Posted in Հաշվետվություն

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարում դասավանդել եմ մայրենի 5-րդ դասարաններում, ունեցել եմ 2 5-րդ դասարան։ Աշխատել եմ պետական չափորոշչի համաձայն մայրերիի իմ մշակած ծրագրով։ Սովորողների համար յուրաքանչյուր շաբաթ կազմել եմ առաջադրանքներ, որոնք հրապարակել եմ իմ բլոգի առաջադրանքների փաթեթ բաժնում։

Շարունակել կարդալ “Ուսումնական պլանի կատարողական”
Posted in Նախագծեր

5-րդ դասարանի ելքի ստուգատես

58380528_2378015862222805_3270563745604042752_nՄասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

ժամկետ՝ մայիսի 1-30

Նպատակ՝ ամփոփել մայրենիից ձեռք բերված գիտելիքները, հիմտութունները

5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Շարունակել կարդալ “5-րդ դասարանի ելքի ստուգատես”

Posted in Ընթերցարան

Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Արարատ գյուղում շատ ընտանիքներ ունեն «իրենց» օձերը: Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

Շարունակել կարդալ “Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր”
Posted in Ընթերցարան

Ստեփան Զորյան․ Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Շարունակել կարդալ “Ստեփան Զորյան․ Չալանկը”
Posted in Ընթերցարան

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:

Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ:  Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:

Շարունակել կարդալ “Վախթանգ Անանյան․ Թուխիկը”
Posted in Նախագծեր

Կենդանիները գրական ստեղծագործություներում

Մասնակիցներ՝ 5-րդ դասարան սվորողներ
ժամկետ՝ ապրիլի 1-30
Նպատակը՝ ծանթոթանալ հայ գրականության այն ստեղծագործություններին, որտեղ հեղինակնրը ներկայացրել են կենդանական աշխարհը, ծանոթանալ կենդանիների վարքի առանձնահատկություններին։

Շարունակել կարդալ “Կենդանիները գրական ստեղծագործություներում”
Posted in Նախագծեր

Ճամբարային նախագիծ

Ժամկետ՝ հունվարի 10-30
Մասնակիցներ՝ ճամբարականների 11-րդ ջոկատ
Նպատակը՝ սովոորղների ճամբարային առօրյան ուսումնական, հետաքրքիր դարձնել

Աշխատանքային ուղղություններ