Posted in Նախագծեր, Uncategorized

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Տևողությունը՝ նոյեմբերի 5-15

Մասնկիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացուն և մխիթարյանների գործունեությանը, կրթահամալիրի կառուցվածքին, դասավանդողներին, բոլոր տարիների սեբաստացիներին:

Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն”
Posted in Նախագծեր, Uncategorized

Ուսումնական աշուն

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ աշնանային արձակուրդի շրջան

Նպատակ՝ սովորողների աշնանային արձակուրդը դարձնել ուսումնական, նպաստել, որպեսզի սովոորղը շարունակի ճանաչել և ուսումնասիրել իր առօրյա խոսքը։

Շարունակել կարդալ “Ուսումնական աշուն”
Posted in Նախագծեր

Սահյանական օրեր

Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանների սովորողներ:

Նպատակը՝ ծանոթանալ Հ. Սահյանի բնությանը նվիրված բանաստեղծություններին:

Ժամկետները՝ սեպտեմբերի 10-հոկտեմբերի 10

5-րդ դասարան

***

Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է:
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է:
Սարը լույսի լուրն առել,
Կանգնել – մնում է:
Անտառն արդեն քունն առել,
Բայց դեռ լռում է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս.
– Գործդ մնում է,
Ժամանակը չի գալիս,
Թողել-գնում է։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է։
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է։

Առաջադրանքներ

  • Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
  • Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին /հուշու․ պետք է տեխեկությունը փնտրել պախրայի հոմանիշներից որևէ մեկը գրելով/։
  • Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։
  • Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը,
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը,
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը,
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

***

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  • Բնության ո՞ր երևույթն է բանաստեղծության մեջ նկարագրված։
  • Բնության ո՞ր երևույթն է քեզ ոգեշնչում, ինչո՞ւ։
  • բանաստեղծությունից դուրս գրիր 5 նախադասություն, որտեղ փոխաբերական իմաստով գործածված բառ կա։
  • Բանաստեղծությունն ի՞նչ գույն ունի և ի՞նչ տրամադրություն է քեզ փոխանցում։
  • Գրիր ստեղծագործական աշխատանք՝ «Անձրև» վերնագրով։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։

4-րդ դասարան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Շարունակել կարդալ “Սահյանական օրեր”
Posted in Նախագծեր

Կոմիտասյան օրեր

Ժամկետներ՝ սեպտեմբերի 29 — հոկտեմբերի 16

edf

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Հայ ժողովրդական, հոգևոր երգին հաղորդակից դարձնել սովորողներին, կոմիտասյան երգի տարածում։

Շարունակել կարդալ “Կոմիտասյան օրեր”
Posted in Նախագծեր

Վիլյամ Սարոյան

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետներ՝ սեպտեմբեր

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Սարոյանի ստեղծագործություններին և կենսագրության հետաքրքիր դեպքերին։

Խնդիրները՝ սարոյանական բառապաշարի հարստացում  (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ), սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Շարունակել կարդալ “Վիլյամ Սարոյան”
Posted in Մեդիակրթություն

Ուսումնական օրացույց

2020-2021 ուսումնական տարի

4-րդ դասարանի մայրենիի դասընթացի ծրագիրը

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

  1. Ամանորյա հեքիաթներ (դեկտեմբերի 1-20)
  2. Ուսումնական ձմեռ (դեկտեմբերի 23-հունվարի 13)

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

  • Ընտանեկան ռադիոթատրոն (մայիսի 3-15)
  • Հունիս