Posted in Թարգմանություն

Երեք երազանք

vid3Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Շարունակել կարդալ “Երեք երազանք”

Posted in Թարգմանություն

Անպետքություն դարձած երազանքը

Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Շարունակել կարդալ “Անպետքություն դարձած երազանքը”

Posted in Թարգմանություն

Ալիքը և ժայռը

— Ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ: Դա մի հին պատմություն է:Մեզանից շատ առաջ տեղի ունեցած: Լսիր: Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը: Շարունակել կարդալ “Ալիքը և ժայռը”

Posted in Թարգմանություն

Ընտրություն

Գայլուհին վազելով հասավ իր որջին և կամացուկ գռմռաց: Մթության մեջ շողշողացին հինգ զույգ հուլունքների նմանվող աչուկներ: Գայլուհու սիրտը տրորվեց ցավից: Գայլի ձագերը, զգալով մոր հոտը, միմյանց հրելով, իրենց անվարժ թաթիկները ծուռ-ծուռ դնելով՝ վազեցին նրա մոտ: Գայլուհին խոր շունչ քաշեց. դեռ ոչինչ, դեռ ժամանակ կա: Նա պառկեց կողքի վրա, աչքերն ամուր փակեց: Ձագուկները մռմռալով, մեկը մյուսի վրա բարձրանալով՝ ձգվեցին դեպի մայրը: Ահա գայլուկներից ամենամեծը և ճարպիկը մոտեցավ, և քաղցր ու տաքուկ կաթ հոսեց: Գայլուհին բարձրացրեց գլուխը և երկար ու խոնավ լեզվով լիզեց նրան: Ձագուկները հերթով գտան իրենց կուրծքը, և հաճույքից մռմռալով՝ սկսեցին ծծել: Բայց ինչ-որ մեկը վնգստաց: Գայլուհին գլուխը բարձրացրեց, և նրա աչքերի մեջ անհանգստություն կար: Շարունակել կարդալ “Ընտրություն”

Posted in Թարգմանություն

ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ

Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Շարունակել կարդալ “ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ”