Posted in Նախագծեր

Ազգային խաղեր

Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոն 2022-ին

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցների ճամբարականներ, /ղեկավարներ՝ Գոհար Բալջյան և Մարինե Ամիրջանյան/

Ժամկետ՝ հունվարի 10-14

Նպատակ՝ ազգայի խաղերի ուսումնասիրություն, տարածում, համագործակցություն կրթահամալիրի դպրոցների միջև

Ընթացքը՝

Ճամբարականները յուրաքանչյուրն իր ջոկատով նախապես ծանոթանում է ազգային խաղերին, կարդում, ուսումնասիրում, խաղում։
Հաջորդ փուլում հանդիպում են Արևելյան և Արևմտյան դպրոցների՝ նախագծին մասնակցող ճամբարականները, և կազմակերպվում է խաղ-մրցույթ։

Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում ենզույգերի ձեռքերն վերև պահած ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում
կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ
փոխել:

Հավալա
Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10
հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան
«այծ» կամ «էշ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են
նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն
ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է
ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու
հոգու վրայով: Հաղթ

Պարան քաշոցի
Բաժանվում են թիմերի, ովքեր բռնում են հաստ ճոպանի երկու եզրերից, թիմերի ճիշտ մեջտեղում գիծ են գծում և ճոպանի երկու եզրից սկսում ձգել այն, որ թիմի մասնակիցը հատում է գիծը, այդ թիմը պարտվում է։

Վազիր-կանգ առ
Ինչպես խաղալ. Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի
խաղացողները (գծանշված սահմանագծի վրա, և որքան մեծ է
հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի) և բարձրաձայն ասում է.
«Վազիր-կանգ առ»: Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են
որքան հնարավոր է մոտ վազել սահմանագծին: Հենց որ նա դադարում է
խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղում և չշարժվեն, իսկ նա,
ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է
գալիս խաղից: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և
դիպչում վարողին:

Աքլորակռիվ

Ընդհանրապես Աքլորակռիվ խաղի 2 տարբերակ կա․ երբ աքլորներին են կռվեցնում և ընտրում հաղթող աքլորին, և երբ մարդիկ են կռվում, ինչպես աքլորները։ Խաղը տղաների համար է նախատեսված։ Խաղացողները նմանակում են իրական աքլորների շարժումները, այդ պատճառով էլ կոչվում է Աքլորակռիվ։ Աքլորակռվի ժամանակ մասնակիցները աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Արդյունք

Եկավ սպասված օրը։ Հանդիպումը տեղի ունեցավ Արևմտյան դպրոց-պարտեզի Վերնատանը։ Հանդիպումն անցավ բուռն․ խաղացինք, ուրախացանք, վիճեցինք, հաշտվեցինք, խաղացինք տարբեր խաղեր՝ Պարան քաշոցի, Աղջիկ-փախցնոցի, Աքլորակռիվ․․․ Վերջում էլ Արևմուտքի ճամբարականներին սովորեցրինք «Երրորդն ավելորդ է» խաղը, որ մեզ սովորեցրել էր ընկեր Սմբատը։
Մի պատառիկ մեր հանդիպումից՝

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն