Posted in Առաջադրանքներ

Անհատական աշխատանք

Մայիսի 13-17

Մայիսի 6-10

ԵրկուշաբթիՄայրենիի ստուգատես նախագծի Բլոգային բաժնից կատարել 1-ին և 2-րդ առաջադրանքները։

ԵրեքշաբթիՄայրենիի ստուգատես նախագծի Ումնառության 5 տարիներ բաժնից կատարել1-2-րդ առաջադրանքները։

ՉորեքշաբթիՄայրենիի ստուգատես նախագծի Միջին դպրոց բաժնից կատարել 1-4-րդ առաջադրանքները։

ՈւրբաթՄայրենիի ստուգատես նախագծի լեզվական առաջադրանքներ բաժնից կատարել 1-ին առաջադրանքը։

Ապրիլի 30-մայիսի 3

Երկուշաբթի

Ակնոց— Ակնոցը մարդիկ օգտագործել են անհիշելի ժամանակներից։ Հին էսկիմոսները որպես արևային ակնոց օգտագործում էին ոսկորի կամ փայտի կտորներ, որոնց անցքերից նայում էին արևին։ Կոնտակտային ոսպնյակները հայտնագործվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից և այնուհետև պատրաստվել ապակուց: Ակնոցների խոշորագույն արտադրողը Իտալիան է, որին հաջորդում է Չինաստանը։ Կարծիք կա, որ ակնոց կրելը կարող է փչացնել տեսողությունը, բայց դա ճիշտ չէ։ Ակնոցները օգնում են շտկել տեսողությունը, բայց չեն ազդում դրա վատթարացմանը: Այժմ ակնոցը շատ տարածված է և օգտագործվում է տարբեր նպատակներով։ 1950-ական թվականներին հայտնի դարձավ ակնոցների նոր տեսակ՝ 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված ակնոցները։ Շատ տարածված են արևային ակնոցները։ Ժամանակակից արևային ակնոցները կարող են ավտոմատ կերպով մգանալ՝ ի պատասխան պայծառ լույսի, ապահովելով աչքերի հարմարավետություն: Ընթերցանության ակնոցները մասնագիտացված ակնոցներ են, որոնք օգնում են տարիքի հետ կապված հեռատեսություն ունեցող մարդկանց կենտրոնանալ մոտ գտնվող առարկաների վրա: Սպորտային ակնոցները օգտագործվում են աչքերը վնասակար ազդեցություններից և վնասվածքներից պաշտպանելու համար: Կան նաև աչքերը շինարարական կամ քիմիական նյութերից պաշտպանող ակնոցներ։

Առաջադրանքներ

1․ Գրիր, թե ինչ բաղադրիչներից է կազմված ակնոց բառը և դրա ածանցով նոր բառեր կազմիր /3 բառ/։
2․ Բացի տեսողական խնդիրները կարգավորելուց ուրիշ ինչի՞ համար են մարդիկ ակնոց օգտագործում։
3․ երբևէ տեսե՞լ ես հիին ժամանակվա մարդկանց ակնոցները, դրանք ինչո՞վ են հիմիկվա ակնոցից տարբերվում։
4․ Տեքստից գտիր հետևյալ բառերի հականիշները՝ նոր, սուտ, խանգարել, մութ։
5․ Ո՞ր երկրներն են ակնոցների արտադրությամբ հայտնի։

Երեքշաբթի

Կետեր- Մենք բոլորս գիտենք, որ կետերը մեր մոլորակի ամենաեզակի, ամենամեծ և տպավորիչ արարածներից են, և որքան շատ ենք սովորում նրանց մասին, այնքան ավելի շատ կարող ենք գնահատել նրանց դերը բնական աշխարհում: Կետերը կաթնասուններ են և օդ են շնչում, դրա համար նրանք հաճախ բարձրանում են ջրի մակերես և իրենց մարմնի վրայի հատուկ անցքերի միջոցով օդ են հավաքում։ Նրանց շնչառական անցքը կամ «ծխնելույզը» գտնվում է գլխի վերին մասում։ Սուզվելու ժամանակ կետերը փակում են այս փոսը, և երբ դուրս են գալիս, նրանք բացում են անցքը և դուրս թողնում մարմնի ներսում կուտակված ջուրը՝ ստեղծելով ջրի շատրվան։ Կետերն ունեն իրար հետ շփվելու կարողություն։ Նրանք օգտագործում են հատուկ հնչյուններ և երգեր: Բոլոր կաթնասունների մեջ կետերն ամենաբարձր ձայնն ունեն, ինչը համեմատելի է օդ բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի ձայնի հետ։ Կապույտ կետի ձայները անցնում են հսկայական տարածություններ ջրի տակ և լսվում են մինչև 1600 կիլոմետր հեռավորության վրա: Կետերը ցամաքում հարազատներ ունեն։ Դուք երբեք չեք կռահի, թե ովքեր են կետերի ամենամոտ ազգականները ցամաքում: Պարզվում է՝ սրանք գետաձիեր են։

Առաջադրանքներ

1․ Կետերն ինչպե՞ս են օդ շնչում։
2․Եթե կետից 10 կիլոմետր հեռու լինես, նար ձայնը կլսվի՞։ Պատասխանդ պատճառաբանիր։
3․ Քո կարծիքով ինչո՞վ է գետձին նման կետին։
4․ Գետաձի բառը արմատների բաժանիր, փորձիր արմատներից յուրաքանչյուրով նոր բառեր կազմել։
5․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։

Հինգշաբթի

Առյուծներ— Առյուծները գիատիչ կթնասուններ են, նրանք կարող են ապրել տարբեր միջավայրերում՝ սավաննաներից մինչև ջունգլիներ և նույնիսկ լեռնային շրջաններ: Ապրում են խմբերով, որոնք կոչվում են պրայդ։ Առյուծների պրայդները կազմված են մինչև 40 առյուծներից։ Առյուծներն ունեն շատ հզոր ծնոտներ, նրանք կարող են փշրել ոսկորները, նրանց ստամոքսը ևս շատ դիմացկուն է և կարող է մարսել արդեն փտած միսը։ Առյուծները դանդաղաշարժ և քնկոտ կենդանիներ են և կարող են քնել օրական մինչև 20 ժամ։ Ծանր քաշի պատճառով առյուծները երկար չեն կարողանում վազել և որս անելիս խմբով ճիշտ դիրքերում են կանգնում, որ որսին փախչելու տեղ չթողնեն։ Որսի համար անտեսալեի մնալու համար թաքնվում են շրջապատի բարձր խոտերի ու ծառերի արանքում։ Քանի որ առյուծներն ունեն հետևի հզոր ոտքեր, որոնք օգնում են նրանց որսի վրա ցատկելիս, նարնց զոհը կարող է լինել խոշոր ամենախոշոր կաթնասունները՝ զեբրեր, անտիլոպներ, գոմեշներ և նույնիսկ փղեր: Առյուծները ջուր չեն սիրում, բայց նրանք կարողանում են լողալ և հաճախ որս են անում գետերի միջով շրջելով:

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս են կոչվում առյուծների խմբերը։ կենդանիների խմբերի ուիրշ ի՞նչ անվանումներ գիտես։
2․ Ինչի՞ համար են առյուծներն օգտագործում իրենց հետևի ուժեղ ոտքերը։
3․ Քո կարծիքով ե՞րբ է առյուծը ջրի մեջ որս անում։
4․ Ի՞նչն է պատճառը, որ առյուծները չեն կարողանում երկար վազել։
5․ Տեքստից գտիր գործողություն կատարող 5 բառ և դրանք ուղիղ ձևով դիր։

Ուրբաթ

Մեղուներ-  Մեղուները աշխարհի ամենաաշխատասեր միջատներն են։ Նրանք ապրում են մեղվաընտանիքներում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի։ Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։ յուրաքանչյուր մեղվաընտանիք ունի թագուհի մեղու, ով պատասխանատու է այդ ընտանիքի զարգացման համար։ Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։ Մեղուների միջին ընտանիքը բաղկացած է մոտավորապես 50 հազար մեղուներից։ Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։ Ուստի մեղվաբուծության մեջ ծխի օգտագործումը արդյունավետ է։ Փեթակում մշտապես պետք է լինեն որոշակի քանակությամբ մեղուներ, որպեսզի ապահովվի բարձրորակ օդափոխություն՝ նեկտարից ավելորդ խոնավությունը գոլորշիացնելու համար: Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։ Մեկ օրվա ընթացքում մեղուն 10 թռիչք է կատարում տարածքում և բերում 200 մգ ծաղկափոշի։ Մեղուն հեշտությամբ կարող է թռչել երկար տարածություններ և միշտ գտնում է իր տան ճանապարհը:

Առաջադրանքներ

1․

Ապրիլի 22-26

Երկուշաբթի

Մողես— Հնարավոր է, որ մողեսները երկրի վրա ամենախելացի կենդանիները չեն, բայց վստահորեն կարելի է ասել, որ ամենադիմացկուն կենդանիներից մեկն են։ Մողեսները շատ արագաշարժ են, խորամանկ և կարողանում են շատ ցուրտ պայմաններում գոյատևել։ Երկրի վրա առաջին մողեսները հայտնվել են մի քանի հարյուր միլիոն տարի առաջ: Մողեսները մոտավորապես նույն տարիքի են, ինչ կոկորդիլոսները։ Մողեսներն ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում և կղզիներում։ Այս կենդանիները սիրում են լինել արևի տակ։ Այդ իսկ պատճառով նրանց հաճախ կարելի է հանդիպել որևէ քարին արևի տակ տաքանալիս։ Կան մողեսներ, ովքեր ոտքեր չունեն, որի պատճառով նրանց օձերի հետ են շփոթում, բայց ի տարբերություն օձերի, մողեսներն աչքերին ունեն կոպեր։ Մողեսները ոչ թե երկու, այլ երեք աչք ունեն։ Երրորդ աչգը գտնվում է մաշկի տակ։ Երրորդ աչքը շատ զգայուն է լույսի նկատմամբ, բայց չունի պատկերները տարբերելու հատկություն։ Մողեսները կարողանում են փոխել իրենց գույնը՝ կախված ջերմաստիճանից, լուսավորությունից և իրենց վիճակից։ Բոլոր կենդանիները աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով, իսկ մողեսներն ամեն ինչ տեսնում են նարնջագույն: Հայտնի է, որ մողեսները կարող են փրկել իրենց կյանքը՝ թշնամու բերանում թողնելով սեփական պոչը, սակայն նոր պոչը, երբեք նույն նախորդի չափը, գեղեցկությունը կամ ֆունկցիոնալությունը չի ունենում:

Առաջադրանքներ

1․ Ըստ տեքստի ո՞վ է ավելի շուտ առաջացել․ մողեսնե՞րը, թե՞ կոկորդիլոսները։
2․ Ինչո՞ւ են որոշ մողեսների օձերի հետ շփոթում և ինչպե՞ս դրանց տարբերել։
3․Եթե մի անգամ մողեսի պոչը պոկվի, նոր աճածը նախորդի նման կլինի՞
4․ Տեքստից դուրս գրիր թիվ ցույց տվող 3 բառ։
5․ Հետևյալ բառակապակցությունները մեկ բառով գրիր՝ բոլորից խելացի, բոլորից դիմացկուն, բոլորից ճարպիկ, արագ շարժվող, նարնջի գույն ունեցող։

Երեքշաբթի

Սարդեր- Երկրի վրա հայտնի է սարդերի ավելի քան 45000 տեսակ: Նրանք ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և առկա են տարբեր էկոհամակարգերում՝ ջունգլիներից մինչև անապատներ: Սարդերի մեծ մասը թունավոր են, բայց ոչ բոլորն են վտանգավոր մարդկանց համար։ Սարդերի հազարավոր տեսակներից միայն մի քանի տասնյակը կարող են կծել մարդուն։ Սարդերի մեծամասնությունն ունի ութ աչք, չնայած նրանց թիվը և գտնվելու վայրը կարող են տարբեր լինել՝ կախված տեսակից: Սարդերը մսակեր են, և նրանք հիմնականում ուտում են միջատներ և այլ մանր կենդանիներ։ Նրանք միջատներին սպանելու համար օգտագործում են իրենց թույնը։ Սարդերը չեն կարող պինդ սնունդ ուտել: Նրանք իրենց թույնի միջոցով միջատի մարմինը վերածում են հեղուկի, իսկ հետո խմում են դա։ Սարդերն ունեն հատուկ օրգաններ, որոնց միջոցով զգում են, երբ իրենց ցանցում որևէ կենդանի է հայտնվում։ Սարդերի ամենահայտնի տեսակներից է տարանտուլան։ Նրանք հայտնի են իրենց մեծ չափերով։ Տարանտուլաների որոշ տեսակներ ունեն գունավոր մորթե մարմին։ Որոշ սարդեր, որոնք ապրում են քարանձավներում կամ այլ մութ վայրերում, ժամանակի ընթացքում կորցրել են իրենց աչքերը։

Առաջադրանքներ

1․ Տեքստից գտիր 3 բառ, որոնք կունենան ավոր ածանցը, օրինակ՝ գծավոր- գիծ+ավոր։
2․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծիր։
3․ Ի՞նչ ես կարծում սարդերը ծաղիկների նեկտարով սնվո՞ւմ են։
4․ Ինչի՞ համար է սարդերի թույնը։
5․ Որտե՞ղ սարդերին չես կարող հանդիպել, ինչո՞ւ։

Հինգշաբթի

Ֆլամինգո- Ֆլամինգոներն աշխարհի ամենամեծ թռչուններից են: Որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները զարմանալի թռչուններ են, որոնք ուշադրություն են գրավում նաև իրենց անհավատալի գեղեցկությամբ։ Ֆլամինգոների ամենագեղեցիկ հատկանիշներից մեկը նրանց գույնն է։ Ֆլամինգոների ձագերը ծնվում են մոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրները ստանում են անհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ: Ֆլամինգոների գույնի պատճառը վարդագույն պեգմենտներ ունեցող ջրիմուռներն են, որով թռչուններն սնվում են։ Ֆլամինգոներն ունեն նուրբ ու երկար ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդ փնտրելով։ Ֆլամինգոյի կտուցը թեքություն ունի, որի շնորհիվ նա ջրից կարողանում է առանձնացնել ջրիմուռները։  Ֆլամինգոներն աշխարհի ամենաբարձր և ամենամեծ թռչուններից են: Ֆլամինգոների որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները ապրում են մեծ գաղութներով, ամբողջ կյանքի համար ունենում են մեկ զուգընկեր, ում նկատմամբ հոգատարություն են ցուցաբերում  և հաճախ կիսվում սնունդով։

Առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք ամենա նախածանցով երեք բառ, օրինակ՝ ամենաերկար- ամեն+երկար։
2․ Ի՞նչն է պատճառը, որ ֆամինգոները վարդագույն են։
3․ Ըստ քեզ գեղեցի՞կ է ֆլամինգոն, ի՞նչն է քեզ դուր գալիս նրա արտաքինից, ի՞նչը դուրդ չի գալիս։
4․ Ֆլամինգոյի ձագը իր մայրիկի նման վարդագու՞յն է։
5․ Ընդգծված բայերը դրեք ուղիղ ձևով։

Ուրբաթ

Թիթեռներ-Թիթեռներն աշխարհի ամենահին միջատներից են: Մարդիկ նրանց նկարել են ավելի քան 3500 տարի առաջ և մինչև հիմա քարերի վրա արված այդ նկարները պահպանվել են։ Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց քամին է պոկել: Հին հույները թիթեռներին համարում էին անմահության խորհրդանիշներ և մարդու հոգին պատկերում էին թիթեռի թևերով աղջկա տեսքով: Ճապոնիայում տան մոտ թիթեռ հանդիպելը ուրախության նշան է: Այս երկրում հարսանիքների ժամանակ 2 թղթե թիթեռներն են բերում, որոնք նրանց կարծիքով երջանկություն են բերում նորապսակներին: Թիթեռների գեղեցիկ և չկրկնվող թևերն իրականում թափանցիկ են: Պարզապես դրանք ծածկված են թեփուկներով, որոնք անդրադարձնում են արևի ճառագայթները և գունավորում են հաղորդում թևերին:  Թիթեռների կյանքը կազմված է 4 փուլերից՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ: Թիթեռներն ունեն շատ տարօրինակ աչքեր, դրանցից յուրաքանչոյւրը կազմված է 6000 պարզ աչիկներից: Թիթեռները չեն լսում, սակայն զգում են ձայնային տատանումները, ինչն օգնում է նրանց կողմնորոշվել տարածության մեջ: Այս միջատները հիմնականում սնվում են նեկտարով, սակայն կան նաև փտող մրգերով ու կենդանիների արյունով սնվող տեսակներ: Որոշ տեսակներ էլ հասուն վիճակում չեն սնվում: Նրանք գոյատևում են այն էներգիայի հաշվին, որը կուտակել էին թրթուրային վիճակում: Այդ պատճառով թիթեռների մեծամասնության կյանքի տևողությունը շատ կարճ է՝ մի քանի օր։ Թիթեռի քաշը մոտավորապես այնքան է, ինչքան վարդի 2 թերթիկինը: 

Առաջադրանքներ

1․ Ինչի՞ց ենք իմանում, որ թիթեռներն ապրել են շատ հին ժամանակներում։
2․ Մինչև թիթեռի վերածվելը ի՞նչ տեսք է ունենում այդ միջատը։
3․ Ո՞րն է պատճառը, որ թիթեռների որոշ տեսակներ մի քնաի օր են ապրում։
4․ Քո կարծիքով հին հռոմեացիները ինչո՞ւ էին մտածում, թե թիթեռները ծաղիկներ են։
5․ Տեքստից դուրս գրեք 5 գոյական, որոնք հնարովոր է շոշափել։ Օրինակ՝ արևը կա, բայց չենք կարող շոշափել, իսկ տերևը կարող ենք։

Ապրիլի 15-19

Երկուշաբթի

Ավտոմեքենա — Ավտոմեքենան ընդամենը 2 հարյուր տարվա պատմություն ունի։ Առաջին ավտոմեքենան եռանիվ էր, այն 1885 թվականին ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը։ Սկզբում ավտոմեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թվականին Հենրի Ֆորդը թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել։ Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը։ Ավտոմեքենաները կարող են տարբեր ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Ներկայիս հաշվարկներով մինչեւ 35 տարեկան մարդկանց մահվան առաջին պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։ Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից։

Առաջադրանքներ

1․ Վթարի ժամանակ մարդկանց վնաստավծքներից պաշտպանելու համար մեքենաներում ինչե՞ր են հորինել։
2․ Բացի մարդատար մեքենաներից ուրիշ ի՞նչ մեքենաներ գիտես, թվարկիր դրանք։
3․ Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող 6 բառ, դրանք դիր ուղիղ ձևով։
4․ Տեքստի թվականները գրիր տառերով։ Հիշիր, որ մինչև 99 բոլոր թվականները գրվում են միասին։
5․ Տառերը դասավորիր և ստացիր բառեր՝ քենմեա, կարթանժեք, շեջհր, րձբաիկ, մերթք, վակաթն։

Երեքշաբթի

Մրջյուններ— Երկրի վրա կան 12000 տարբեր տեսակի մրջյուններ։ Դրանցից ամենափոքրերի երկարությունը կազմում է ընդամենը 0,07 սանտիմետր, իսկ ամենամեծը հասնում է 5 սանտիմետրի։ Մրջյունները մոտ 110-130 միլիոն տարի առաջ առաջացել են իշամեղուների նման միջատներից: Նրանք ապրել են դինոզավրերի հետ կողք կողքի, բայց ի տարբերություն այս հսկաների, չեն վերացել։ Մրջյունները ապրում են շատ մեծ խմբերով, որոնք կոչվում են գաղութներ։ Դրանցում կարող են ապրել մինչև մի քանի միլիոն մրջյուն: Գիտնականները հաշվարկել են, որ մոլորակի վրա յուրաքանչյուր մարդուն հասնում է մեկ միլիոն մրջյուն։ Մրջյունների կյանքը բավական երկար է տևում։ Աշխատող մրջյունները ապրում են մինչև 3 տարի, մինչդեռ թագուհի մրջյունը կարող է թագավորել մինչև 30 տարի։ Մրջյուն թագուհին ոչինչ չի անում, բացի ձու ածելուց։ Նրա մասին հոգալը բանվոր մրջյունների պարտականությունն է։ Հետաքրքիր է, որ մրջյունները կարող են ծառաներ ունենալ։ Մրջյունների գաղութների միջև եղած պատերազմների արդյունքում գերի ընկած մրջյուններին ստիպում են աշխատել։ Գիտնականները կարծում են, որ մրջյուններն կարող են իրենցից 5000 անգամ ավելի ծանր առարկաներ բարձրացնել և տանել: Համեմատության համար եթե վերցնենք 50 կիլոգրամ կշռող մարդուն, ապա նա պետք է տաներ 250 000 կիլոգրամանոց բեռ։

Առաջադրանքներ

1․ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ աշխատավոր մրջյունները ապրում են երեք տարի, իսկ թագուհի մրջյունը՝ 30 տարի։
2․ Ինչպե՞ս են կոչվում մրջյունների մեծ ընտանիքները և դրանցում մինչև քանի՞ մրջյուն կարող է ապրել։
3․ Ե՞րբ են առաջացել մրջյունները։
4․ Տեքստից դուրս գրեք հոգնակի թվով դրված 5 գոյական, դրանք դրեք ուղիղ ձևով, ընդգծեք հոգնակիի վերջավորությունները։
5․ Սևով նշված բայերը օգտագործեք մենք դերանվան հետ։

Չորեքշաբթի

Կակաչ— Կակաչը վայրի բնության մեջ աճող ծաղիկ է, որն ունի մազմզոտ ցողուն, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Կակաչի ավելի քան 120 տեսակ կա, որոնք տարբերվում են գույնով և ծաղկի ձևով։ Կակաչները կարող են հասնել 1,5 մետր բարձրության, իսկ մեկ ցողունի վրա ունենալ մինչև 50 ծաղիկ: Կակաչները կարող են գոյատևել շոգի և ցածր ջերմաստիճանի պայմաններում, ինչը նրանց դարձնում է իդեալական բույս, որը ցանկացած պայմաններում կարող է աճել։ Կակչը առաջին ծաղիկներից էր, որ աճեցվել է տիեզերքում: 1982 թվականին խորհրդային տիեզերագնացները կակաչ աճեցրեցին Salyut 7 տիեզերակայանում: Որոշ մշակույթներում կակաչը համարվում է մահվան և տխրության խորհրդանիշ։ Հին հունական առասպելներում կակաչը կապված էր քնի աստվածուհու հետ, որովհետև կակաչից պատրաստում էին քնաբեր թուրմեր։ Ասիայում կակաչը համարվում է սիրո և գեղեցկության խորհրդանիշ։ Ճապոնիայում կակաչը օգտագործվում է խոհանոցում․ դրանից թեյ և այլ ուտեստներ են պարտաստում։ Հնում կակաչի սերմերից պատրաստում էին բուսական յուղ, որն իր հատկություններով նման է ընկույզի և կտավատի յուղերին։ Կակաչի յուղը կարելի է օգտագործել երեխայի նուրբ մաշկը խնամելիս, քանի որ այն հիպոալերգեն է:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ է կակաչը կապվում քնի աստվածությու հետ։
2․ Կակաչից խոհանոցում ի՞նչ են պատրաստում։
3․ Հետևյալ բառերին այնպիսի վերջավորություն ավելացրեք, որ պատասխանեն ինմչի՞ց հարցին․ կակաչ, ծաղիկ, խոտ, թեյ, Ճապոնիա, յուղ, տխրություն, տիեզերք։
4․ Տառերը դասավորիր և բառեր ստացիր․ շկմա, կաչկա, իծաղկ, ույգն, յիմաս
5․ Քեզ ի՞նչ գույնի կակաչներ են դուր գալիս, ինչո՞ւ։

Հինգշաբթի

Օդապարիկներ— Օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից։ Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը։ Օդապարիկի ներքևում ճոպաններից կախված է զամբյուղը։ Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թվականին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։ Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։ Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով։ 1804 թվականին ռուս գիտնական Զախարովը օդապարիկով թռիչք է կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու համար։ 19-րդ դարի կեսերին օդապարիկներն սկսել են լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն)։ Սակայն օդապարիկը միշտ չէ, որ թռչում էր ցանկալի ուղղությամբ, որովհետև քամիների դեպքում այն շարժվում էր քամու ուղղությամբ։ Այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին։ Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը առաջարկել է  ռազմական ճարտարագետ Մենիեն։ Սկզբում ուղևորատար օդապարիկները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով։ Սակայն դա վտանգավոր նյութ էր, որովհետև շուտ էր բռնկվում և դառնում դժբախտ պատահարների պատճառ։  Ժամանակակից օդապարիկներում կիրառվում է հելիումը։

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ բառերից է կազմված օդապարիկ բառը, արմատներով մի քանի նոր բառ կազմեք։
2․ հատևյալ գոյականներին ածանցներ ավելացրեք և ստացեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր՝ գույն, թև, ձև /ավոր/, օդ, քաղաք, ջուր /ային/, համ, գլուխ, ձայն /ան/։
3․ Ե՞րբ են մարդիկ առաջին անգամ ծանոթացել օդապարիկին։
4․ Առաջին օդապարիկները ի՞նչ նպատակով էին օգտագործվում։
5․ Ինչո՞ւ էին գյուտարարները մտածում օդապարիկների թռիչքի կառավարելիության մասին։

Ուրբաթ

Ոզնիներ- Ոզնիները բավական անսովոր արարածներ են: Ոզնիների մասին հետաքրքիր փաստերը բազմաբնույթ են և բազմազան: Այս կենդանիները Երկրի վրա հայտնվել են մոտ 15 միլիոն տարի առաջ: Աշխարհում կա ոզնիի մոտ 17 տեսակ: Ոզնին միջատակեր կենդանի է, բայց ուտում է նաև մրգեր, բանջարեղեններ, շատ է սիրում կաթ խմել: Ոզնու մարմնի վրա կա մոտ 10,000 ասեղ: Այդ ասեղները թարմացվում են երեք տարին մեկ անգամ: Ասեղները ոզնու վրա աճում են շուրջ մեկ տարի: Ոզնիների մասին կա սխալ կարծիք, թե նրանք մկների որսորդ են։ Իրականում դա անհնար է, որովհետև ոզնին երբեք չի կարողանա հասնել մկան հետևից: Ոզնիները մի փոքր կույր են, բայց նրանք շատ լավ տարբերում են գույները: Վտանգի ժամանակ ոզնին վերածվում է փշոտ գնդակի։ ոզնիները ունեն բնական հակաթույն ամենավտանգավոր թույների նկատմամբ ինչպիսին են մկնդեղը և սնդիկի թույնը։ Ոզնիները ձմռանը 128 օրով քուն են մտնում։ Ձմեռելու ժամանակ ոզնին կորցնում է իր սեփական քաշի մեծ քանակությունը, հետեւաբար, արթնանալուց հետո նա սկսում է ուտել: Երբ ոզնիները սկսում են բարկանալ, նրանք ծիծաղելի փնթփնթում են: Ոզնիները ծնվում են ամբողջովին կույր և առանց ասեղների: Նորածին ոզնիների աչքերը բացվում են միայն 16-րդ օրը: Ոզնիները լողալ գիտեն, բայց վախենում են ջրից։

Առաջադրանքներ

1․ Եթե նոր ծնված ոզնուն բռնես, մատներդ կծակի՞։
2․ Եթե ոզնին ընկնի լողավազանի մեջ ի՞նչ կլինի։
3․ Ճի՞շտ է այն պնդումը, թե ոզնիները մկների լավ որսորդներ են։
4․ Ճի՞շտ է, որ ոզնու ասեղները աճում են ու ամբողջ կյանքում դրանք մնում են։
5․ Հետևյալ բառերին այնպիսի վերջավորություն տուր, որ պատասխանեն ինչի՞ն հարցին՝ ոզնի, գույն, ձմեռ, աչք, տարի, ասեղ, միրգ։

Ապրիլի 8-12

Երկուշաբթի

Լեգո— Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր: Անգամ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները ձեռք բերելու և ամենաբարդ կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով: Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և սկզբում զբաղվում էր փայտյա խաղալիքների արտադրությամբ: «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին:  Լեգոյի 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում: Լեգոյի գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է: Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից: Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել: Աշխարհում կառուցված է Լեգոլենդի 6 այգի. սրանք զվարճանքի կենտրոններ են, որտեղ կարելի է մեծ Lego բլոկներից տներ կառուցել։ 

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նշանակում լեգո բառը։
2․ Լեգոյի մարդուկների գլխին ինչի՞ համար են անցք անում։
3․ Տեքստից դուրս գրեք հոգնակի 6 գոյական, ընդգծեք դրանց հոգնակիի վերջավորությունը և դարձրեք եզակի։
4․ Տեքստում գրված թվականները գրեք տառերով, հիշեք, որ մինչև 99 թվականները գրվում են միասին, իսկ դրանից հետո՝ առանձին։
5․ Դու ունե՞ս լեգո, ի՞նչ ես սիրում լեգոյով հավաքել։

Երեքշաբթի

Ռնգեղջույր — Ռնգեղջյուրները մոլորակի ամենամեծ կենդանիներից են: Նրանք իրենց չափերով ցամաքային կենդանիներից զիջում են միայն փղերին։ Մարմնի երկարությունը միջինում 4-4,5 մետր է, բարձրությունը՝ 1-2 մետր, իսկ քաշը՝ 2-4 տոննա։ Ռնգեղջյուրները արածող կենդանիներ են, ուստի նրանց ապրելավայրերը սավաննաներն ու խոտածածկ տարածքներն են: Ռնգեղջյուրները հիմնականում ապրում են Աֆրիկայի և Ասիայի հսկայական տարածքներում, սակայն որսագողության պատճառով յուրաքանչյուր տարի կենդանիների քանակը պակասում է։ Սպիտակ ռնգեղջյուրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ որպես ամենամեծ կենդանի: Ռնգեղջյուրն ունի շատ հաստ մաշկ՝ մինչև 1,5 սանտիմետր հաստությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մաշկը շատ հաստ է, այն բավականին զգայուն է արևի լույսի և միջատների խայթոցների նկատմամբ։ Ռնգեղջյուրները հաճախ գլորվում են ցեխի մեջ՝ պաշտպանվելու արևի շողերից և նյարդայնացնող միջատներից։ Ռնգեղջյուրները վատ տեսողություն ունեն, ուստի նրանք չեն կարողանում լավ տարբերել շրջապատող առարկաները, սակայն լավ զարգացած հոտառության և գերազանց լսողության շնորհիվ նրանք նկատելիորեն կողմնորոշվում են տարածության մեջ, ինչպես նաև հեռվից զգում են թշնամու մոտեցումը:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են ռնգեղջյուրներն ապրում խոտածածկ տարածքներում։
2․ Մաշկը արևից և միջատներից պաշտպանելու համար ռնգեղջյուրները ի՞նչ են անում։
3․ Ռնգեղջյուրից մեծ ցամաքային ի՞նչ կենդանի գիտես։
4․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։
5․ Տեքստից դուրս գրեք 5 բայ, որ պատասխանեն ի՞նչ են անում հարցին։

Չորեքշաբթի

Ընձուղտ- Ընձուղտները միակ կենդանիներն են, որոնք չեն կարողանում հորանջել։ Մարդն իր կյանքում միջին հաշվով հորանջում է մոտ 250 հազար անգամ։ Բայց ընձուղտն այդպիսին չէ։ Նա իր ողջ կյանքում ոչ մի անգամ չի հորանջել։ Ընձուղտները կարող են հառաչել, սուլել, մռնչալ և սուլել: Նրանք օգտագործում են այս ամբողջ հնչյունները իրենց հարազատների հետ շփվելու համար: Ընձուղտի տարիքը կարելի է որոշել մաշկի բծերի գույնով. որքան դրանք մուգ են, այնքան մեծ է կենդանին: Ընձուղտի մաշկի նախշը յուրահատուկ է, ինչպես մարդկային մատնահետքերը։ Ընձուղտի լեզվի երկարությունը մոտ 50 սանտիմետր է։ Շատ երկար է նաև ընձուղտի պոչը, այն կարող է հասնել 2,5 մետրի: Ընձուղտներն ունեն ցամաքային կաթնասունների ամենամեծ սիրտը, որը կշռում է մինչև 11 կգ: Երիտասարդ ընձուղտների մայրերը հաճախ մանկապարտեզ են կազմակերպում. մեկ չափահաս էգ մնում է ձագերին խնամելու, իսկ մյուսները գնում են ուտելիք բերելու: Ընձուղտի միակ թշնամի առյուծներն են, որոնցից նրանք  պաշտպանվում են իրենց ուժեղ և երկար ոտքերի սմբակներով։ Օրվա 16-ից 20 ժամվա ընթացքում ընձուղտները նվիրում են ուտելուն: Ծնվելուց մեկ ժամ անց ընձուղտի հորթը սկսում է քայլել։

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս կարելի է որոշել ընձուղտի տարիքը։
2․ Ո՞ր կենդանիներն են ընձուղտների թշնամիները և ինչպե՞ս են ըձուղտները դրանցից պաշտպանվում։
3․ Հետևյալ բառակապակցությունների իմաստն այլ ձևով արտահայտիր՝ մի ժամ անց, երեք ժամ անց, ութ ժամ անց, հինգ օր անց, երկու տարի անց, վեց ամիս անց։
4․ Տեքստում ընդգծված բայերը դուրս գրիր, դրանք օգտագործիր ես դերանվան հետ և փոխիր վերջավորությունները, օրինակ՝ հիշում ենք- ես հիշում եմ։
5․ Օրվա մեծ մասն ընձուղտներն ինչո՞վ են զբաղված։

Հինգշաբթի

Կիտրոն— Կիտրոնի ծննդավայրը համարվում է Հնդկաստանն ու Չինաստանը։ Հնում կիտրոնը կոչվում էր հնդկական խնձոր։ Եվրոպան առաջին անգամ ծանոթացավ բաց դեղին, թթու մրգի հետ արաբների շնորհիվ, որոնք 11-րդ դարում դրանք բերեցին Իսպանիա: Կիտրոնը Ամերիկա եկավ, ինչպես շատ այլ բաներ, Քրիստոֆեր Կոլումբոսի շնորհիվ, և 16-րդ դարից այն սկսեց աճեցնել Ֆլորիդայում։ Ամերիկացիները շատ արագ գնահատեցին կիտրոնի բուժիչ հատկությունները և սկսեցին ցիտրուսը վաճառել այն ժամանակվա մեկ հատի համար աներևակայելի բարձր գնով՝ 1 դոլար։ 17-րդ դարում Ռուսաստանում կիտրոններ չկային, դրանք կարող էին ուտել միայն հարուստները. նրանք Հոլանդիայից աղ դրած կիտրոններ էին պատվիրում։ Այժմ կիտրոնը սովորական արտադրանք է, որն աճեցվում է շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թուրքիայում և շատ այլ երկրներում: Ամեն տարի ամբողջ աշխարհում հավաքվում է 14 միլիոն տոննա կիտրոն։ Կիտրոնների մեծ մասը հավաքվում է Մեքսիկայում և Հնդկաստանում: Կիտրոնի մասին տարբեր լեգենդներ են շրջանառվում. Ասում են, որ Հին Հունաստանում թունավոր օձի խայթոցով մահապատժի դատապարտված հանցագործներից մեկը ողջ է մնացել, որովհետև խայթոցից անմիջապես հետո կիտրոնի հյութ է խմել, որը նրան պաշտպանել է օձի թույնից։ Սակայն, չնայած կիտրոնի օգտակարությանը, ոչ բոլորն են կարող ընդունել նրա ակտիվ թթու համը։

Առաջադրանքներ

1․ Ո՞վ է կիտրոնը բերել Ամերիկա։
2․ Ի՞նչ լեգենդ է հայտնի կիտրոնի մասին։
3․ Ըստ քեզ կիտրոնն ի՞նչ օգտակար հատկություններ ունի։
4․ Սևով ընդգծված բայերը դուրս գրիր և օգտագործիր դու և դուք դերանունների հետ։
5․ դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։

Ավտոմեքենա — Ավտոմեքենան ընդամենը 2 հարյուր տարվա պատմություն ունի։ Առաջին ավտոմեքենան եռանիվ էր, այն 1885 թվականին ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը։ Սկզբում ավտոմեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թվականին Հենրի Ֆորդը թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել։ Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը։ Ավտոմեքենաները կարող են տարբեր ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Ներկայիս հաշվարկներով մինչեւ 35 տարեկան մարդկանց մահվան առաջին պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։ Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից։

Ապրիլի 1-5

Երկուշաբթի

Կոլիբրի— Շատերը կարծում են, որ կոլիբրին «փետրավոր» դասի ամենափոքր թռչունն է, թեև դա ճիշտ չէ։ Կոլիբրիների միայն մեկ տեսակ է պատկանում այս սահմանմանը, որը կոչվում է մեղու կոլիբրի: Աշխարհում հայտնի են կոլիբրիների տարբեր տեսակներ, որոնք բավական բազմազաեն։ Կոլիբրիների մեղու տեսակը համարվում է ամենափոքրն ամբողջ ընտանիքից, քանի որ երկարությունը հասնում է 5․5 սմ-ի, իսկ քաշը՝ 1․5 գրամից մի փոքր ավել է: Փոքրիկ կոլիբրին հանդիպում է բացառապես Կուբայում: Ամենամեծ տեսակը համարվում է հսկա կոլիբրին, քանի որ նրա մարմնի երկարությունը հասնում է 20 սմ-ի։ Այս տեսակը հանդիպում է Հարավային Ամերիկայում։ Թռչունն ունի ուղիղ, բայց երկար կտուց և պոչ, որը հիշեցնում է պատառաքաղ։ Կոլիբրիները շատ թույլ ոտքեր ունեն, ինչի պատճառով նրանք չեն կարողանում քայլել և անընդհատ թռչում են։ Այդ պատճառով մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թռչունները երբեք չեն հոգնում։ Ավելին, նրանք թռչում են ցանկացած ուղղությամբ և կարողանում են ուղղաթիռի նման օդում մնալ։ Նրանց թևերը վայրկյանում մոտավորապես 55 թափահարում են անում: Թևերն այնքան արագ են շարժվում, որ դրանք չեն երևում, ինչպես թռիչքի ժամանակ չեն երևում մեղվի թևերը: Հսկա կոլիբրիները զարգացնում են ժամում մոտ 115 կիլոմետր արագություն, ինչը ռեկորդային է թռչունների շրջանում։ Միջին հաշվով, կոլիբրիները վայրկյանում մոտ 90 անգամ թափահարում են իրենց թևերը: Կոլիբրիները միակ թռչուններն են, որոնք կարող են հետ թռչել։ Դա պայմանավորված է նրանց թևերի հատուկ կառուցվածքով:

Առաջադրանքներ՝

  1. Կոլիբրիները ինչո՞ւ են անընդհատ թռչում։
  2. Սևով ընդգծված բայերը դի’ր ուղիղ ձևով։
  3. Տեքստում դեղինով ընդգծված գոյականները դարձրո’ւ եզակի:
  4. Տեքստի թվերը գրի’ր բառերով:
  5. Մեղու կոլիբրին քանի սանտիմետր է։

    Տեքստի և առաջադրանքների հեղինակ Լեոն Ղազինյան

Երեքշաբթի

Խխունջ— Խխունջները անողնաշարավոր, փափուկ մարմնով կենդանիներ են, որոնց մարմինը պաշտպանված է պատյանով։ Խխունջները կարող են ապրել ոչ միայն վայրի բնության մեջ, այլ նաև տանը։  Խխունջները Երկրի վրա հայտնվել են մոտ 600 միլիոն տարի առաջ։ Սա թույլ է տալիս նրանց համարել մեր մոլորակի հնագույն բնակիչներից մեկը՝ մեդուզաների հետ միասին։ Խխունջների որոշ տեսակներ կարող են քնել մինչև 3 տարի: Այս ընթացքում նրանք իրենց մարմինը ծածկում են լորձի շերտով, որպեսզի պահպանեն խոնավությունը: Խխունջներն ունեն իրենց պատյանը վերականգնելու զարմանալի հատկությունը: Եթե ​​կեղևը վնասվել կամ կոտրվել է, ապա խխունջը կարող է նորը աճեցնել՝ աստիճանաբար նոր շերտեր ավելացնելով հին պատյանին:  Խխունջների պատյանը կարող է ունենալ տարբեր գույներ, որը կախված է նրանց ապրելավայրից: Պատյանի գույնը օգնում է նրանց և խառնվել իրենց միջավայրին և թաքնվել գիշատիչներից: Խխունջներն ունեն հիանալի հոտառություն և զգայունություն տիեզերական փոփոխությունների նկատմամբ։ Նրանք կարող են զգալ անձրևի մոտեցումը կամ եղանակի փոփոխությունը։ Խխունջների որոշ տեսակներ կարող են շարժվել ուղղահայաց մակերեսների երկայնքով, ներառյալ ապակիները կամ պատերը: Դա պայմանավորված է լորձ արտազատելու նրանց ունակությամբ, որն օգնում է նրանց կցել մակերեսներին:

Առաջադրանքներ

1․ Կազմեք հետևյալ բառերի հականիշները՝ օգտվելով ան նախածանցից՝ գունավոր, համեղ, հոտավետ, տեսանելի, լուսավոր, մազոտ, տակտով։
2․ Խխունջի պատյանի գույնի փոփոխությունը ինչո՞վ է պայմանավորված։
3․ Ինչպե՞ս են խխունջները բարձրանում ապակու վրա և չեն ընկնում։
4․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցով 5 բառ։
5․ Գրեք 5 բառով, թե խխունջներն ինչպիսին կարող են լինել։

Չորեքշաբթի

Շաքար— Շաքարավազը աշխարհում ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է որպես քաղցր հավելում մեր սիրելի ըմպելիքների և մթերքների համար: Նախկինում շաքարավազը դիտվում էր միայն որպես հավելում, որն օգտագործվում էր այլ մթերքների համը փոխելու համար, սակայն 19-րդ դարում գիտնականները սկսեցին ավելի ճշգրիտ ուսումնասիրել շաքարի հատկությունները եւ պարզեցին, որ այն առանձին նյութ է։ Այսօր շաքարավազը շատ մթերքների մեջ կարևոր բաղադրիչ է և ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Շաքարի ճակնդեղից ստացված շաքարն աշխարհում շաքարի ամենատարածված տեսակն է։ Շաքարն օրգանիզմի համար արագ էներգիայի աղբյուր է։ Երբ շաքարը մտնում է օրգանիզմ, այն արագ տրոհվում է և վերածվում են էներգիայի: Այս գործընթացը տեղի է ունենում շատ արագ և թույլ է տալիս մարմնին արագ ձեռք բերել անհրաժեշտ էներգիա տարբեր ֆիզիկական և մտավոր առաջադրանքներ կատարելու համար, բայց շաքարի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների, ինչպիսիք են գիրություն, շաքարախտ և սրտի հետ կապված խնդիրներ: Ուստի անհրաժեշտ է չափավոր քանակությամբ շաքար պարունակող մթերքներ օգտագործել և վերահսկել ձեր ընդհանուր սննդակարգը։ Մենք չգիտենք, բայց շաքարավազն օգտագործվում է շատ ապրանքների մեջ, նույնիսկ նրանց, որոնք քաղցր չեն համարվում։ Օրինակ՝ շաքարավազ են ավելացնում, տարբեր ոչ քաղցր պահանծոների, ապուրների մեջ։ Դրա շնորհիվ սնունդը ստանում է ավելի հաճելի համ։

Առաջադրանքներ

1․ Ինչի՞ց են շաքար ստանում։
2․ Ըստ քեզ շաքարն օգտակա՞ր է, թե՞ վնասակար։ Պատասխանդ պատճառաբանիր։
3․ Բառերի իմաստն այլ ձևով արտահայտիր՝ շաքարի մեջ, սենյակի մեջ, դասարանի մեջ, հացի մեջ, գետի մեջ, բնի մեջ, կյանքի մեջ։
4․ Սևով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
5․ Կ՞ան այնպիսի ուտելիքներ, որոնցում շաքար են ավելացնում, բայց դրանք քաղցր համ չունեն։

Հինգշաբթի

Ինքնաթիռ— Առաջին հայացքից թվում է սարսափելի և անիրական, երբ տեսնում ենք հսկայական մետաղական ինքնաթիռի օդ բարձրանալը, բայց իրականում ինքնաթիռով ճանապարհորդելը շատ անվտանգ է։ Վիճակագրության համաձայն ինքնաթիռի վթարները ամենահազվադեպ պատահարներն են։ Մեքենայով ճանապարհորդելը տասն անգամ ավելի վտանգավոր է քան ինքնաթիռով ճանապարհ գնալը։ Սրա պատճառը նաև այն է, որ ինքնաթիռը օդ բարձրանալուց առաջ մանրամասն ստուգվում է, ինքնաթիռ կառուցելու համար աշխատում է շատ մեծ թիմ, և յուրաքանչյուր փոքր դետալ մանրամասն հետազոտություններ է անցնում։ Կարևոր պատրաստություն են տեսնում նաև ինքնաթիռի սպասարկող կազմի հետ։ Թռիչքից առաջ մասնագետները ստուգում են սպասարկող կազմի ինչպես առողջական այնպես էլ հոգեկան վիճակը, հաստատում, որ նարանք պատրաստ են այդ կարևոր ու պատասխանատու աշխատանքին։ Օդանավերի պատմության մեջ կա մի դեպք, երբ թռիչքներից մեկի ժամանակ անհայտ հանգամանքներում ինքնաթիռի մեջ մուկ է հայտնվել։  Մոխրագույն կրծողի պատճառով անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել և իջեցնել բոլոր ուղեւորներին։ Վտանգ կար, որ մկնիկը կկարծի ինքնաթիռի լարերը։ Արդյունքում 200 ուղևոր գիշերել է օդանավակայանի հյուրանոցում, իսկ անձնակազմն ամբողջ գիշեր թակարդով և պանրով փորձել է որսալ մկանը։ Երկար ու տանջալի անհաջողություններից հետո ինքնաթիռ են բերել մի քանի կատու, որոնք հաշտությամբ բռնել են անկարգին։  

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ վնաս կարող է հասցնել փոքրիկ մուկը, եթե հայտնվի ինքնաթիռում։
2․ Ինքնաթիռո՞վ, թե՞ մեքենայով ճանապարհորդելն է ավելի վտանգավոր։ Պատասխանդ տեքստից դուրս գրված հատվածով հիմնավորիր։
3․ Բառերը այլ ձևով գրիր, որ իմաստ չփոխվի․ սեղանի վրա, պատի վրա, քարի վրա, աչքի վրա, մատի վրա, ապակու վրա, լույսի վրա, գլխի վրա։
4․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։

Ուրբաթ

Անապատ— Անապատները հետաքրքրաշարժ էկոհամակարգեր են, որոնք հաճախ ընկալվում են որպես ամայի տարածքներ, բայց իրականում անապատները ավելին են քան ավազոտ տարածքները, ուր միայն կակտուսներ են աճում։ Հակառակ տարածված կարծիքի, ոչ բոլոր անապատներն են տաք և չոր: Որոշ անապատներ ունեն սառը կլիմա, այդպիսի անապատ է Գոբի անապատը։ Գոբի անապատը գտնվում է հյուսիսային Չինաստանում և Մոնղոլիայում և մեծությամբ հինգերորդ անապատն է աշխարհում։ Բացի այդ, մոլորակի վրա կան երկու բևեռային անապատներ՝ Անտարկտիդայի անապատը և Արկտիկայի անապատը: Այս երկու բևեռային անապատները աշխարհի ամենացուրտ անապատներն են։ Անտարկտիկայի անապատը մոլորակի ամենամեծ անապատն է, որը զբաղեցնում է ավելի քան 14 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, մինչդեռ Արկտիկայի անապատը զբաղեցնում է ավելի քան 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Անապատների ամենահետաքրքիր կողմերից մեկը հայտնի է անապատի ծաղկում անվանումով: Անապատի ծաղկումը տեղի է ունենում հորդառատ անձրևներից պատճառով։ Անձրևներից հետո անապատն անսպասելի ծածկվում է կանաչով, որից անմիջապես հետո ծաղկում է՝ հանկարծակի վերածվելով  ծաղիկների գորգի․ սա անհավանական գեղեցիկ տեսարան է և կարող է տևել մի քանի շաբաթ։ Անապատի մյուս զարմանալի հատկությունը երգող ավազաթմբերն են։ Երբ քամին փչում է ավազաթմբերի վրայով, այն արձակում է մեղմ ձայն, որը նմանեցնում են երգի։ Դա պայմանավորված է նրանով, որ քամին ստիպում է ավազի հատիկներին շարժվել, իրար քսվել, որից էլ նման ձայն է առաջանում։

Առաջադրանքներ

1․ Ե՞րբ է անապատը ծաղկում և ինչքա՞ն ժամանակով։
2․ Ինչպե՞ս են ավազաթմբերը երգում։
3․ Ի՞նչ ցուրտ անապատներ գիտեք։
4․ Ի՞նչ գիտես անապատների մասին, մի քանի բառով պատմիր։
5․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։

Մարտի 18-22

Երկուշաբթի

Եգիպտական բուրգեր — Եգիպտոսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը անապատի մեջ բարձրացող հսկա բուրգերն են, որոնք կառուցվել են անհիշելի ժամանակներում։ Եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բուրգերից ամենահինը համարվում է փարավոն Ջոսերի գերեզմանը, որ 4700 տարեկան է։ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանում Նեղոսի արևմտյան ափին կառուցվել է մոտ 140 բուրգ, բայց դրանց մեծ մասը շատ վատ է պահպանվել: Դրա պատճառը ոչ այնքան բնական ազդեցությունն էր, որքան մարդկային գործոնը. դարեր շարունակ այդ կառույցները թալանվել և քանդվել են այլ շենքեր կառուցելու համար։ Սկզբում ամենամեծ բուրգերի արտաքին պատերը պատված էին սպիտակ մարմարով և կրաքարով, որը արտացոլում էին արևի ճառագայթները՝ ստեղծելով փայլուն էֆեկտ։ Բուրգերի բարձրությունը քամիների և արևի պատճառով դանդաղ պակասում է։ Օրինակ՝ Քեոպսի բուրգը սկզբում ունեցել է 146,6 մ բարձրություն, իսկ այժմ՝ ընդամենը 138,75 մ։ Երկար ժամանակ կարծում էին, որ բուրգերը կառուցվել են ստրուկների կողմից: Այսօր պատմաբաններն ապացուցել են, որ  բուրգերը կառուցել են վարձու աշխատողները և դրա համար շատ գումար են ստացել։ Եգիպտոսի օրենքների համաձայն՝ բուրգերի ներսում ինչ-որ բան լուսանկարելն արգելված է։ Նախկինում շատ զբոսաշրջիկներ սիրում էին մագլցել եգիպտական ​​բուրգերը, սակայն այժմ արգելված է բարձրանալ եգիպտական բուրգերի վրա։ Եգիպտական ​​բոլոր բուրգերը ունեին թակարդներ, որոնք նախատեսված էին դամբարանները թալանից պաշտպանելու համար:

Առաջադրանքներ

1․ Ո՞րն է աշխարհի ամենահին եգիպտական բուրգը։
2․ Քո կարծիքով ինչ՞ւ թույլ չեն տալիս, որ զբուսաշրջիկները բուրգերի վրա բարձրանան։
3․ Կարո՞ղ է տարիների ընթացքում բուրգի բարձրությունը պակասել։
4․ Ինչի՞ համար էին նախատեսված բուրգի միջի թակարդները։
5․ Ինչպիսի՞ն կարող են լինել բուրգերը գրիր 5 հատկանիշ։

Երեքշաբթի

Ծովահեններ— Ծովահենները ավազակներ էին, որոնք թալանում նավերը, սպանում և գողանում նավի ուղևորներին։ Ծովահենությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդիկ ճանապարհորդում էին ծովով: Հոլիվուդը և արկածային գրականությունը ստեղծել են ծովահենի հերոսական կերպանրեր, որով նրանք սիրելի և հետաքրքիր են դարձել մարդկանց համար, բայց ծովահենների իրական կյանքը մութ էր, դաժան, անճոռնի և, ամենակարևորը, շատ կարճ: Բոլորս ունենք ծովահենի տեսքի մասին մեր պատկերացումը՝ կեռիկներ՝ ձեռքերի փոխարեն, փայտե ոտքեր, սև կապ աչքի վրա։ Ծովահենների պրոթեզների հիմնական պատճառը ոչ այնքան ստացած ծանր վերքերն էին, որքան վարակները։ Գնդակը կամ բեկորը կարելի էր հեռացնել վերքից, բայց շատ դեպքերում վարակը դեռ առաջանում էր՝ հանգեցնելով գանգրենային: Գանգրենայով հիվանդ ոտքը կամ ձեռքը կտրելը այն ժամանակ մարդու կյանք փրկելու և սարսափելի տանջանքների մեջ չմեռնելու միակ միջոցն էր։ Հիվանդին մեծ քանակությամբ խմիչք էին տալիս, որ խմի, հետո կապում էին սեղանին, կաշվե ժապավենը մտցնում էին բերանի մեջ, որպեսզի հիվանդը ցավից լեզուն չկծի և չգոռա, ամուր կապում էին վնասված հատվածի վերևի մասը, որ ուժեղ արյուրահոսություն չլինի և հեռացնում էին վնասված հատվածը։ Աշխատանքը պտք է արվեր շատ արագ, որ մարդը դիմանար այդ ցավին, բայց չնայած դրան շատերը հենց սեղանի վրա մահանում էին։ Ծովահենների սիրելի զենքը մուշկետն է, որը մեծ, գրեթե երկու մետրանոց, ծանր ատրճանակ էր։ Այն օգտագործվում էր վայրի խոզեր որսալու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր 250 մ հեռավորությունից հարվածել թշնամու նավի ղեկավարին։ Ծովահեններն իրենց մոտ մի քանի ատրճանակ ունեին, որ ատրճանակը լիցքավորելու վրա ժամանակ չծախսեին։ Ծովահենները հաճախ օգտագործում էին նաև նռնակներ. մոտավորապես 140 գրամ վառոդ լցնում էին դատարկ մետաղյա գնդակի մեջ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր ծովահեններից շատերի ոտքը փայտից։
2․ Ծովահեններն ինչո՞ւ էին իրենց հետ մեկից ավել ատրճանակ ունենում։
3․ Սևով նշված բառի ածանցն ռանձնացրեք և դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից՝ սիրել, ատել, գովել, տանջել։
4․ Քո կարծիքով ծովահենները լա՞վ, թե՞ վատ մարդիկ էին։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ դակգն, րճանատակ, ովծ, տրմե, վատի, նասհիվանդ, րոթպեզ։

Չորեքշաբթի

Պիրանյաներ— Պիրանյան քաղցրահամ ջրերում ապրող ձուկ է, որի մարմնի երկարությունը 11-41 սանտիմ է հասնում։ Պիրանյան անվանումը հնդկերեն բառ է, որը նշանակում է «ատամնավոր դև»: Պիրանայներն ունեն եռանկյունի ատամներ, որոնք այնպես են դասավորված, որ վերևի ատամները հավասարապես տեղավորվում են ներքևի ատամների արանքում, այսպիսով, երբ պիրանյան փակում է բերանը, ատամների պատ է առաջանում։ Պիրանյաների տեսակներ կան, որոնք գիշատիչներ են, նրանք կարող են ուտել նաև իրենց տեսակներին, եթե դրանք լինեն հիվանդ կամ թույլ։ Շատ մարդիկ սարսափում են պաիրանյաներից, որովհետև այս ձկները, եթե շատ լինեն, կարող են նաև մարդուն ուտել։ Կա տեղեկություն, որ պիրանյաների խումբը մի քանի րոպեում հսկա կովին մինչև ոսկորները խժռել է։ Պիրանյաներն ունեն շատ սուր ատամներ և միանգամից կարող են մեծ մարդու մատը պոկել։ Այս ամենով հանդերձ պիրանյաները շատ վախկոտ ձկներ են, եթե միայնակ են: Նրանք վախից կարող են կորցնել գիտակցությունը։ Իսկ եթե պիրանյաները ապրում են ակվարիումում, ապա նրանց կարելի է ուշաթափ անել՝ ուղղակի ակվարիումի մոտ ուժեղ ծափ տալով։  Պիրանյաները վտանգավոր են միայն, երբ շատ են։ Թեկուզ պիրանյաները գիշատիչներ են, բայց նրանք էլ ունեն իրենց թշնամիները։ Դելֆինները և ջրային կրիաները սնվում են նրանցով, ուստի՝ այնտեղ, որտեղ կա դելֆին կամ կրիա, վստահ կարելի է ջուրը մտնել, որովհետև այդ տարածքում հաստատ պիրանյա չեք հանդիպի։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են պիրանյաները վտանգավոր, երբ խմբով են։
2․ Ի՞նչ կլինի, եթե ակվարիումի միջի պիրանյանի մոտ ուժե ծափ տաս։
3․ Որո՞նք են պիրանյանիերի թշնամիները։
4․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք գրանով և հետևյալ արմատներով նոր բառեր կազմեք՝ քար, ճաշ, ցեխ, մուր, ալյուր, խմոր։
5․ Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։

Հինգշաբթի

Խնձոր- Խնձորը ամենատարածված միրգն է աշխարհում, որովհետև չկա մի այնպիսի երկիր, որտեղ խնձոր չլինի։ Աշխարհում հայտնի են խնձորի 7500 տեսակներ, որոնք լինում են կանաչ, կարմիր կամ դեղին։ Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը: Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են կեղևի տակ։ Խնձորն ուտելիս անհրաժեշտ է հանել կտերը, որովհետև կուտը ստամոքսում թույն է արտադրում և  խիստ վտանգավոր է առողջության համար Խնձորը շատ օգտակար է մարդու առողջության համար, օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից։ Խնձորի թարմ հյութը հանգստացնում է մարդու նյարդերը, գիտնականները վստահ են, որ խնձորի բնական հյութը կարող է հանգստացնել նույնիսկ լացող երեխային: Խնձորն այրում է ճարպերը, որը շատ կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Խնձորի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մազերի ու մաշկի առողջության վրա: Մարդկության պատմության մեջ խնձորը ամենից հաճախ հանդիպող միրգն է։ նախ՝ Ադամն ու Եվան խնձոր ուտելու պատճառով վտարվեցին դրախտից, Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ նա հորինեց ձգողականության մասին օրենքը, իսկ Ստիվ Ջոբսը իր աշխարահռչակ բրենդն անվանց խնձոր, որովհետև դա իր ամենասիրած միրգն էր։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են խնձորներն օգտակար։
2․ Դու սիրո՞ւ ես խնձոր, ո՞ր գույնն ես ավելի շատ հավանում։
3․ Ըստ Աստվածաշնչի խնձոր ուտելու համար ո՞վ է պատժվել և ո՞վ է նրանց պատժել։
4․ Խնձորի ո՞ր հատվածն է թունավոր։
5․ Գրիր սևով նշված բառերի հականիշները։

Ուրբաթ

Սկյուռ— Չնայած նրան, որ ոչ բոլոր մարդիկ են իրականում սկյուռ տեսել, բայց մուլտֆիլմերից սկյուռերը դարձել են մարդկանց համար սիրելի ու նրանց հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա աշխարհում։ Գոյություն ունի 365 տեսակի սկյուռ։ Սկյուռները երկրագնդի վրա են ապրում արդեն 50 միլիոն տարում, որի ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ: Սկյուռի ձագերը տեսնել սկսում են միայն կյանքի 6-8 շաբաթում: Այդ ընթացքում նրանք ամբողջովին կախված են մորից: Սկյուռի առջևի 4 ատամները շարունակում են աճել ողջ կյանքի ընթացքում, սա հնարավորություն է տալիս ատամներին երկար օգտագործվելու հետևանքով չմաշվել: Իսկ գիտեք, որ սկյուռը աշխարհի ամենամաքուր կրծողն է: Արու սկյուռն ավելի շատ ժամանակ է տրամադրում իր մորթու մաքրմանը, քան էգը: Աֆրիկյան գաճաճ սկյուռները ամենափոքր սկյուռներն են: Նրանց ողջ հասակը` քթից մինչև պոչը, կազմում է ընդամենը 2,5 սմ է: Սկյուռներն ունեն հրաշալի հոտառություն: Սկյուռի համար պոչը ղեկի դեր է կատարում՝ ցատկելիս նա իր օգնությամբ կառավարում է թռիչքը, թռիչքի ժամանակ սկյուռի պոչը մեկ այլ կարևոր հատկություն էլ ունի․ բարձր տեղից ցատկելիս դա պարաշյուտի դեր է կատարում։ Պոչով սկյուռիկը դանդաղցնում է իր ընթացքը։

Առաջադրանքներ

1․ Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված են սկյուռի նոր ծնված ձագերը։
2․ Սկյուռի պոչն ի՞նչ օգտակար նշանակություն ունի։
3․ Ի՞նչ վերաբերմունք ունեք սկյուռների նկատմամբ դուք։
4․ Հետևյալ բառերը դարձրեք հոգնակի՝ սկյուռ, ատամ, ճանկ, ձու, ձագ, տուն, բույն։
5․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք դրանով փորձեք 3 նոր բառ կազմել։

Մարտի 11-15

Երկուշաբթի

Քարանձավներ— Անհիշելի ժամանակներից մարդիկ քարանձավները հայտնի են եղել մարդկանց, որովհետև հնում, երբ բնակարաններ չկային, քարանձփավները մարդկանց համար վայրի կենդանիներից անձրևներից, ցրտից, արևից պաշտպանվելու տեղ էին։ Հայաստանի տարածքը հարուստ է քարանձավներով, որոնցից շատերը պահպանվել են մինչև այսօր և մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել, թե ինչպես էին հնում մարդիկ ապրում։ Հայաստանի քարանձավներից ամենահայտնին Արենիի քարանձավն է, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը (5 500 տարեկան)։ Այն հայտնի է նաև նրանով, որ այդտեղ գինի են պատրաստել դեռ մեր թվարկությունից 4000 տարի առաջ։ Քարանձավը ունի 3 մեծ սրահներ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրված չէ։ Հնագիտական պեղումների ժամանակ այս քարանձավում հայտանբերվել են  մ.թ.ա. 4200-3500 թվականների բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, աշխատանքային գործվածքներ և այլն։ Հայաստանի հայտնի քարանձավներից է Մագիլի քարանձավ։ Այն կոչվել է քարանձավը հայտնաբերողի՝ որսորդ Մագելան Առաքելյանի անունով։ Մագելան Առտաքելյանը 1980 թվականին, որսի հետևից գնալիս հայտնաբերել է այդ հսկայական քարանձավը։
Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի թաքնված վայրերից մեկը՝ Արջերի քարանձավը։ Քարանձավն ամենագեղեցիկներից մեկն է։ Այն ունի 3,5 կմ երկարություն։ Քարանձավը  1978 թ-ին հայտնաբերել են որսորդները։ Քարանձավի բազմաթիվ սենյակներից մեկում գտել են արջի ոսկորներ։ Ասում են, որ արջը մտնելով քարանձավ մոլորվել է և չի կարողացել գտնել ելքը։ Հենց արջի գտնված ոսկորներն են պատճառ դարձել, որ այն ստանա Արջերի քարանձավ անվանումը։

Առաջադրանքներ

1. Ո՞ր քարանձավում են հայտնաբերել աշխարհի ամենահին կոշիկը։
2. Քո կարծիքով անծանոթ քարանձավ մտնելիս ի՞նչ պետք է անել, որ այդ քարանձավում չմոլորվես։
3. Գտեք այն հատվածը, որտեղ պատմվում է, թե ինչպես է հայտնաբերվել մագիլի քարանձավը։
4. Տեքստից դուրս գրել 5 բարդ բառ, առանձնացրեք դրանց արմատները։
5․ Տքստից դուրս գրեք 5 հոգնակի թվով գոյականներ, առանձնացրեք հոգնակիի վերջավորությունը։

Տեքստի և առաջադրանքների հեղինակ Միա Ալավերդյան 

Երեքշաբթի

Մեդուզաներ- Մեդուզաները ծովային արարածներից ամենագեղեցիկն են, բայց նաև վտանգավոր են, որովհետև կարող են մեկ խայթոցով սարսափելի այրվածքներ առաջացնել, հատկապես, եթե հանդիպեք մեդուզաների թունավոր տեսակներին։ Մեդուզաները ունեն հովանոցաձև մարմին, որի չափերը կարող է հասնել 30-200 սմ-ի, լինում են 10000-ից ավելի տեսակների։ Մեդուզաների օրգանիզմը 98%-ով կազմված է ջրից և ունի թափանցիկ տեսք, որի շնորհիվ մնում է աննկատ, ինչն օգնում է նրանց պաշտպանվել։ Շատ մեդուզաներ իրենց թշնամիներին վախեցնելու համար լույս են արձակում։ Մեդուզաները զարմանալի հատկություն ունեն բազմանալու։ Նրանք կարող են իրենց կլորավորել և հարյուրավոր նոր փոքրիկ մեդուզաներ ստեղծել, այսպես նաև, եթե ​​մեդուզան երկու մասի բաժանվի, նրա երկու մասերն առանձին կշարունակեն ապրել։ Մեդուզաները շատ արագ չեն շարժվում, բայց շարժվելիս զարմանալիորեն քիչ էներգիա են ծախսում։ Նրանց գաղտնիքը ալիքանման շարժման մեջ է։ Ինչպես աշխարհի շատ արարածներ, մեդուզները ևս ունեն իրենց թշնամիները։ Նրանց գլխավոր թշնամին կրիան է, որը սնվում է  մեդուզաներով, մեդուզաներին ուտում են նաև իրենցից ավելի խոշոր մեդուզաները։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ է մեդուզան թափանցիկ։
2․ Ովքե՞ր են մեուզաների թշնամիները և ինչպե՞ս են մեդուզաները պաշտպանվում դրանցից։
3․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։
4․ Երբևէ ծովում մեդուզա տեսե՞լ եք։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ կուեր, րիկա, ղտգանիք, եսքտ, շմնթաի։

Չորեքշաբթի

Բորենիներ — Բորենիները հայտնի են իրենց անսովոր ճիչերով, որը հիշեցնում են մարդու ծիծաղ։ Սակայն բորենիների ծիծաղը ուրախության նշան չէ։ Բորենիները ծիծաղի ձայն են հանում երբ, անհանգստացած են կամ պատրաստվում են հարձակման։ Չնայած նրան, որ բորենիները կապվում են ագահության, վախկոտության, խաբեության, կեղտոտ սովորությունների և նույնիսկ կախարդության հետ և մարդիկ նրանց չեն սիրում, բայց իրականում բորենիները շատ խելացի, կազմակերպված կենդանիներ են։ Նրանք կարողանում են խմբով կազմակերպել իրենց որսը, խուսափել թակարդներից։ Կենդանաբանները պարզել են, որ բորենիները առյուծների չափ որս են անում։ Բորենիների գլխավոր զենքը նրանց ուժեղ ծնոտն է, որով և որս են անում։ Եթե բորենին ատամներով բռնի որևէ կենդանու, ապա անհնար է, որ այդ կենդանին ազատվի։ Բորենիների ձագերը, իր տարբերություն մյուս կենդանիների, ծնվում են ատամներով և բաց աչքերով։ Բորենիները կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝ շան նման բորենիներ և ոսկորները ջարդող բորենիներ։ Շան նման բորենիները տարիների ընթացքում գրեթե վերացել են, նրանցից միայն պահպանվել են շնագայլերը, իսկ ոսկորը ջարդող բորենիներն ավելի ուժեղ են և դիմացկուն։ Թեև բորենիները տեսքով շների նման են, բայց իրենց պահվածքով նրանք ավելի կապված են կատուների հետ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են բորենիները ծիծաղի ձայներ հանում։
2․ Բորենիները ի՞նչ տեսակների են բաժանվում։
3․ Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում բորենիներին։
4․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցն ունեցող 5 բառ։
5․ Բորենիների գլխավոր զենքը ո՞րն է։
6․ Ի՞նչ եք կարծում մեկ բորենին կարո՞ղ է մարդուն վնասել։

Հինգշաբթի

Ցունամի—  Ցունամիները հիմնականում առաջանում են ջրի տակ ուժեղ երկրաշարժների, հրաբուխների պատճառով։ Ցունամիները հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ են, որոնք կարող են ավիրել ամեն ինչ, որ գտնվում է ծովի ափին կամ դրա մոտակայքում։ Ճապոնական «ցունամի» բառը թարգմանված նշանակում է «ալիք նավահանգստում»։ Այսպես է կոչվում, քանի որ ցունամին վտանգավոր է ափի մոտ, իսկ բաց ծովում նավը կարող է անգամ չզգալ ցունամիի ալիքները։ Ցունամիի ալիքները ափի մոտ կտրուկ աճում են՝ հասնելով 10-50 մետրի, իսկ դրանց արագությունը կարող է հասնել 80 կլմետր մեկ ժամում։ Արձանագրված ամենահզոր և ավերիչ ցունամին տեղի է ունեցել 2004 թվականին Հնդկական օվկիանոսում: Այն հարվածել է միանգամից 14 երկրի՝ սպանելով ավելի քան 230 հազար մարդու։ Ցունամին իր ճանապարհին ավիրում և քանդում է ամեն ինչ, բայց արմավենիները կարողանում են դիմանալ այդ փորձությանը, որովհետև ունեն շատ ամուր և խորը գնացած արմատներ և ճկուն բուն։ Ցունամիի գալու մասին կարելի է գուշակել ծովից, որովհետև մինչև ցունամին ծովի ջրերը ետ են քաշվում։ Այս գիտելիքի շնորհիվ սովորական բրիտանացի մի աղջիկ փրկեց իր ծնողներին և հարյուրավոր մարդկանց։ 2004 թվականին նա իր ծնողների հետ հանգստանում էր Թաիլանդի լողափում։ Հանկարծ նկատեց, որ ջուրը շատ կտրուկ հեռացել է ափից։ Աղջիկը դպրոցից գիտեր, որ ջրերի հետ գնալը ցուցամիի նշան է, ուստի շտապել է զգուշացնել ծնողներին ու հյուրանոցի աշխատակիցներին, որի շնորհիվ հզոր ցունամիից փրկվել են հարյուրավոր մարդիկ։

Առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված 5 բառ։
2․ Գրեք 6 բառ, որ կարող է լինել զարմանալի։
3․ Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ ցունամի է լինելու։
4․ Ցունամիի ժամանակ ալիքները մեծանում են
Ա․ Ծովի մեջ
Բ․ Ափի մոտ
5․ Հնարավո՞ր է այնպես լինի, որ ցունամիից հետո ափին կանգնած մարդիկ չվնասվեն։

Ուրբաթ

Գնդիկավոր գրիչներԱշխարհի առաջին գնդիկավոր գրիչը ստեղծվել է Արգենտինայում 75 տարի առաջ։ Մինչև դա մարդիկ գրում էին թանաքի մեջ գրչածայրը թաթախելով և ստիպված էին իրենց հետ ամենուր տանել թանաքով լցված փոքրիկ ամանը։ Անգլերեն գրիչ բառն առաջացել է լատինական penna-ից, որը նշանակում է «թռչնի փետուր»: 1965 թվականից գնդիկավոր գրիչներ սկսեցին տարբեր երկրներում արտադրվել։ Բայց դպրոցներում դեռ արգելված էր դրանցով հետ գրել, «որ ձեռագիրը չփչանա»։ Որքան էլ որ գնդիկավոր գրիչով գրելը հարմար է, բայց տիեզերագնացները դա չեն օգտագործում, որովհետև տիեզերքում գնդիկավոր գրիչները չեն գրում։ Արտասահմանցի գիտնականները տիեզերքում օգտագործելու համար ստեղծել են թանկարժեք գրիչ, որը կարող է գրել զրոյական ձգողականության պայմաններում: Իսկ ռուս տիեզերագնացները օգտագործում են սովորական սև մատիտը։ 1 տարվա ընթացքում մարդը գրում է 3-4 գրիչ, իսկ լավ գրիչով միջինում կարելի է գրել 50000 բառ կամ 600 A4 էջ։ 1950 թվականից մինչև 2006 թվականը BIC-ը, որը գնդիկավոր գրիչների արտադրության մեջ ամենահայտնի կազմակերպությունն է,  վաճառել է 100 միլիարդ գրիչ ամբողջ աշխարհում և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

Առաջադրանքներ

1․ Մինչև գնդիկավոր գրիչների հայտնվելը մարդիկ ինչո՞վ էին գրում։
2․ Անգլերեն գրիչ բառը լատիներեն ո՞ր բառից է առաջացել։
3․ Ընդգծված բառի ածանցն առանձնացրեք, դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից․ պոչ, թև, գույն, ձև, գլուխ, լույս։
4․ Դեղինով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
5․ Արտասահմանցի գիտնականներն ի՞նչ թանկարժեք գրիչ էին ստեղծել։
6․ Քեզ դուր է գալիս գրել գրիչո՞վ, թե՞ մատիտով։ Պատասխանդ պատճառաբանիր։

Մարտի 4-8

Երկուշաբթի

Թռչող ափսեներ— Թռչող ափսեների մասին մարդիկ սկսել են խոսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտներ, որոնք նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նույն 1947 թվականի Ամերիկայում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը և հենց այդ ժամանակից սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին տեղեկությունները։ Ենթադրում են, որ ՉԹՕ-ները գալիս են տիեզերքից, որոնցով անհայտ մոլորակի բնակիչներն այցելում են Երկիր։ Կա կարծիք, որ այլմոլորակայիններն ընդամենը ուզում են ուսումնասիրել մեզ, սակայն շփվել դեռ չեն ցանկանում։ Չնայած նրան, որ աշխարհի շատ վայրերից հասնում են տեղեկաություններ այն մասին, որ մարդիկ երկնքում տեսել են տարօրինակ օբյեկտներ, թռչող ափսեների գոյությունը հաստատող որևէ գիտական ապացույց չկա։ Աստղագետները չեն ընդունում թռչող ափսեների գոյությունը, քանի որ ամեն գիշեր դիտում ու լուսանկարում են երկինքը, սակայն ոչ մի անգամ նրանց աստղադիտակի կամ ֆոտոխցիկի օբյեկտիվի առջև ՉԹՕ չի երևացել։ Նույն կարծիքին են նաև ռազմա-օդային ուժերը, որոնք շուրջօրյա հսկում են երկինքը և անհնար է, որ նրանց ուշադրությունից որևէ բան դուրս մնա, բայց նրանց մոտ ևս թռչող ափսեի հայտնաբերման որևէ դեպք գրանցված չէ։ Այս ամենով հանդերձ հազարավոր մարդիկ շարունակում են պատմել թռչող ափսեների հետ հանդիպման բազմաթիվ պատմություններ։ Կա կարծիք, որ դրանք հորինած պատմություններ են, և դրանց հեղինակները ցանկանում են այդ պատմություններով հայտնի դառնալ։ ՉԹՕ-ների ամերիկացի հետազոտողները նույնիսկ մրցանակ սահմանեցին, այն մարդու համար, ով կկարողանա թռչող ափսեի գոյությունը հաստատող համոզիչ ապացույց ներկայացնել, բայց մինչև այսօր ոչ ոք դեռ չի ստացել այդ մրցանակը։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են աստղագետները հրաժարվում հավատալ թռչող ափսեների գոյությանը։
2․ Շարունակեք նախադասությունն ինքնուրույն
Եթե ես հանդիպեի այլմոլորակայինի․․․։
Այլմոլորակայիններն ունեն երկու ձեռք, երկու ոտ, մեկ աչք և․․․․։
Թռչող ափսեները գալիս են Երկիր մոլորակ, որ․․․։
3․ Սևացրած բառը դուրս գրեք, առանձնացրեք դրա ածանցը և այդ ածանցով 4 նոր բառ կազմեք։
4․ Ո՞վ է ամենաառաջին անգամ տեսել թռչող ափսե։
5․ Ինչո՞ւ են ասում թռչող ափսե, այլ ոչ թե, օրինակ՝ թռչող գդալ, կամ թռչող մկրատ։
6․ Դու երբևէ լսե՞լ ես թռչող ափսեների մասին։ Ի՞նչ ես լսել։

Երեքշաբթի

Ջրվեժներ— Ջրվեժ, գետի այն հատվածը, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։  Աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է: Այն գտնվում է Վենեսուելայում՝ Կանայամայի ազգային այգում։ Ջրվեժի բարձրությունը 979մ է, իսկ լայնությունը՝ 107մ: Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու Ջեյմս Էնջելը, 1935 թվականին, որը ադամանդն էր որոնում Հարավային Ամերիկայում։ Օդում թռչելիս նա տեսել էր ջրվեժը և հիացել դրանով։ Նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել։ Աշխարհի հայտնի ջրվեժներից  է նաև Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը մոտավորապես 1800 մետր է, իսկ բարձրությունը՝ 120 մետր։ Շոտլանդացի հետազոտող-ճանապարհորդ Դավիթ Լիվինգսթոնը1855 թվականին լինելով ջրվեժում, այն անվանեց Վիկտորիա թագուհու պատվին։ Վիկտորիա ջրվեժը գտնվում է Աֆրիկայում։ Քանի որ Ջրվեժներով հարուստ է նաև Հայաստանը, քանի որ մեր երկրում շետ են լեռնային գետերը։ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը Քասախի ջրվեժը է։ Բարձրությունը՝ 70 մետր։ Հայաստանի մյուս հայտնի ջրվեժը Շաքիի ջրվեժն է։ Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջերմուկի ջրվեժ նույնպես իր գեղեցկությամբ գրավել է շատերի ուշադրությունը։ Այն սկիզբ է առնում աղբյուրներից և մոտ 68 մ բարձրությունից թափվում Արփա գետ։ Ջերմուկի ջրվեժը անվանում են նաև Ջրահարսի վարսեր։

Առաջադրանքներ

1․ Ո՞րն է աշխարհի ամենաբարձր ջրվեժը և որտե՞ղ է գտնվում։
2. Ջրաերկրաբանական բառից կազմել նոր բառեր։
3. Ջուր արմատով նոր բառեր կազմել։
4. Ո՞վ և ե՞րբ է հայտնաբերել Անխել ջրվեժը։
5. Ինչպե՞ս են նաև անվանում Ջերմուկի ջրվեժը և ինչու՞։
6. Հայաստանի կամ աշխարհի ո՞ր ջրվեժներներն են տեսել, կարճ պատմիր այդ ջրվեժ ճամփորդության մասին։

Տեքստի և առաջադրանքների հեղինակ Միա Ալավերդյան 

Չորեքշաբթի

Վիկինգներ— Վիկինգները ծովային ավազակներ էին և առևտրականներ։ Լինելով կատաղի ռազմիկներ՝ վիկինգները երկար տարիներ սարսափի մեջ էին պահում Արևմտյան Եվրոպայի ողջ ափը: «Վիկինգ» բառը հնում նշանակել է «կռվել ծովի վրա»։ Այսպիսով, վիկինգներ կարող էին լինել միայն նրանք, ովքեր զբաղվում էին ծովային ճանապարհորդությամբ և հարձակվում էին այլ երկրների վրա։ Վիկինգները մետաղագործության վարպետներ էին, նրանց դարբնությունը բարձր մակարդակի վրա էր։ Նրանք օգտագործել են բարդ տեխնոլոգիաներ՝ թրեր, կացիններ և այլ զենքեր, ինչպես նաև մետաղադրամներ և զարդեր ստեղծելու համար։ Վիկինգների հայտնի զենքերից էր բումերանգ կացինը, որը կացինի տեսք ուներ, բայց նետվելիս այն կարող էր վերադառնալ։ Վիկինգները ծովում նավարկելու համար օգտագործել են նաև կողմնացույցներ և արևային ժամացույցներ։ Վիկինգները հայտնի նավաստիներ էին։ Նրանք օգտագործում էին աստղերը, արևը, լուսինը բաց ծովում իրենց գտնվելու վայրը որոշելու համար: Վիկինգները հայտնագործեցին արեգակնային կողմնացույցը, որը նրանց թույլ տվեց որոշել շարժման ուղղությունը այն վայրերում, որտեղ աստղեր չկային: Իրենց նավերը թշնամիների հարձակումներից պաշտպանելու համար վիկինգները օգտագործել են Skrell-ը հատուկ մեխանիզմը։ Նրանք փայտե գերանները ամրացնում էին նավի կողքերին, որոնք թշնամու հարվածները վերցնում էին իրենց վրա՝ թույլ չտալով, որ նավը վնասվի։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էին վիկինգները փայտե գերանները ամրացնում նավերի կողքերին։
2․ Տեքստում կարդացածից ի՞նչը հետաքրքրեց քեզ։
3․ Ո՞րն էր վիկինգների ամենահայտնի զենքը։
4․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, փորձեք դրանց արմատներից որևէ մեկով նոր բառեր կազմել։
5․ Տեքստից գտեք հոգնակի թվով գործածված ինչեր հարցին պատասխանող 5 բառ։

Հինգշաբթի

Ութոտնուկներ— Գիտնականներն ուսումնասիրել են ութոտնուկներին և պարզել, որ նրանք արտասովոր ծովային կենդանիներ են, նարնք ապրում են միայն աղի ջրում։ Ամենատարօրինակն այն է, որ նրանք ունեն 9 ուղեղ, որոնցից մեկը կենտրոնական ուղեղն է, իսկ մյուս 8-ը գտնվում են ոտքեր հիմքի մոտ։ Ութոտնուկների արյունը կապույտ  է և նրանք ամբողջությամբ փափուկ են։  Ութոտնուկների բոլոր օրգանները գտնվում են գլխի մեջ։ Ութոտնուկները թաքնվելու և վտանգավոր կենդանիներից պաշտպանվելու համար կարող են փոխել գույնը՝ այն հարմարացնելով ջրջապատի գույներին։ Հայտնի է, որ մողեսները հնարավորություն ունեն թողնել իրենց պոչը, իսկ դուք գիտեի՞ք, որ ութոտնուկն էլ կարող է իր ոտքը թողնել գիշետիչի բերանում և փոխչել։ Բայց դա չի նշանակում, որ դրանից հետո ութոտնուկը կդառնա յոթոտանի։ 8-րդ ոտքը ժամանակի ընթացքում նորից աճում է։ Ութոտնուկների պաշտպանական միջոցներից է նաև նրաց արձակած սև թանաքը, որը ջրի մեջ արագ տարածվում է և շփոթեցնում գիշատիչին։ Ութոտնուկները դուրս են գալիս ձվերից և ինչպես հավերը, նրանց մայրը ևս թուխս է նստում, բայց ընթացքում ութոտնուկ մայրիկը ոչինչ չի կարողանում ուտել և ձագերի դուրս գալուց հետո նա սատկում է։ Այնպես որ, ութոտնուկները միշտ որբ են մեծանում։

Առաջադրանքներ

1․ Ա և Բ շարքերի զույգերը միացրեք, դրանք տեքստում գտեք և գունավորեք։
Ա․ Ծովայի, սև կենտրոնական, աղի
Բ․ Ջուր, կենդանի, ուղեղ, թանաք
2․ Ե՞րբ է ութոտնուկը իր ոտքը թողնում։
3․ Ինչո՞ւ են ութոտնուկները որբ մեծանում։
4․ Վտանգավոր կենդանիներից պաշտպանվելու ի՞նչ միջոցներ ունեն ութոտնուկները։
5․ Ի՞նչ գիտեիր ութոտնուկի մասին մինչև այս տեքստը կկարդայիր։

Փետրվարի 26- մարտի 1

Երկուշաբթի

Հնդկաստան- Հնդկաստանում ապրում է ավելի քան մեկ միլիարդ մարդ, սա հակադրությունների երկիր է։ Հնդկաստանում կողք կողքի ապրում են շատ աղքատներն ու շատ հարուստները, գրագետներ և  գրել-կարդալ չկարողացող մարդիկ, իսկ Թաջ Մահալի նման հոյակապ կառույցի կողքին աղքատ տնակներն են, որոնք անգամ կոյուղի չունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հնդկաստանում տների 53% կոյուղի և հոսող ջուր չունի։ Մարդիկ իրենց կարիքները դրսում են հոգում։  Երկրի բնակչության միայն 65%-ն է գրագետ։  Հնդկաստանում ավելի քան 1000 լեզու կա, բայց նրանցից շատերը գիտեն հինդի։ Ամեն տարի Հնդկաստանում հազարավոր մարդիկ են մահանում մեքենաների անիվների տակ, լեփ-լեցուն ավտոբուսներում շնչահեղձ լինելու պատճառով, աղտոտված օդից կամ հակասանիտարական պայմաններից։ Աշխարհում շատ հայտնի են հնդկական կինոները։ Հնդկաստանը տարեկան արտադրում է մոտ 1100 ֆիլմ, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան ԱՄՆ-ի արտադրածը: Չնայած Հնդկաստանում մարդկանց մեծ մասն ուտում է բուսական ծագման մթերքներ, հնդկական խոհանոցը հավով, այծով և գառան մսով պատրաստված շատ համեղ ուտեստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ չէին էլ կարող մտածել, որ Հնդկաստանում գոյություն ունի ստրկություն։ Ստրուկների մեծ մասը աղքատ, անգրագետ կանայք և երեխաներ են, որոնք հարկադրված են ծանր աշխատանք կատարել։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ է Հնդկաստանը հակադրությունների երկիր։
2․ Ի՞նչն է պատճառը, որ Հնդկաստանում շատ մարդիկ են մահանում։
3․ Տեքստից դուրս գրիր ում վերջավորությամբ 3 գոյական։
4․ Զույգերը միացրու իրեր և տեքստում գտիր դրանք ու գունավորիր
Ա․ հնդկական, աղքատ, հոյակապ, անգրագետ
Բ․ կառույց, կանայք, խոհանոց, տնակներ
5․ Ինքնուրույն շարունակիր նախադասությունները
Ես չէի ցանկանա ապրել Հնդկաստանում, որովհետև․․․․
Եթե ես լինեի հարուստ հնդիկ․․․․․․․․։
Լավ չի, երբ Հնդկաստանում․․․․․։

Երեքշաբթի

Կովեր— Մարդիկ կովերին ընտելացրել են մոտ 8 հազար տարի առաջ։ Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ կաթը համարում էին բուժիչ բոլոր հիվանդությունների համար, իսկ կովը՝ սուրբ կենդանի: Բայց այսօր էլ՝ զարգացած բժշկության դարաշրջանում, կաթը համարվում է մարդու իմունիտետը պահպանելու հիանալի միջոց, իսկ կովերը համարվում են հավատարիմ ու բարի կենդանիներ։ Ժամանակակից մարդկությունը կովի կաթը լայնորեն կիրառում է սննդի մեջ․ դրանից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաշոռ, թթվասեր և կաթնային այլ մթերքներ։ 1 կիլոգրամ բնական կարագ պատրաստելու համար անհրաժեշտ է օգտագործել 21 լիտր կաթ։ Աշխարհի բնակչությունը տարեկան խմում է 580 միլիոն լիտր կաթ՝ օրական 1,5 միլիոն: Նման ծավալ ապահովելու համար օրական պետք է կթել մոտ 105000 կով։ Միջին հաշվով, կաթնատու կովն իր ողջ կյանքի ընթացքում արտադրում է մոտ 200000 բաժակ կաթ։ Կովի կաթը կոսմետոլոգիայի ամենատարածված բաղադրիչներից մեկն է։ Հայտնի է, որ նույնիսկ հին ժամանակներում Կլեոպատրան կանոնավոր կերպով լողանում էր կաթով։ Այս կերպ նա պահպանեց մաշկի սպիտակությունը։ Կովերը, ինչպես մարդիկ, կարող են լաց լինել: Կուբայում մարդուն կամ մարդկանց խմբին ավելի խիստ կպատժեն կովի սպանության համար, քան մարդու սպանության։ Կովերը հիշողություն ունեն․ նարնք կարող են հիշել մարդկանց դեմքերը, իրենց անունը: Հաստատվել է, որ կովերը կարողանում են տարբերել աղի, քաղցր, դառը և թթու համերը։

Առաջադրանքներ
1․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցն ունեցող 5 բառ։
2․ Մգեցրած բառերը բառակազմորեն վերլուծեք։
3․ Ինչո՞ւ է հնում կովը համարվել սուրբ կենդանի։
4․ Կովի կաթից ի՞նչ են պատրաստում։
5․ Շարունակեք նախադասությունները
Կովի կաթը կոսմետոլոգիայի․․․․․։
Կուբայում մարդուն կամ մարդկանց խմբին ավելի խիստ կպատժեն․․․․։
1 կիլոգրամ բնական կարագ պատրաստելու․․․․․։
Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ կաթը համարում էին․․․․։

Չորեքշաբթի

Ծիրան-  Բոլորն են սիրում համեղ և բուրավետ ծիրանը, համի, օգտակար հատկանիշների և գեղեցիկ տեսքի շնորհիվ: Ծիրանը կարելի է ուտել թարմ, պահածոյացրած կամ  չորացրած: Ներկայումս, շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ծիրանն ակտիվորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ աշխարհի շատ շրջաններում։ Ծիրանի ծառեր աճում են աշխարհի շատ վայրերում,  նույնիսկ՝ Սիբիրում, սակայն այդ ծառերի պտուղները մանր են, կոշտ և թթու։ Թեկուզև ծիրան աճում է աշխարհի շատ վայրերում, բայց ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը, որովհետև այստեղ է հասունանում աշխարհի ամենահամեղ, հյութալի և օգտակար ծիրանը։ Յուրաքանչյուր տարի Հայաստանից աշխարհի տարբեր երկրներ ծիրան է  արտահանվում, բայց այդ ծիրանը չունի ծառից քաղած հասուն ծիրանի համային բազմազանությունը, որովհետև հասուն ծիրանը շատ արագ է փչանում, և արտահանության համար ծիրանները քաղում են կանաչ ու չհասունացած։ Այդ պատճառով իսկական ծիրանի համը զգալու համար ողջ աշխարհից հարյուրավոր մարդիկ այցելում են Հայաստան։ Ծիրանը Հայաստանում հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Հնէաբանական պեղումների ժամանակ Գառնիում հայտնաբերել են ծիրանի կորիզներ: Ըստ մի լեգենդի ծիրանի ծառն այն միակ ծառն էր, որը Նոյն իր հետ իջեցրեց տապանից և տնկեց հենց այն հողի վրա, որտեղ պետք է բնակվեին մարդիկ: Ջրհեղեղը բազմաթիվ ծառատեսակներ ոչնչացրեց, բայց ծիրանի ծառը պահպանվեց։

Առաջադրանքներ

1․ Տառերը դասավորեք, բառեր ստացեք՝ րանծի, ոշկտ, գղեցեիկ, եստք, րհեղջեղ։
2․ Ո՞րտեղ է հասունանում աշխարհի ամենահամեղ ծիրանը։
3․ Ինչո՞ւ հասուն ծիրանը չեն կարողանում դուրս տանել Հայաստանից։
4․ Դեղինով նշված բառերի համար մտածեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր, օրինակ՝ հայաստան- պատմական Հայաստան։
5․ նշված բառերի հականիշները գտեք տեքստում և գունավորեք՝ ոչ մեկ, ատում են, վնասակար, տգեղ, քիչ, խակ։

Հինգշաբթի

Նապաստակ— Նապաստակը երեխաների սիրելի կենդանիներից է, որի կերպարը հանդիպում է բազում ժողովուրդների հեքիաթներում։ Նապաստակներն ապրում են ամենուր, բացի Անտարկտիդայից: Հակառակ տարածված կարծիքին՝ նապաստակները միմիայն խոտակեր չեն. նրանք կարող են սնվել նաև մսով: Նապաստակներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում են: Նրանց հետևի ուժեղ թաթերը՝ սուր ճանկերով, իսկական սառը զենք են: Բայց նապաստակը վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրան ցանկանում ես վնասել և փախչելու հնարավորություն չի ունենում։ Նապաստակներին որսում են բոլորը և գիշատիչները և մարդիկ, բայց նապաստակները շարունակում են արագ բազմանալ, որի շնորհիվ էլ չեն վերանում աշխարհի երեսից։ Նապաստակները շատ արագ են վազում, նրանք կարող են միջինը 70 կիլոմետր անցնել 1 ժամում։ Նրանք հիմնականում ծամում են առջևի ատամներով, որովհետև առջևի ատամները անընդհատ աճում են և եթե դրանք նապաստակները ինչ որ բան կրծելով չտաշեն․ ապա ատամները դուրս կգան նապաստակի բերանից։ Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Ի տարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում: Նապաստակները ծնվելուց անմիջապես հետո ունենում են մորթի և աչքերն էլ բաց են լինում, մայրը նրանց հետ մնում է ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում, այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից:

Առաջադրանքներ

1․ Եթե նապաստակին ցանկանաս վնասել և նա չկարողանա փախչել, ինչպե՞ս կպաշտպանվի։
2․ բացի խոտից նապաստակները ի՞նչ կարող են ուտել։
3․ Ինչո՞ւ է նապաստակը դիմացի ատամներով միշտ մի բան կրծում։
4․ Տեքստում սևացրած բառի օրինակով հետևյալ բառերը դարձրեք ածանցավոր՝ գլուխ, համ, գույն, տեսանելի, ձայն, կուշտ։
5․ Շարունակեք նախադասությունները՝
Նապաստակները ապրում են․․․․․։
Նապաստակներն այնքան էլ․․․․․․։
Նապաստակները շատ արագ են վազում,․․․․․․։

Ուրբաթ

Կոկորդիլոսներ – Բացառությամբ մուլտֆիլմի հերոս կոկորդիլոս Գենայի, մյուս բոլոր կոկորդիլոսներին դժվար թե գտնվի մեկը, որ սիրի։ Կոկորդիլոսներին ընդունված է համարել ողջ մնացած դինոզավրեր: Նրանք երկրագնդի վրա ապրում են արդեն 250 միլիոն տարի: Ծովային կոկորդիլոսը ամենամեծն է աշխարհում: Նա ապրում է Ֆիջիի կղզիներում, Հնդկաստանում և Հյուսիսային Ավստրալիայում: Երկարությունը կարող է հասնել մինչև 7 մետրի, իսկ քաշը մեկ տոննայի։ Կոկորդիլոսները չունեն շրթունքներ, որի պատճառով չեն կարողանում բերանը լիովին փակել և այն միշտ մի փոքր բաց է մնում։ Բաց են մնում նաև կոկորդիլոսի աչքերը, բայց իրականում դրա պատճառն այլ է։ Բացի կոպերից կոկորդիլոսները աչքի վրա ունեն թափանցիկ թաղանթ, որը աչքը պաշտպանում է, բայց չի խանգարում տեսողությանը, դրա շնորհիվ կոկորդիլոսները միշտ տեսնում են և կարողանում են աչքերը բաց ջրի տակ լողալ։ Կոկորդիլոսները կարող են բավական երկար ջրի տակ մնալ առանց օդի։ Կոկորդիլոսները ատամները փոխում են ողջ կյանքի ընթացքում, միջինում մի կոկորդիլոսը ատամները փոխում է մինչև 100 անգամ։ Կոկորդիլոսները միջինում ապրում են 50 տարի։ Հասուն և առողջ կոկորդիլոսը բացի մարդուց չունի ոչ մի թշնամի, բայց կոկորդիլոսի նոր ծնված ձագերը և ձվերը շատ հաճախ են ոչնչացվում այլ կենդանիների կողմից․ ջրային կրիաները, ձկներով սնվող թռչունները, վարանները ագահորեն ուտում են կոկորդիլոսների ձվերև և ձագերին, այդ պատճառով է, որ հասուն տարիքի շատ քիչ կոկորդիլոս է հասնում։

Առաջադրանքներ

1․ Սևով նշված բառը բառարանի օգնությմբ բացատրեք և դրանով նախադասություն ակզմեք։
2․ Քանի՞ անգամ են կոկորդիլոսները փոխում իրենց ատամները։
3․ Ինչո՞ւ կոկորդիլոսները չեն կարողանում իրենց բերանը մինչև վերջ փակել։
4․ Շարունակեք նախադասությունները ինքնուրույն՝
Եթե ես կոկորդիլոսի ձագ գտնեի․․․․․։
Կոկորդիլոսները չար չեն, ուղղակի․․․․․։
5․ Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։

Փետրվարի 19-23

Երկուշաբթի

Երեք ընկեր- Լինում են չեն լինում երեք ընկերներ են լինում։ Մեկը խելացի, մյուսը անխելք, իսկ երրորդն էլ՝ ձախորդ։ Խելացին միշտ մտածված քայլեր է գործում։ Անխելքը միշտ կրկնում է խելացիից, որովհետև սեփական միտք չունի։ Իսկ ձախորդը միշտ վնասվում է, երբ ուզում է որևիցե մեկին օգնել։ Նրանք երեք ընկերներով շատ ճամփորդասեր են։ Մի օր այս երեք ընկերները ճամփորդեցին Ռոբին Հուդի անտառ, որտեղ հենց այդ պահին գտնվում էին Ռոբին Հուդը և նրա ընկերները։ Էս անխելքը ասում է․
-Սրանք ովքե՞ր են։
Խելացին ասում է․
-Ես կարդացել եմ նրանց մասին, սա Ռոբին Հուդն է իր ընկերների հետ, իսկ սա էլ հենց նրանց անտառն է։
Անխելքը ասում է․
-Ճիշտ է, ես գիտեի, ընդամենը ձեզ էի ստուգում։
Իսկ ձախորդը այդ պահին կացինով խփում է մի հաստաբուն ծառի։ Մեկ էլ դըրխկ այդ ծառն ընկնում է ձախորդի գլխին, և ձախորդը մահանում է։ Էս խելացին սկսում է լացել։ Էս անխելքն էլ է լացում։ Խելացին առաջ է տալիս գլուխը, որ տեսնի Ռոբին Հուդը դեռ էնտեղ է, թե ոչ։ Անխելքն էլ նույնությամբ կրկնում է խելացիի հետևից։ Դու մի ասա դիմացը թիրախն էր։ Ու հենց այդ պահին էլ Ռոբին Հուդը պատրաստվում էր նետը կրակել թիրախին։ Խելացին հասկանում է և արագ հետ է քաշվում, իսկ անխելքը չի հասցնում հետ քաշվել, և նետը դիպչում է անխելքի գլխին։ Խելացին ողբում է ընկերների կորուստը, բայց այլևս հասկանում է, որ փորձանքներից հեռու մնալու համար պետք է խելացի ընկերներ գտնի։ Եվ իզուր չէ ասված․ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»։

Առաջադրանքներ

1 .Գրեք ամենածիծաղելի մասը ձեր համար։
2 . Դուրս գրեք 5 գոյական։
3 .Դուրս գրեք 5 ածական։
4 .Դուք համաձա՞յն եք պատմվացծի վերջում գրված ասացվածքի հետ։
5 .Ի՞նչ հասկացավ խելացին։
6 .Ինչո՞ւ ձախորդն ու անխելքը փորձանքի մեջ ընկան։
7 .Ինչպե՞ս կանվանեիք հերոսներին։

Տեքստը և առաջադրանքները կազմել է՝ Գագիկ Խաչատրյանը

Երեքշաբթի

Ապակի Ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել կյանքը առանց ապակու. թվում է, թե այն սովորական և ծանոթ նյութ է, քանի որ մեր շրջապատում ամենուր հանդիպում է և զարմանալու բան չկա, բայց իրականում ապակի ստանալու և մշակելու համար մարդը երկար դարեր ջանքեր է կիրառել։ Առաջին ապակյա իրերը եղել են ապակե ուլունքներ, որոնք պատրաստվել են մ.թ.ա. մոտ 12000 թվականին: Չնայած սրան, շատ երկար տարիներ ապակին չի մտել մարդու կենցաղ, որովհետև դրա մշակումը դժվար էր։ Առաջին ապակյա պատուհանները տներում հայտնվել են մոտ 17-րդ դարում: Ապակյա պատուհանների տեղադրումը կարևոր փոփոխություններ բերեց մարդկանց կյանքում․ մարդիկ սկսեցին ավելի քիչ հիվանդանալ, տների մաքրության հարցը լուծվեց, որովհետը դրսից աղբը քամու հետ ներս չէր գալիս, բայց ամենից կարևորը տան մեջ լուսավորության հարցն էր, որը ապակիներն ապահովում էին։ Ապակու առաջին գործարանը կառուցվել է 1608 թվականին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն քաղաքում։ Ապակու վերամշակումը ի հայտ է եկել համեմատաբար վերջերս, սակայն մշակված հումքի քանակը տարեցտարի աճում է։ Մեծ Բրիտանիայում միջին ընտանիքը տարեկան օգտագործում է մոտավորապես 330 ապակե շիշ: Որքա՞ն է օգտագործում ձեր ընտանիքը: Ապակե տարաներն ու շշերը չեն քայքայվում, ինչը աղետ է դարձնում աղբավայրերի համար: Մեկ շիշը քայքայվելու համար տևում է մոտավորապես 1 միլիոն տարի:

Առաջադրանքներ

1․ Ո՞րն է ապակյա ամենահին իրը, որ հայտնաբերվել է մարդկության կողմից։
2․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կյանքում, երբ հայտնաբերվեցին ապակյա պատուհանները։
3․ Տեքստում կա մեկ հարց, գտեք դա և պատասխանեք դրան։
4․ Ի՞նչ եք անում ձեր տան ապակյա թափոնները։
5․ Ընդգծված բառերը բառակազմորեն վերլուծեք։

Չորեքշաբթի

Չինաստան-Չինաստանը աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկը։ Այս երկրում չղջիկը համարվում է երջանկության խորհրդանիշ։ Չինաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է, այստեղ բնակվում է 1,4 միլիարդ մարդ։ Այդ պատճառով այս երկիրը ավելի շատ է տուժում խցանումների պատճառով, քան մյուսները։ Այստեղ նույնիսկ հատուկ բիզնես կա՝ եթե խցանման մեջ ես հայտնվել, կարող ես փրկարարներ կանչել։ Երկու չինացի մոտոցիկլետով կգան, մեկը կմնա մեքենայում, իսկ երկրորդը ձեզ կտանի այնտեղ, ուր պետք է գնալ։ Չինաստանն ունի աշխարհում ամենամեծ բանակը։ Վերջին տվյալներով՝ այն բաղկացած է 3,35 մլն մարդուց։ ԱՄՆ-ն այս ցուցակում միայն երրորդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Հնդկաստանն է։ Չինաստանն աշխարհում առաջինն է իր բարձր տեխնոլոգիաներով։ Երևի այս է պատճառը, որ Չինաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ ինտերնետից կախվածությունը պաշտոնապես ճանաչվեց որպես հիվանդություն։ Հանրապետությունում կան նույնիսկ հատուկ կլինիկաներ, որոնք բուժում են տարբեր տարիքի «ինտերնետամոլներին»։ Չինաստանի խոհանոցը շատ բազմատեսակ է։ Չինացիները իրենց խոհանոցում ուտելիքներ են պատրաստում օձերից, գորտերից, տարբեր որդերից, միջատներից, ինչպես նաև կատուներից։ Ամեն տարի մոտ 4 միլիոն կատու հայտնվում է չինական ուտեստների մեջ։ Չինաստանում ամենասիրելի գույներից մեկը կարմիրն է։ Հարսնացուն կարմիր զգեստ է հագնում, քանի որ այն խորհրդանշում է երջանկությունը, իսկ սպիտակ գույնը համարվում է տխրության և հիվանդության գույն։ Չինաստանում սպիտակ հագուստ կրում են միայն թաղումների ժամանակ։ Նրանց համար զարմանալի է, որ այլ երկրներում հարսնացուն սպիտակ զգեստով է լինում։ Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհի բոլոր պանդաները պատկանում են Չինաստանին։ Եթե ​​այլ երկրում պանդա եք տեսնում, նշանակում է, որ երկիրը պարզապես պարտք է վերցրել սև ու սպիտակ կենդանուն։ Նախկինում պանդաներին նվեր էին տալիս, իսկ այժմ դրանք պարզապես վարձով են տալիս 10 տարով։ Այլ տարածքներում ծնված բոլոր պանդաներին անմիջապես տեղափոխում են Չինաստան։

Առաջադրանքներ

1․ Դեղին նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
2․ Կանաչով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։
3․ Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ լորբո, եկիրր, նահարսցու, գեսզտ։
4․ Ո՞ր կենդանին է Չինաստանում երջանկության խորհրդանիշ համարվում
Ա․ Կատուն
Բ․ Շունը
Դ․ Չղջիկը
5․ Չինաստանում սպիտակ գույնը ի՞նչ է խորհրդանշում։
6․ Ինչպե՞ս են աշխատում խցանումների ժամանակ փրկարար մոտոցիկլիստները։

Հինգշաբթի

Այսբերգ— Այսբերգը հզոր և տպավորիչ բնական երևույթ է, որն ունի իր առանձնահատկությունները և գրավում է բնության սիրահարների ուշադրությունը ամբողջ աշխարհից: Այսբերգների մեծ մասը ձևավորվում է Անտարկտիդայի ափերին: Այս սառցե լեռները ունեն չափազանց մեծ քաշ և ուժ։ Այսբերգները վտանգավոր են նրանով, որ միշտապես լողում են և տեղափոխվում, ինչի պատճառով նրանց հստակ տեղը հնարավոր չէ իմանալ։ Հաճախ ջրի վրա երևում է այսբերգի մի փոքրիկ հատված և նավաստիները չեն պատկերացնում, թե ինչ մեծ վտանգ է իրենց սպասում, նրանք մտածում են, որ կարող են անցնել այդ փոքր սառույցի կտորը, բայց իրականում ջրի տակ մի մեծ սարի չափ սառույց է թաքնված լինում, որը ջարդուփշուր է անում նավը։ Որքան սպիտակ է սառցե լեռը, այնքան երիտասարդ է: Հին զանգվածներն ունեն կանաչավուն կամ կապտավուն երանգ։ Հարավային օվկիանոսում կան փափուկ վարդագույն սառույցի կտորներ, ջրիմուռները տալիս են նրանց իրենց անսովոր գույնը: Հանդիպում են նաև սև այսբերգներ, որոնք շատ հին են և ջրի երեսին չեն երևում, որովհետև սուզված են ջրի տակ։ Սրանք կոչվում են մութ սառցաբեկորներ: Այսբերգների հետ կապված ամենահայտնի պատմություններից մեկը «Տիտանիկ» նավի ողբերգական ճանապարհորդությունն է: Գիտնականները վստահ են՝ սև այսբերգն է դարձել Տիտանիկ նավի կործանման պատճառը։ 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը՝ իր առաջին նավարկության ժամանակ, Տիտանիկը բախվեց Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում գտնվող հսկայական այսբերգին, որի պատճառով նավը խորտակվեց և մահացավ 1500-ից ավել մարդ։

Առաջադրանքներ

1․ Այսբերգներն ի՞նչ գույն են լինում։
2․ Շարունակեք նախադասությունները՝
Հարավային օվկիանոսում կան փափուկ ․․․․․․․․․․։
Սրանք կոչվում են․․․․․․․․․․․․։
Գիտնականները վստահ են՝ սև այսբերգն է ․․․․․․․․․․։
3․ Սևով նշված բառերի հականիշները գրեք։
4․ Ինչո՞վ են վտանգավոր այսբերգները նավերի համար։
5․ Տեքստից գտեք ինչե՞ր հարցին պատասխանող 5 բառ։

Ուրբաթ

Սպիտակ կամ բևեռային արջեր— Բևեռային արջերը ամպորւմ են երկրագնդի ամենացուրտ վայրերում, բայց նրանք չեն մրսում, որովհետև դարեր շարունակ սովորել են այդ պայմաններում ապրել։ Բևեռային արջերն ապրում են միայն Արկտիկայում՝ Հյուսիսային բևեռի մոտ։ Բևեռային արջերը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն են։ Գիտնականները կարծում են, որ բևեռային արջը առաջացել է մոտ 200 000 տարի առաջ գորշ արջի նախնիներից: Բևեռային արջերի կյանքի միջին տևողությունը մոտ 25 տարի է։ Չնայած երկար ու դաժան ձմռանը՝ սպիտակ արջերը չեն ձմեռում։ Միայն հղի էգերն են ձմեռում որջերում։ Այս ժամանակահատվածում նրանք խնամում են իրենց ձագերին։ Ճարպի պաշարները արջին տալիս են էներգիա, որն անհրաժեշտ է իրեն և իր ձագուկներին պահելու համար: Սակայն անհրաժեշտության դեպքում սպիտակ արջը հեշտությամբ արթնանում է։ Այս գործընթացը կոչվում է ձմեռային քուն: Ձագերը ծնվում են ուշ աշնանը և կշռում են մոտ 500-600 գրամ։ Արջի ձագերը ծնվում են մազազուրկ և կույր։ Էգ բևեռային արջի կաթը պարունակում է 36% յուղ՝ յուղայնությամբ ամենահարուստ կաթը արջի բոլոր տեսակների մեջ: Սա օգնում է ձագերին արագ աճել: Ապրիլին նրանք արդեն կշռում են ավելի քան 9 կիլոգրամ և սկսում են հետևել մորը զբոսանքի ժամանակ։ Մոտ երկու տարեկանում ձագերը պատրաստ են ապրել անկախ կյանքով։ Բևեռային արջերն ունեն ճարպի հաստ շերտ, որը հիանալի կերպով պահպանում է ջերմությունը: Արջերի ճարպի հաստությունը կարող է հասնել 10 սանտիմետրի։ Երբ սպիտակ արջերը որս չեն անում, նրանք հանգստանում են, երբեմն օրական մինչև 20 ժամ։ Սա ճարպը ավելի լավ պահելու համար է։ Բևեռային արջերը հիանալի լողորդներ են։ Բևեռային արջերը լողում են ժամում մինչև 10 կմ արագությամբ և կարողանում են առանց հանգստի լողալ մինչև 100 կմ՝ սնունդ փնտրելու համար։ Իսկ սուզվելուց հետո նրանք կարող են ջրի տակ մնալ ավելի քան երկու րոպե։ Բևեռային արջերը լավ են տեսնում ջրի տակ։

Առաջադրանքներ

1․ Ինչի՞ շնորհիվ են սպիտակ արջերը ձմռան ցրտին դիմանում։
2․ Քանի՞ ասանտիմ կարող է լինել սպիտակ արջի ճարպի հաստությունը։
3․ Մոտավորապես քանի՞ գրամ են կշռում արջի ձագերը։
4․ Կանաչով նշված բառի օրինակով կազմեք հետևյլ բառերի գերադրական աստիճանները՝ մեծ, փոքր, երկար, ցուրտ, դառը, քաղցր, բարի։
5․ Շարունակեք ըստ օրինակի, ստացված բառերով կազմեք նախադասություններ՝ քար-քարով, սառույց- սառույցով, ձագ, կիլոմետր, ճարպ, կաթ։

Փետրվարի 12-16

Երկուշաբթի

Ավստրալիա— Ավստրալիան իր մեծությամբ վեցերորդ երկիրն է աշխարհում։ Ավստրալիան համարվում է մեր մոլորակի գեղեցիկ ու զրամանալի վայրերից մեկը, որտեղ զբոսաշրջիկները ողջ տարին կարող են հանգստանալ ու լողալ հրաշալի լողափերում։ Ավստրալիա անվանումը տրվել է 1824 թվականին և առաջացել է «terra australis incognita» բառից, որը նշանակում է «անհայտ հարավային կղզի»։ Ավստրալիան հայտրաբերվել է 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից, մինչ այդ հազարամյակներ շարունակ այդ տարածքում ապրում էին տեղաբնակաները, որոնք խոսում էին բազմաթիվ լեզուներով։ Այժմ Ավստրալիայի բնակչությունը 24,6 միլիոն է։ Ավստրալիայում պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն քաղաքացիների մոտ 15%-ը խոսում է այլ լեզունեով: Այդ լեզուներ են՝ իտալերեն, հունարեն, վիետնամերեն և արաբերեն: Այս երկրի զինանաշանին պատկերված են կենգուրու և էմու կենդանիները։ Ընտրությունը պատահական չէ․ այս կենդանիները չեն կարողանում հետ քայլել և խորհրդանշում են միշտ զարգացող և առաջ գնացող ավստրալիական մշակույթը։ Ավստրալիայում կա կենգուրուի 4 տարբեր տեսակ, որոնցից ամենամեծը կարմիր կենգուրուն է։ Ամենամեծ կարմիր կենգուրուն ունեի 2 մետր բարձրություն և 90 կիլոգրամ քաշ։ Բացի կենգուրուից այստեղ ապրում են կոալաներ և էմուներ, ավելի քան 750 տարբեր տեսակի սողուններ, մոտ 1500 տեսակի սարդ, 4000 տեսակ մրջյուներ։ Ավստրալիայում ավելի շատ ուղտեր կան, քան Եգիպտոսում:

Առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք ում վերջավորություն ունեցող 4 գոյական, օրինակ՝ քղաքում։
2․ Ինչո՞ւ է Ավստրալիայի գերբին պատկերված կենգուրու և էմու։
3․ Քանի տեսակ կենգուրուներ են ապրում Ավստրալիայում։
4․ Ե՞րբ է հայտնաբերվել Ավստրալիան։
5․ Ո՞րն է Ավստրալիայի պետական լեզուն, բացի դրանից ի՞նչ լեզուներով են խոսում այնտեղ։
6․ Շարունակեք ըստ օրինակի՝ բառ-բառից, քար- քարից, մարդ, սարդ, կենգուրու, ջուր, կիլոգրամ, երկիր։

Երեքշաբթի

Ոսկե շղթան — Լինում է չի լինում երկու գյուղացի հարևաններ են լինում: Նրանք զբաղվում են հողագործությամբ:
Մի օր ստացվում է այնպես, որ հարևաններից մեկը աշխատանք է գտնում քաղաքում և այլևս ժամանակ չի ունենում զբաղվել հողագործությաբ և հողը վարձակալության է տալիս իր հարևանին:
Գարնանը հողը փորելիս հարևանը մի ոսկյա շղթա է գտնում: Վերցնում է և գնում հողատիրոջ տուն:
-Սա քո շղթան է, քո հողից եմ գտել վերցրո՛ւ.- ասում է հարևանը:
-Ո՛չ, դա իմը չէ, քոնն է, ես հողը քեզ եմ տվել վարձակալության, ուրեմն՝ այն քոնն է,- ասում է հողատերը:
Սկսում են շղթայի պատճառով վիճել:
Վիճում են, վիճում և դուրս են գալիս փողոց: Նրանց է մոտենում մի մուրացկան, որը փող էր մուրում: Հարևանները նայում են իրար երես, ժպտում են միմիանց և որոշում են ոսկյա շղթան նվիրել մուրցկանին: Նրանք գտնում են, որ այդպես ավելի ճիշտ կլինի, համ նրանք չեն վիճի, համ էլ մուրացկանին շղթան ավելի էր պետք:

Առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրիր հինգ գոյական:
2. Ինչո՞ւ է հարևանը հողը վարձակալության տալիս:
3. Տեքստին ուրիշ վերնագիր մտածիր:
4. Քո կարծիքով ճիշտ էին անում, որ վիճվում էին շղթայի պատճառով: Դու ինչպե՞ս կվարվեիր:
5. Ինչո՞ւ էր շղթան ավելի անհրաժեշտ մուրացկանին:
6․ Բառերին տվեք վերջավորություններ և նախադասություն ստացե՝ Նրանք մոտենալ մի մուրացկան, որ փող մուրալ։

Տեքստը և առաջադրանքները կազմել է՝ Ալիսա Խուդոյանը

Չորեքշաբթի

Սկյուռն ու ոզնին— Լինում է չի լինում մի փոքրիկ ոզնի, որն ապրում էր անտառում։ Նա կորցրել էր ծնողներին և մնացել էր մենակ։ Ոզնին ընկերներ չուներ և ոչ էլ գիտեր ինչ-որ մեկին, ով կարող է իրեն օգնել։
Արդեն աշուն էր և գնալով ցրտում էր։ Ոզնին փորձեց գտնել ծնողներին և ավելի մոլորվեց անտառում։ Նա չէր կարողանում կեր հայթայթել, որովհետև փոքրիկ էր։ Նրան ծնողներն էին կերակրում։ Սառած և սոված թափառում էր, մեկ էլ ինչ-որ բան ընկավ նրա վրա։ Ոզնին գլուխը բարձրացրեց և տեսավ սկյուռիկին։ Սկյուռիկը ձմեռվա պաշար էր հավաքում և նրա ընկույզներից մեկը ընկել էր ցած։ Սկյուռիկը նայեց ներքև և տեսավ, որ ոզնին հազիվ է կանգնում ոտքի վրա։
— Ի՞նչ է պատահել, – հարցրեց սկյուռիկը։
Ոզնին պատմեց սկյուռիկին իր պատմությունը։
— Ես քեզ կօգնեմ, – ասաց սկյուռիկը։
— Դու այս ձմեռ ինձ հետ կապրես իմ փչակում, և երբ գարունը գա, մենք միասին կփնտրենք քո ծնողներին։
Ոզնին շատ ուրախացավ և ընդունեց սկյուռիկի առաջարկը։

Աաջադրանքներ

1․ Ի՞նչ էր պատահել ոզնիի հետ։
2․ Տեքստից դուրս գրեք երեք ածական։
3․ Ընդգծված բառերը դարձնեք ածանցավոր։
4․ Տեքստից դուրս գրել չորս գոյական և կազմել նախադասություններ։
5․ Ի՞նչ առաջարկեց սկյուռիկը ոզնուն։

Տեքստը և առաջադրանքները կազմել է՝ Եվա Գասպարյանը

Հինգշաբթի

Օձեր- Աշխարհում հայտնի է օձերի մոտ 2600 տեսակ: Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը կարող է լինել 7,5 սմ-ից մինչև 12 մետր, իսկ քաշը՝ 5գ- 200կգ։ Օձեր ապրում են 8-40 տարի։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. Աջ թոքը  սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Օձերը սնվում են բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում` լեշերով։ Երբեմն պատահում են երկու գլուխ ունցող օձեր, որոնք երկար չեն ապրում, որովհետև նրանցից մեկը մյուսին խայթում է և սատկում են երկուսը։ Թունավոր օձերն ամեն տարի սպանում են ավելի քան 40․000 մարդ, բայց նրանցիցի օգուտ էլ կա։ Օձերի թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, որը մարդկանց կյանքը կարող է փրկել։ Օձերի միայն 70% -ն է ձու դնում: Մնացածները բերում են կենդանի ծնված օձերի: Օձերը արտաքինից ականջ չունեն, ինչի պատճառով նրանց լսողությունը շատ վատ է։ Օձերի ատամները աճում են իրենց ամբողջ կյանքը: Օձերի մաշկը պատված է թեփուկներով, որոնց քանակը, գույնը և ձևը կախված է սողունի տեսակից։ Վեց ամիսը մեկ անգամ օձը հանում է իր հին մաշկը։ Օձերը կարող են լինել ցամաքային, կիսաջրային և ծովային։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են սնվում օձերը։
2․ Քանի՞ տեսակի կարող է լինել օձերը։
3․ Ինչո՞վ են վտանգավոր թունավոր օձերը մարդու համար։
4․ Ի՞նչ չափեր ունեն ամենափոքր և ամենամեծ օձերը։
5․ Ինչքա՞ն ժամանակը մեկ են օձերը փոխում իրենց մաշկը։
6․ Տեքստից դուրս գրել հոգնակի թվով գործածված 10 գոյական։
7․ Օձ արմատով կազմել նոր բառեր։
8․ Տևողություն, շնչառություն, անհանգստություն, լսողություն, տեսողություն, կենդանական, ցամաքային բառերի արմատները և ածանցներն առանձնացնել:

Տեքստի և առաջադրանքների կազմել է Միա Ալավերդյանը

Ուրբաթ

Խաչքարեր -Հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով: Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակությունն ունեն: Փոքրիկ խաչերը պատկերվել են բարեգործների  համար, ում փողերով եկեղեցին կառուցվել է կամ նորոգվել: Հայոց աշխարհում խաչքարեր կան գրեթե ամեն անկյունում: Խաչքարերը երբեք չեն կրկնվում: Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ, բայց կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա: Կան նաև այսպես կոչված փրկիչ խաչքարեր: Հնում հավատացյալները վստահ են եղել, որ փրկիչ խաչքարերն ի վիճակի են բուժել տարբեր հիվանդություններ, կամ փրկել չար ուժերից։ Խաչքարերը հիմնականում պատրաստվում են դեղնակարմրավուն տուֆից: Սկզբում փորագրվում էր խաչը, այնուհետև այն զարդարվում էր ազգային խաղողի և նռան պատկերներով: Խաչքարի ներքևի հատվածում շատ հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հեգևոր խորհրդանիշներից մեկն է: Այն խաչի հետ միասին խորհդրանշում է կյանքի շարունակությունը։ Իրենց պատմության ընթացքում Հայերը ստեղծել են մոտ 50 000 խաչքար, որոնց մեծ մասն այժմ չկա կամ վնաստված է։

Առաջադրանքներ

1․ Ինչի՞ համար էին դրվում փրկիչ խաչքարերը։
2․ Խաչքար բառի արմատները առանձնացրեք, դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմեք։
3․ Խաչքարերի ներքևի մասում ի՞նչ է սովորաբար լինում պատկերված։
4․ Առանձնացրեք հետևյալ բառերի արմատները, դրանցով նոր բառեր կազմեք՝ հիվանդություն, մեծություն, գրություն, հնություն։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ ժելբու, կնքյա, խավգլոր , չքխաար։

Թեման առաջարկել է Էրիկ Աբելյանը

Փետրվարի 5-9

Երկուշաբթի

Պանդաներ — Պանդաները սև և սպիտակ արջուկներ են, որոնք ապրում են Չինաստանում։ Պանդաները սննդի և քնի մեծ սիրահարներ են: Օրվա ընթացքում 14  ժամ նրանք ուտում են, իսկ մնացած ժամանակն անցկացնում են քնելով։ Օրվա ընթացքում հասուն պանդան կարողանում է ուտել 12-ից 38 կգ բամբուկ: Բամբուկից բացի պանդաներն ուտում են մրգեր։ Պանդաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու ձագն, սովորաբար կաթը բավականացնում է մեկին, իսկ մյուսը առանց կաթ մնալով՝ սատկում է։ Պանդաներն իրենց առջևի թաթերին ունեն 6 մատ: Վեցերորդ մատը գտնվում է առանձին, դա օգնում է նրանց պահել բամբուկի ցողունները թաթում: Ոչ բոլոր պանդաներն են սև ու սպիտակ: Բնության մեջ կան նաև սպիտակ և շագանակագույն պանդաներ։ Պանդաները երկրի վրա ապրել են միլիոնավոր տարիներ առաջ: Բուլղարիայում հայտնաբերվել են պանդաների մնացորդներ, որոնք ապրել են 5-7 միլիոն տարի առաջ։ Պանդաները ժամանակին ապրել են ողջ Չինաստանում, սակայն այժմ նրանք ապրում են Չինաստանի լեռնային շրջաններում միայն։ Նրանց պաշտպանության համար Չինաստանում ստեղծվել է 50 արգելոց։

Առաջադրանքներ

  • Ո՞ր երկրում են ապրում պանդաները։
  • Պանդաներն իրենց օրն ինչպե՞ս են անցկացնում։
  • Տեքստից դուրս գրեք 5 հատ մեկ վանկ ունեցող բառ։
  • Քանի՞ մատ ունեն պանդաների առջի թաթերը։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ լիոնմի, րիտա, նդպաա, մբուբակ

Երեքշաբթի

Կակտուսներ – Ժամանակակից «կակտուս» անվանումը հորինել է Կարլ Լինեուսը: Այն առաջացել է հին հունարեն «կակտոս» բառից, որը նշանակում է փշերով բույս։ Աշխարհում հայտնի են կակտուսների 2,5 հազար տեսակ։ Կակտուսներից այժմ ալկոհոլային խմիչքներ, շամպուններ, օճառներ, քաղցրավենիքներ, վիտամիններ,  են պատրաստում։ Աշխարհում ամենափոքր կակտուսի բարձրությունը հասնում է 1-3 սանտիմետրի։ Աշխարհի ամենամեծ կակտուսը Կալիֆորնիայի հսկա կակտուսներն են, որոնց բարձրությունը կարող է մինչև 20 մետր հասնել։ Նման կակտուսների ցողունները պարունակում են խմելու համար պիտանի մինչև 2 տոննա քաղցրահամ ջուր։ Մեքսիկայում ֆերմերները կովերին կերակրում են կակտուսներով, որպեսզի նրանք ավելի շատ կաթ տան։ Հին ժամանակներում մարդիկ կակտուսի ասեղներն օգտագործել են վերքերը կարելու համար։ Հարավային Ամերիկայի էշերը գիտեն, թե ինչպես կարելի է ոտքերով կակտուսի փշերը պոկել , որպեսզի կարողանան հյութալի միջուկն ուտել։

Առաջադրանքներ

1․ Հունարեն կակտուս բառը ի՞նչ է նշանակել։
2․ Հարավային Ամերիկայում էշերն ինչպե՞ս են ուտում կակտուսները։
3․ Ընտրեք ճիշտ պատասխանը․ մեքսիկայում ֆերմերներն ինչո՞ւ են կովերին կակտուսներով կերակրում

  • Որպեսզի կովերը շուտ չհիվանդանան։
  • Որպեսզի կովերը շատ կաթ տան
  • Որպեսզի կովերն առողջ հորթուկներ ունենան

4․ Հին ժամանակ կակտուսների փշերն ի՞նչ նպատակով էի օգտագործում։
5․ Տեքստից դուրս գրեք ինչեր հարցին պատասխանող 5 բառ։

Չորեքշաբթի

Դելֆիններ— Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվող մարդկանց, որի համար էլ դելֆինները համարվում են մարդկանց լավագույն փրկողները։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի է ունեցել Եգիպտոսում 1966թ. Անգլիացի Մարտին Ռիչարդսոնը որոշել է սուզվել Միջերկրական ծովում։ Զբոսաշրջիկի բախտը շատ չի բերել, շնաձուկը նկատել է նրան և հարձակվել նրա վրա։ Գիշատիչ ձուկն կծել էր մարդու մարմնի մի մասը, երբ նրան օգնության հասան դելֆինները: Նրանք սկսեցին քշել շնաձկանը և փրկեցին երիտասարդի կյանքը։ Մեկ այլ դեպք տեղի ունեցավ 2002 թվականին Ավստրալիայում։ Գրանթ Դիքսոնն իր ընկերների հետ գնացել էր ձկնորսության: Հանկարծ փոթորիկ սկսվեց, և փոքր ձկնորսական նավը խորտակվեց: Դիքսոնի երկու ընկերները անհետացան ջրի տակ, և Դիքսոնը մնաց միայնակ։ Հետո մի շնաձուկ լողաց նրա մոտ և սկսեց պտտվել նրա շուրջը, բայց օգնության հասան դելֆինները, որոնք 40 րոպե պտտվեցին մարդու կողքին, մինչև որ նրան օգնության հասան ուրիշ նավով։

Առաջադրանքներ

1․ Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
2․ Շարունակեք նախադասություններն ինքնուրույն

  • Դելֆինները մարդու բարեկամներն նե, որովհետև․․․
  • Շնաձկերը դելֆիններին չեն սիրում, քնաի որ․․․
  • Եթե ես դելֆին ունենայի, ․․․․․․

3․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանց ունեցող 3 բառ և առանձնացրեք դրանց արմատները։
4․ Շարունակեք ըստ օրինակի՝ ձուկ-ձկներ, մարդ -․․․․․․․, նավ, գայլ, շնաձուկ, դելֆին, ջուր, որսորդ։

Հինգշաբթի

Արծիվներ— Արծիվը համարվում է հպարտության, քաջության, իմաստության խորհրդանիշ։ Բնության մեջ նա համարվում է թռչունների թագավորը։ Արծիվները միջինում ապրում են 30-65 տարի: Քչերը գիտեն, որ երբ նրանք հասնում են մոտավորապես 40 տարեկանին, թռչունների կյանքը լիովին փոխվում է: 40 տարեկանում արծիվների ճանկերը դառնում են շատ երկար և փափուկ: Գիշատիչներն այլևս չեն կարող որսալ անել, քանի որ այն փախչում է նրանց թույլ ճանկերից: Նույնը տեղի է ունենում կտուցի հետ՝ տարիքի հետ այն թեքվում է, և տերն այլևս չի կարողանում որևէ բան ուտել։ Իսկ թևերի փետուրների շատանալու պատճառով չի կարողանում թռչել։ Սա շատ կարևոր ժամանակ է արծվի կյանքում, երբ  նա պետք է ընտրություն կատարի․ կամ պետք է մնա սոված և դանդաղ մահանա կամ պետք է պայքարի և փոխվի։ Այս փոփոխության ճանապարհը շատ դժվար է և երկար ու կարող է տևել մինչև 150 օր։ Իր կյանքը փրկելու համար արծիվը բարձրանում է ժայռի վրա և կտուցով այնքան է խփում քարին, մինչև թեքված կտուցը պոկվում, ընկնում է և սկսում է նոր կտուց աճել։ Արդեն ամուր կտուցով արծիվը հերթով պոկում է երկարած և փափկած եղունգները, որոնց փոխարեն ամուր չանչեր են աճում։ Նոր ճանչերով արծիվը կարողանում է պոկել ավելորդ փետուրները և ազատորեն ճախրել երկնքում։ Դրանից հետո սկսում է արծիվի նոր կյանքը, որը կարող է շարունակվել ևս 40 տարի։

Առաջադրանքներ

1․ Կապույտով ընդգծված բառերի համար հականիշներ գրեք։
2․ Արծիվներ քանի՞ տարի են ապրում։
3․ Ինչպե՞ս է արծիվ ազատվում իր ծռված և հնացած կտուցից։
4․ Տեքստից գտեք նախադասությունների շարունակությունները

  • Քչերը գիտեն, որ երբ նրանք հասնում են․․․
  • Այս փոփոխության ճանապարհը․․․․․
  • Դրանից հետո սկսում է արծիվի նոր կյանքը,․․․

5․ Ինչպիսի՞ կենդանիներ են արծիվները, բնութագրեք 3 բառով։

Ուրբաթ

Մանգուստներ— Մանգուստների մասին մեզնից շատերը  գիտեն միայն այն, որ նրանք մարդու լավ բարեկամներն են, որովհետև տները պաշտպանում են օձերից, բայց իրականում մանգուստները շատ հետաքրքիր կենդանիներ են, որոնց մասին արժե իմանալ ավելին։ Մանգուստները ապրում են մեծ ընտանիքներով: Մանգուստները հիմնականում սնվում են միջատներով, երբեմն օձերով, եթե դրանց հանդիպում են։ Եթե ​​մանգուստին թունավոր օձ կռվի ժամանակ խայթի, նա կսատկի, քանի որ թունավորման նկատմամբ իմունիտետ չունի։ Հնդկաստանում մանգուստը սուրբ կենդանի է, և նրան չի կարելի սպանել: Մանգուստները լավ ընտելացված են: Որոշ երկրներում նրանց պահում են որպես ընտանի կենդանիներ՝ առնետների և օձերի դեմ պայքարելու համար։ Մանգուստի լեզուն ունի ձայնավորներ և բաղաձայններ և մի քիչ նման է մարդու խոսքին։ Մանգուստները իրենց երեխաներին մեծացնում են միասին։

Առաջադրանքներ

1․ Բառերին տվեք վերջավորություններ և ստացեք նախադասություն․ Մանգուստ ապրել մեծ ընտանիք։
2․ Ինչո՞ւ են մանգուստները համարվում մարդու լավ բարեկամներ։
3․ Բաց թողած տառերը լրացրեք, բառերը տեքստում գտեք, գունավորեք՝ ա․․եր, կեն․․անի, ընտանի․․․, պայ․․արել, ա․․նետներ։
4․ Բառարանի օգնությամբ բացատրեք կապույտ նշված բառը և դրանով կազմեք նախադասություն։
5․ Շարունակեք ըստ օրինակի՝ ձայնավորներ-ձայնավոր, բաղաձայններ- ․․․․, երկրներ, երեխաներ, մանգուստներ, միջատներ, շատեր։

Հունվարի 29-փետրվարի 2

Երկուշաբթի

Կենգուրու — Ըստ լեգենդի «կենգուրու» անվանումն առաջացել է այն բանից հետո, երբ Ջեյմս Կուկը՝ տեսնելով մի ագեվազ հարցրել է տեղացիներից մեկին կենդանու անունը, վերջինս էլ իր բարբառով պատասխանել է՝ «կեն գու րու», ինչը նշանակում է «չեմ հասկանում քեզ». Կուկին թվացել է, թե տեղացին կենդանու անունն է ասում։ Այդպես կենդանին կոչվել է կենգուրու։ Կենգուրու հայերեն ագեվազ է կոչվում, որը կազմված է ագի և վազ արմատներից, այսինքն՝ պոչով վազող կենդանի։ Այս կենդանիները մեր օրերում հանդիպում են Ավստրալիայում: Կենգուրուներն ապրում են միջինում 6 տարի։ Այս կենդանիների առջևի թաթերը չափազանց նման են մարդկային ձեռքերի: Դրանց միջոցով կենգուրուները հողն են փորում: Կենգուրուները կարողանում են մինչև 3 մետր գետնից բարձր ցատկել, բայց իրենց կառուցվածքի պատճառով չեն կարողանում վերևից ներքև ցատկել։ Նորածին կենգուրուները 6-ից 8 ամիս ապրում են մայր կենգուրուի պարկի մեջ. նրանք այդ ընթացքում այնքան թույլ են լինում, որ անգամ չեն կարողանում ինքնուրույն կաթ խմել: Եթե նորածին կենգուրուն չկարողանա մտնել մայր կենգուրուի պարկի մեջ, ապա նա դատապարտված է մահվան. բանն այն է, որ մայր կենգուրուն ունակ չէ գետնից վերցնել ու պարկի մեջ դնել իր ձագուկին, բայց կարող է պարկից դեն նետել հիվանդ ձագին, որպեսզի հետագայում առողջ ձագեր ունենա: Մեծ ականջների շնորհիվ կենգուրուները շատ լավ են լսում, երբ նրանք ուզում են տեղեկացնել իրար վտանգի մասին թաթերով հարվածում են հողին:  

Առաջադրանքներ

1․ Տեղացիների լեզվով ի՞նչ էր նշանակում կենգուրու։
2․ Եթե նորածին կենգուրուն չկարողանա մտնել մայրիկի պարկը, ի՞նչ կկատարվի նրա հետ։
3․ Կոնգուրուներն իրենց թաթերով ի՞նչ կարող են անել։
4․ Կենգուրու հայերեն ինչպե՞ս կասենք։
5․ Տեքստից գտեք հետևյալ բառերի հականիշները և դրանք գունավորեք՝ ցածր, ուժեղ, առողջ, քիչ։

Երեքշաբթի

Ջայլամներ— Կա տարածված կարծիք, թե ջայլամները թաքնվելու համար գլուխները թաղում են ավազի մեջ, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ջայլամների գլուխը սովորաբար միշտ բարձր դիրքում է և հազվադեպ է ցած իջնում։ Դա տեղի է ունենում 3 դեպքում։ Ամենից հաճախ ջայլամը գլուխն իջեցնում է, երբ ուտելիք է փնտրում։ Երկրորդ դեպքում, երբ մանր քարեր է կուլ տալիս, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի ստամոքսում: Եվ վերջապես՝ երբ հետապնդումից չափազանց հոգնում է և չի կարող գլուխը վերև պահել` երկար վզի վրա, այդ ժամանակ գլուխն իջեցնում է ավազների մեջ։ Ջայլամները շատ արագավազ են և հետապնդումից փախչելիս սովորաբար հաղթող են դուրս գալիս: Առաջին հերթին, հզոր ոտքերի շնորհիվ, որոնք մեկ քայլով կարող են 4 մետր անցնել և զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Այն ժամանակ, երբ ոտքերի հզորությունը չի բավականացնում, ջայլամին օգնության են հասնում թևերը: Ջայլամները թռչել չեն կարող, սակայն վազքի ժամանակ թևերն օգնում են արարգորեն փոխել ուղղությունը` առանց արարգությունը նվազեցնելու: Իսկ վրիպած գիշատիչը, սովորաբար, ի վիճակի չի լինում նորից սկսել հետապնդումը: Իսկ երբ ջայլամին «նեղն են գցում» կամ նա ստիպված է պաշտպանել իր տարածքն անցանկալի հյուրերից, այդ ժամանակ ջայլամի ոտքերը մահացու զենք են դառնում: Այդպիսի հարվածը հեշտությամբ կարող է ծռել 1,5 սմ հաստության երկաթե ձողը, կարող է կոտրել մարդու ոսկորները, փշրել առյուծի գանգը: 

Առաջադրանքներ

1․ Բառերը բառակազմորեն վերլուծեք ՝ առանձնացնելով արմատները և ածանցները՝ արագավազ, հզորություն, օգնություն, արագորեն, հեշտություն։
2․ Հետևյալ ածանցներով բառեր կազմեք՝ ան, ուհի, ություն, եղեն, արան։
3․ Վազելիս ջայլամներին ի՞նչն է օգնում իրենց ուղղությունը փոխելու համար։
4․ Իրականում ինչո՞ւ են ջայլամներն իրենց գլուխը մտցնում ավազի մեջ։
5․ Հետևյալ բառերի համար գրեք ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր՝ ոտքեր, զենք, վիզ, գլուխ։

Չորեքշաբթի

Զեբրաներ— «Զեբրա» անվանումը առաջացել է հին պորտուգալերեն «Zevra» բառից, որը նշանակում է «վայրի էշ»: Զեբրերի մասին ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո զեբրաները սև են սպիտակ գծերո՞վ, թե՞ սպիտակ են սև գծերով։ Պարզվում է, որ զեբրերը սև են՝ սպիտակ գծերով, քանի որ վաղ սաղմնային փուլում զեբրերը սև են, և միայն դրանից հետո զարգանում են սպիտակ շերտեր։ հետաքրքիր է, բայց իրենց գծերով ոչ մի զեբր նման չէ մյուսին և հատուկ սկաների միջոցով զեբրերին կարելի է իրենց գծերով տարբերել ինչպես մարդկանց են տարբերում մատնահետքերով։ Պաղեստինի կենդանաբանական այգում սովից սատկած երկու զեբրին փոխարինել էին երկու ավանակ, որոնց ներկել էին սև ու սպիտակ գծերով։ Զեբրերն ու ջայլամները հաճախ ապրում են միասին, որպեսզի պաշտպանեն միմյանց գիշատիչներից: Ջայլամը կարող է շատ ավելի լավ տեսնել, քան զեբրը, մինչդեռ զեբրը կարող է ավելի լավ լսել կամ վտանգի հոտ առնել, քան ջայլամը: Սակայն ցավոք, անգամ միասին ապրելը զեբրերին չի պաշտպանում որսորդներից, որոնք անխնա կոտորում են զեբրերին նրանց գեղեցիկ մորթու համար։ Այժմ աշխարհում մնացել է 2500-ից քիչ զեբրա։

Առաջադրանքներ

1․ Ո՞ր բառից է առաջացել զեբրա բառը և ի՞նչ է նշանակել։
2․ Ինչպե՞ս են զեբրաներն իրարից տարբերում։
3․ Ինչո՞ւ են զեբրաներն ու ջայլամներն իրար հետ ապրում։
4․ Տեքստից դուրս գրեք 2 վանկ ունեցող 5 բառ։
5․ Դեղինով նշված բառերը դարձրեք եզակի։

Հինգշաբթի

Սիրտ— Սիրտը սկսում է աշխատել մարդու ձևավորման 4-րդ շաբաթից սկսած և շարունակվում է մինչև նրա վերջին շունչը։ Մարդու սիրտը բաբախում է միջինը րոպեում 70 անգամ, օրական 100000 անգամ, տարեկան 3600000 անգամ և կյանքի ընթացքում 2,5 միլիարդ անգամ: Մենք գիտենք, որ սիրտը երբեք չի կանգնում: Սակայն սիրտն աշխատում է դադարներով, որոնց ընդհանուր տևողությունը մարդու ողջ կյանքի ընթացքում կարող է հասնել մոտավորապես 20 տարվա։ Ամեն օր մարդու սիրտը այնքան էներգիա է արտադրում, որ կբավականացներ մեկ մեքանային 30 կմ տարածություն վարելու համար։ Կյանքի ընթացքում սրտի արտադրած էներգիայով կարելի կլիներ հասնել Լուսին և վերադառնալ։ Մարդու կյանքը երկարացնող կարևոր բաներից մեկը սրտանց ծիծաղելն է։ Երբ մենք ծիծաղում ենք, անոթների պատերը հանգստանում են, իսկ արյան շրջանառության արագությունը մեծանում է 20%-ով, որի շնորհիվ օրգանիզմին ավելի շատ թթվածին է հասնում։ Բոլոր մարդկանց սրտերը տարբեր տեսք ունեն և տարբերվում են չափերով: Սրտի քաշը չի գերազանցում 350 գրամը, իսկ չափը հավասար է բռունցքի չափին։ Ձեր սրտի չափսը պարզելու ամենահեշտ ձևը ձեռքը բռունցքի մեջ սեղմելն է: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որքան ուժգին է սրտի մկանը կծկվում, որպեսզի ամեն վայրկյան արյուն մղի ամբողջ մարմնով, սեղմեք ձեր ձեռքում թենիսի գնդակը: Կապույտ կետը ամենամեծ սիրտն ունի։ Այն կշռում է ավելի քան 680 կիլոգրամ։ Սիրտը շատ կենդանի էակների ամենակարևոր օրգանն է: Բայց զարմանալիորեն կան մի շարք կենդանի էակներ, որոնք սիրտ չունեն: Առողջ և երկար ապրելու համար մարդը պետք է միշտ մարզվի, հեռու մնա տհաճ ու անհանգստացնող մտքերից և կարողանա գնահատել կյանքն ու երջանիկ լինել։

Առաջադրանքներ

1․ Տեքստում ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով։
2․ Դեղինով նշված բառերը դուրս գրեք և շարքն ավելացրեք 5 բառով։
3․ Ի՞նչ կլինի, եթե սիրտը դադարի աշխատել։
4․ Ո՞ր կենդանու սիրտն է ամենածանրը և քանի՞ կլիոգրամ է կշռում։
5․ մարդն ինչպե՞ս կարող է իր սրտի չափը որոշել։

Ուրբաթ

Չղջիկներ — Չղջիկները զարմանալի արարածներ են․ նրանցից ոմանք սնվում են ծաղկի նեկտարով, մյուսները նախընտրում են թարմ արյուն: Բայց նրանք բոլորն ընդհանուր են նրանով, որ ցերեկը քնում են և գիշերը դուրս գալիս որսի։ Չղջիկները շփվում են իրենց հարազատների հետ՝ օգտագործելով ուլտրաձայնային ճռռոցներ և նույնիսկ միասին երգեր են կատարում։ Չղջիկների վամպիր լինելու մասին լեգենդն առաջին անգամ պատմվել է Դրակուլա վեպում, բայց իրականում էլ կան չղջիկներ, որոնք վամպիր են և սնվում են արյունով։ Վամպիր չղջիկները ապրում են միայն ամերիկյան մայրցամաքում: Այս կենդանիները խմում են խոշոր կենդանիների արյունը, սակայն կարող են հարձակվել նաև քնած մարդկանց վրա։ Վամպիր մկների խայթոցները ցավազուրկ են, քանի որ նրանք անզգայացնող ֆերմենտ են ներարկում իրենց զոհերի արյան մեջ։ Այս կենդանիների թքում պարունակվող մեկ այլ քիմիական նյութի շնորհիվ կծած վերքը երկար ժամանակ չի լավանում և արյունահոսում է։ Հայաստանում ապրող չղջիկները սնվում են միայն մոծակներով և այլ միջատներով, այսինքն՝ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ, իսկ ամենամեծ չղջիկի քաշը կարող է հասնել 1,6 կիլոգրամի: Չղջիկները հանգստանում են ինչ-որ տեղից գլխիվայր կախված, քանի որ նրանց համար ավելի հեշտ է կախված տեղից «ընկնել», քան գետնից բարձրանալ։ Չինարենում «երջանկություն» և «չղջիկ» բառերը նույնն են հնչում: Բնիկ ավստրալացիների և բուդդայականների կողմից այս կենդանիները համարվում են նաև բախտի ավետաբեր:

Առաջադրանքներ

1․ Հայաստանում ապրող չղջիկները ինչո՞վ են սնվում։
2․ Ինչպե՞ս են չղջիկները շփվում իրենց հարազատների հետ։
3․ Ինչո՞ւ են չղջիկների վամպիրների հետ համեմատում։
4․ Շարունակեք նախադասությունները
Վամպիր չղջիկները ապրում են ․․․․․․․․․․․․
Չինարենում «երջանկություն» և ․․․․․․․․․․
Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ,․․․․
5․ Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։

Դեկտեմբերի 19-22

Երկուշաբթի

Բանան— Շատերը կարծում են, թե բանանը միրգ է, բայց իրականում դա հատապտուղ է : Այն աշխարհի ամենամեծ հատապտուղն է , որը չունի չոր կորիզ: Բանանը պարունակում է երեք բնական շաքար` սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա։ Բանանը մարդուն տալիս է մեծ քանակությամբ էներգիա, այդ պատճառով այն շատ մարզիկների սիրելի ուտելիքն է, բացի դրանից բանան ապահովում է մարդու օրգանիզմը բազմաթիվ այլ օգտակար նյութերով։ Բանանները լինում են ոչ միայն դեղին և կանաչ՝ այլ նաև կարմիր։ Կարմիր բանանները ավելի նուրբ են և տեղափոխումների չեն դիմանում, այդ պատճառով կարմիր բանան կարելի համտեսել միայն բանանի ծառերի տակ։ Բանանը ամենաշատ В6 վիտամին պարունակող միրգն է: Այդ վիտամինը կարգավորում է մարդու տրամադրությունը։ Չնայած բանանը ծառի վրա չի աճում, բայց այն թուփը, որի վրա աճում է, ծառի նման բարձր է և կարող է մինչև 10 մետրի հասնել։  Բանանի թփերը շատ բերքատու են, յուրաքանչյուր թփից հավաքում են մոտ 500կգ բանան, ամենաշատը բանան աճում է Հնդկաստանում և Բրազիլիայում։ Բանանը լատիներեն բառ է և նշանակում է «Իմաստուն մարդու միրգ»։

Առաջադրանքներ

  • Դեղինով նշված բառերը բաժանեք արմատների և ածանցների։
  • Բանանները ի՞նչ գույների են լինում։
  • Ո՞ր գույնի բանանը պետք է ուտել անմիջապես ծառի տակ, ինչո՞ւ։
  • Ո՞ր տարբերակն է ճիշտ
    Ա․ Բանանն աճում է փոքրիկ ծառի վրա
    Բ․ բանան աճում է 10 մետրանոց թփի վրա
    Գ․ Բանան աճում է 10 մետրանոց ծառի վրա։
  • Գտեք 3 բառ, որ պատասխանի ինչե՞ր հարցին։

Երեքշաբթի

Հաշվետվություն․

  • բլոգում դրեք նյութ, վերնագիրը՝ Մայրենիի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն
  • նյութի բաժինը դրեք մայրենի և հաշվետվություններ
  • նյութում գրեք՝ մայրենիի էջի հղումը և դրեք ձեր մայրենիի էջի հղումը այդ բառերի վրա
  • հաշվեք սեպտեմբերից- դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս քանի՞ նյութ եք մայրենիից հրապարակել։

Չորեքշաբթի

Կատուներ— Կատուները հետքրքիր կենդանիներ են, որոնք մարդկանց համար հանելուկային են համարվում։ Նրանք հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն ի տարբերություն մյուս կենդանիների, շատ ուշ են ընտելացել։  Կատուները մլավում են միայն այն ժամանակ, երբ ցանկանում են շփվել մարդկանց հետ։ Երբ կատուն քսում է իր մարմինը կամ գլուխը ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի տեղ, նա այդպիսով նշում է իր տարածքը։ Կատուները շատ ճարպիկ են, քանի որ կատվի մարմինը բաղկացած է 517 մկաններից եւ 290 ոսկորներից։ Նրանք կարող են ցատկել իրենց հասակից 7 անգամ բարձր, կարող են նաև բարձր տեղից ընկնելիս չվնասվել, որովհետև վայրէջք են կատարում իրենց թաթերի փափուկ բարձիկների վրա։ Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում, քիչ են ստրեսի ենթարկվում։ Կատուն ունի 24 բեղիկներ , որոնք ծառայում են հեռավորության չափման համար։  Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը և գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։ Կատուներին համարում են ծույլ կենդանիներ, որովհետև օրվա մեջ 16-18 ժամ քնում են, ու չնայած դրան, Կատուները մկների ամենալավ որսորդներն են։ Նրանք յուրաքանչյուր տարի մկներին բռնելով, փրկում են 10 տոննա ցորեն: Անգլիայի ցորենի պահեստներում կատուներ են աշխատում, որոնք մի քանի տարի աշխատելուց հետո անցնում են թոշակի ու մինչև կյանքի վերջ հանգիստ ապրում՝ ապահովված կաթով, մսով և տաք ուտելիքով:

Առաջադրանքներ

  • Գտեք հոգնակի 3 գոյական և դարձրեք եզակի։
  • Ինչո՞վ է պայմանավորված կատուների ճարպկությունը։
  • Ինչո՞ւ են կատուներին ծույլ կենդանի համարում։
  • Ո՞ր երկրում են կատուներին աշխատանքի ընդունում պահեստներում։
  • Տեքստից դուրս գրեք ինչպիսի՞ հարցին պատասխանող 5 բառ։

Ուրբաթ

Մարդկային քիթ

Մարդու քիթը ունի շատ կարևոր նշանակություն։ Քիթը մեզ օգնում է ճանաչել վտանգները՝ լինի դա ծուխ, թե փչացած մթերք: Մարդու ձայնի հնչողությունը մեծամասամբ պայմանավորված է նրա կոկորդի ու քթի կառուցվածքով: Ձայնը, որը ստեղծվում է կոկորդում, իրականում նման է տհաճ բզզոցի, սակայն անցնելով կոկորդի ու քթի միջով ՝ այն փոխվում է, ավելի հարուստ ու հաճելի դառնում: Հարբուխով հիվանդ մարդու ձայնի փոխվելու պատճառը հենց այն է, որ այն չի կարողանում նորմալ անցնել քթի միջով: Քթի շնորհիվ մենք կարող ենք ճանաչել ոչ միայն հոտը, այլեւ համը: Այն մարդը, ում քիթը լիքն է (կամ ում քիթը պարզապես սեղմել է ձեռքով),  կերած ուտելիքի համը լիարժեք չի զգում։ Քիթը խոնավացնում ու մարքում է մեր շնչած օդը՝ այն դարձնելով ավելի անվնաս մեր թոքերի համար: Հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ բերանով շնչելու դեպքում կոկորդը կչորանա, չէ՞ որ այն չի կարողանա օդն այնպես խոնավացնել, ինչպես քիթն է անում: Նաեւ քիթը կարգավորում է օդի ջերմաստիճանը, որպեսզի այն քիչ թե շատ տաքանա և համապատասխանի մեր մարմնի ջերմաստիճանին: Քիթը նաեւ հնարավորության սահմանում մաքրում է մեր շնչած օդը ծխից, մանրէներից, վիրուսներից ու այլ վնասակար նյութերից: Այդ ամենը կուտակվում է քթի մեջ և արտադրված լորձի միջոցով դուրս է գալիս, կամ կոկորդի միջով ընկնում է ստամոքս ու չի հասնում թոքերին, քանի որ ստամոքսն ավելի հեշտ է մարսում վնասակար նյութերը, քան թոքերը:

Առաջադրանքներ

  • Տեքստում ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով։
  • Ընտրեք ճիշտ պատասխանը
    Ա․ Քիթը մարդուն գեղեցկացնելու համար է
    Բ․ Քիթն օգնում է զգալ կերած ուտելիքի համը։
    Գ․ Քթով շնչելիս մարդը շուտ է հոգնում
  • Ի՞նչ է լինում քթում հավաքված վնասկար նյութերի հետ։
  • Սևով ընդգծված բառերից առանձնացրեք ածականները և գոյականները։

Դեկտեմբերի 11-15

Երկուշաբթի

Ձկնկիթ

Ձկնկիթը ծովամթերք է, որը պատրաստում են ձկան ձվից (ձկնկիթ)։ Ձկնկիթը, եթե մնա մայր ձկան փորում և հասունանա, դրանից դուրս կգան փոքրիկ ձկներ։ Շատ ձկնատեսակների ձկնկիթը բացառիկ նուրբ համ ունի և շատ սննդարար է, քանի որ իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և օգտակար այլ նյութեր։ Հատկապես բարձր է գնահատվում թառափի և սաղմոնի ձկնկիթը։ Թառափի ձկնկիթը բաց մոխրագույնից մինչև մուգ մոխրագույն է, գրեթե սև, ուստի ժողովուրդն այն հաճախ անվանում է սև խավիար։ Սաղմոնի ձկնկիթը կարմիր է։ Կարմիր ձկնկիթի որակը կարելի է պարզել հեշտ միջոցով՝ չոր հարթ ափսեի մեջ պետք է ձկնկիթի մի քանի հատիկ դնել, հետո փչել դրանց վրա: Եթե հատիկները կպչեն ափսեին՝ ձկնկիթը լավը չէ, իսկ եթե ամբողջական առաջ գնան, լավն է: Գիտնականները պնդում են, որ շաբաթը գոնե մեկ անգամ կարմիր ձկնկիթ օգտագործող մարդիկ միջինում 7-10 տարով ավելի երկար են ապրում: Կարմիր ձկնկիթը եղել է ձկնորսների ամենաէժան սնունդներից մեկը: Նրանք այն պահելու համար չորացրել են: Այժմ ձկնկիթի մշակման այլ տարբերակներ կան, որի շնորհիվ դա դարձել է մարդկանց սիրելի ուտեստներից մեկը, ու թեև ձկնկիթը բավական թանկ հաճույք է, բայց համաշխարհային շուկայում տարեկան վաճառվում է մոտավորապես 1 մլն տոննա ձկնկիթ: Պետք է, սակայն, նշել, որ ձկնկիթի համն առանձնահատուկ է, և շատերին այն կարող է դուր չգալ։ Առաջին անգամ կարմիր ձկնկիթ փորձած 10 մարդուց մեկին այն բոլորովին դուր չի եկել, 6-ը ասել են, որ ձկնկիթ կգնեն միայն տոներին , իսկ 3 մարդու այնքան է դուր եկել, որ ցանկացել են ամեն օրվա հացի սեղանին ձկնկիթ ունենալ։

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերի արմատներն ու ածանցները առանձնացրեք։
  • Ո՞ր ձկների ձկնկիթն է համարվում ամենահամեղը։
  • Տեքստից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ մեծ, վնասակար, ցածր, թաց, կարճ, քչերին։
  • Ձկնկիթն ի՞նչ գույների է լինում։
  • Տարեկան որքան ձկնկիթ են ուտում մարդիկ։
  • Դու ի՞նչ վերաբերմունք ունես ձկնկիթին։

Երեքշաբթի

Ակնոց

Ակնոցը օպտիկական սարքերից ամենատարածվածն է, որի միջոցով լավանում է մարդու տեսողության որակը։  Ակնոցն օգտագործվում է նաև աչքերը պաշտպանելու նպատակով։ Տեսողության թերությունները շտկող ակնոցները կոչվում են օպտիկական ակնոցներ, իսկ պաշտպանիչ ակնոցները կարող են լինել արևային ակնոցներ, բանվորական ակնոցներ, համակարգչով աշխատելու ակնոցներ․․․։ Առաջին տեղեկությունները ակնոցների մասին եղել է 1289 թվականին։ Հարյուրամյակ անց ակնոցներ սկսել են արտադրել Իտալիայում: Միջնադարյան նկարներում ակնոցներով պատկերում էին վհուկներին և դևերին: Սնահավատ մարդիկ ակնոցին չարագուշակ խորհուրդ էին տալիս։ Նրանք մտածում էին, որ ակնոցները վամպիրներ են, որոնք ներծծում են մարդկանց աչքերը: Ավելի ուշ Իսպանիայում ակնոցը մարդկանց կարգավիճակի մասին էր խոսում. որքան մեծ էին ակնոցի շրջանակները, այնքան տվյալ մարդը համարվում էր հարգելի և ճանաչված: Մինչև այժմ էլ Աֆրիկայի որոշ ցեղերում ակնոց են կրում (հաճախ միայն շրջանակներ՝ առանց ապակիների) ցեղախմբի ամենաիմաստուն և հարգանքի արժանի մարդիկ։ 1900- կան թվականներին հայտնի դիզայներ Կոկո Շանելը հայտնագործեց արևային ակնոցը, որը մեծ ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում։ 20-րդ դարում ակնոցները լայն տարածում են ստացել և սկսել են մարդկանց հագուստի և նորաձևության մաս կազմել: Հոլիվուդյան դերասանները արևային ակնոցներ սկսել են կրել 1930-ական թվականներից: Այժմ ամենազարգացած ակնոցը Google Glass-ն է: Այն ունի երկակի միկրոսխեմա, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 գիգաբայթ ֆլեշ հիշողություն, 5 մեգափիքսել հզորության ֆոտոխցիկ, WiFi և Bluetooth… 

Առաջադրանքներ

  • Ո՞վ է հայտնագործել առաջին արևային ակնոցը։
  • Ինչո՞ւ էին Աֆիկայում մարդիկ դնում առանց ապակու մեծ շրջանակով ակնոցներ։
  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ հայտնի, ամբողջ, պաշտպանիչ, սնահավատ
    Բ․ ակնոցներ, մարդիկ, աշխարհում, դիզայներ
  • Հնում մարդիկ նկարներում ակնոցներով ո՞ւմ էին պատկերում։

Չորեքշաբթի

Կոբրա

Աշխարհում օձերի մոտ 270 տեսակ կա, այդ թվում՝ կոբրաները, որոնք ունեն 28 տեսակ։ Սովորաբար, նրանց ապրելավայրը տաք արևադարձային կլիման է, բայց դրանք կարող են հայտնաբերվել նաև Աֆրիկայի և Հարավային Ասիայի սավաննաներում, անտառներում և գյուղատնտեսական տարածքներում: Կոբրաները նախընտրում են լինել ժայռերի և ծառերի տակ: Կոբրաների մեծ մասը ամաչկոտ է և սիրում է թաքնվել, երբ շրջապատում մարդիկ կան: Միակ բացառությունը թագավորական կոբրան է, որը շատ կատաղի է և կարող է հարձակվել մարդու վրա։ Կոբրան աշխարհում միակ օձն է, որը դուրս է թքում իր թույնը: Կոբրաների կյանքի միջին տեւողությունը 20 տարի է: Կոբրաները գիշատիչ են, նարնք կուլ են տալիս թռչուններին, ձկներին, գորտերին, դոդոշներին, մողեսներին, ինչպես նաև փոքր կաթնասուններին, ինչպիսիք են նապաստակները, առնետները: Արքայական կոբրան երկրագնդի ամենաերկար թունավոր օձն է: Նրա միջին երկարությունը 5,5 մետր է։ Արաքայական կոբրան միակ օձն է, որը սնվում է այլ օձերով, այդ թվում թունավոր։ Արքայական կոբրաները միմյանց հանդիպելիս չափվում են երկարությամբ։ Նա, որը ավելի կարճ է, հեռանում է։  Արքայական կոբրան այնքան թունավոր է, որ մեկ խայթոցով կարող է փղին սպանել։ Ի տարբերություն շատ այլ օձերի՝ արքայական կոբրան բույն է սարքում և խնամում է ձագերին։ Ասում են` նա հիանալի հիշողություն ունի և կարողանում է մնացած բոլորից տարբերակել նրան, ով իրեն բռնել է, և դրա համար հետագայում վրեժխնդիր լինել։

Առաջադրանքներ

  • Շարունակեք նախադասությունները
    Կոբրաները գիշատիչ են, նարնք կուլ են տալիս թռչուններին,․․․․․․․․․․․։
    Ի տարբերություն շատ այլ օձերի՝ ․․․․․․․․․․․․․։
    Կոբրաների մեծ մասը ամաչկոտ է և սիրում է ․․․․․․․․․․․․․․․․։
  • Ինչո՞վ է արքայական կոբրան տարբերվում մյուս կոբրաներից, գրեք երկու հատկանիշ։
  • Նարնջագույնով նշված բառերը դուրս գրեք, դրանցից յուրաքանչյուրի համար գրեք ինչպիսի հարցին պատասխանող 3-ական բառ։
  • Բառերը դասավորեք և նախադասություն ստացեք, դա տեքստում գտեք, կանաչ գույնով ներկեք՝ ամենաերկար, երկրագնդի, կոբրան, թունավոր, Արքայական, օձն է:

Հինգշաբթի

Կովբոյներ

Տիպիկ ամերիկյան կովբոյի կերպարն ամբողջովին կապված է ֆիլմերի հետ, որտեղ հերոսները լինում են չսափրված, միջին տարիքի տղամարդիկ ձիու վրա, գլխին՝ լայնեզր գլխարկ, բերանում՝ ծխախոտ, հագին կաշվե բաճկոն, նեղ ջինսեր, կրունկներով երկարաճիտ կոշիկներ, գոտուց կախված ատրճանակ: Սակայն իրականում կովբոյներն այդպիսին չեն եղել։  Կովբոյները սովորական գյուղացի մարդիկ են, որոնք շատ աղքատ են, աշխատում են հարուստ մարդկանց մոտ և հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։ Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը: Կովբոյները չափազանց քիչ էին վաստակում: Տարածված է այն կարծիքը, որ կովբոյները միշտ լայնեզր գլխարկներ էին կրում, սակայն դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Վայրի Արևմուտքի հովիվների շրջանում գլխարկ կրելը տարածված չէր: Շատ, կովբոյներ քանի որ աղքատ էին,  չունեին սեփական ձի։ Ինչքան էլ զարմանալի է, բայց դա իրականությունն է։ Նրանք հիմնականում ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից:

Առաջադրանքներ

  • Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ քաղատ, խգլարկ, կբովոյ, ջուգարեր, ստհարու։
  • Մոխրագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
  • Պատասխանեք հարցերին՝
    Ինչո՞ւ կովբոյները սեփական ձի չունեին։
    Ո՞րն էր կովբոյների սիրելի ըմպելիքը։
    Ի՞նչ է նշանակում անգլերեն «cowboy» բառը։
  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ կաշվե, գյուղացի, լայներզր, երկարաճիտ
    Բ․ կոշիկներ, գլխարկ, բաճկոն, մարդիկ։

Ուրբաթ

Շներ

Շները մարդու հետ են ապրում արդեն 30 000 տարուց ավելի: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, նրանք սիրում և երջանկացնում են մեզ: Շները, թերևս, ամենահավատարիմ ու հասկացող կենդանիներն են, և զուր չէ, որ արժանացել են «Մարդու լավագույն ընկեր» կոչմանը: Թվում է, թե մենք ամեն ինչ նրանց մասին գիտենք, բայց արդյո՞ք դա այդպես է։ Շները միակ կենդանու տեսակն են, որ կարողանում են հասկանալ մեր զգացմունքները։ Շները, շատ լավ զգում են, երբ մարդը տխուր է կամ ջղայնացած կամ հուզված և փորձում են նրան օգնել, պաշտպանել, իսկ, երբ իրենց տերն ուրախ է, վազվզում և ուրախությունը կիսում են նրա հետ։ Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց եթե մարդը քրտտնում է ողջ մարմնով, ապա շները քրտնում են միայն ոտքի թաթերով։ Դուք կարող եք համոզվել դրանում, եթե ամռան շոգ օրերին ուսումնասիրեք շատ ոտնաթաթերը։ Շները բացառիկ հիշողություն ունեն․ նրանք կարող են հիշել հարյուրավոր բառեր։ Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի: Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3 մինչև 39,4 °C: Մարմնի բարձր ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շներ հաճախ են  տառապում կծածների համար, քնա մարդիկ: Շները չեն սիրում դուրս գալ դուրս անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են կթրջվեն, այլ այն բանիհամար, որ անձրևի աղմուկը վնասել իրենց զգայուն ականջները: Շները կարողանում են զգալ նաև իրենց տիրոջ հիվանդությունը։ Եթե մարդը որևէ վատ հիվանդությամբ է տառապում,  նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ հետաքրքիր բան իմացաք շների մասին, գրեք։
  • Շների ի՞նչ տեսակներ դուք գիտեք, գրեք դրանց անունները։
  • Դուրս գրեք այն հատվածը, որտեղից իմանում ենք, որ շները զգում են մարդու տրամադրությունը։
  • Վարդագույնով նշված բառերի արմատներն ու ածանցներն առանձնացրեք։
  • Մանուշակագույնով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։

Դեկտեմբերի 4-8

Երկուշաբթի

Ատամներ

Մարդ ունի 32 ատամ: Երեխաների մոտ նախ աճում են կաթնատամները, որոնք հետագայում փոխարինվում են մշտական ատամներով: Քաղցրավենիքը փչացնում է ատամները, իսկ որոշ մթերքներ և ըմպելիքներ փոխում են ատամների գեղեցիկ սպիտակ գույնը։ Ատամը պատված է սպիտակ էմալով, որը պաշտպանում է ատամները և մարդու օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է, բայց այն էմալը կարող է վնասվել, ատամի էմալի գլխավոր թշնամին թթուն է, այդ պատճառով, երբ թթու բան ենք ուտում, բերանում շատ թուք է առաջանում, որը պաշտպանում է ատամների էմալը քայքայվելուց։ Մարդու ատամներն անմիջական կապված են նրա հիշողության հետ: Գիտնականներն ապացուցել են, որ յուրաքանչյուր կորցրած ատամի հետ մենք անհետ կորցնում ենք մեր հիշողության մի մասը: Ցավոք մարդու ատամները չեն վերականգնվում, եթե, օրինակ, ատամի մի մասը ծակվել է, այն երբեք չի վերականգնվի: Ատամը վերականգնել կարող է միայն ատամնաբույժը պլոմբավորման եւ բուժման այլ մեթոդներով: Հետաքրքիր է, որ մի շարք կենդանիների ատամներ աճում և վերականգնվում են: Օրինակ՝ շնաձկան ատամները վերականգնվում են կյանքի ընթացքում, իսկ փղերինը՝ 60 տարվա ընթացքում թարմացվում են մինչև 9 անգամ: Ատամնաբուժությունը հայտնվել է դարեր առաջ։ Դեռևս հին Եգիպտոսում ատամների պրոթեզներ են օգտագործվել:

Առաջադրանքներ

  • Տեքստից դուրս գրեք 5 բառ, որ պատասխանեն ի՞նչ հարցին և մեկ բառ, որ պատասխանի ո՞վ հարցին։
  • Նախադասությունների համար ավարտ մտածեք՝
    Ատամները մարդիկ օգտագործում են, որպեսզի․․․․։
    Եթե ատամների փոխարեն կոկորդիլոսը բերանում ունենար կոնֆետներ․․․․․։
    Փոքրիկ տղայի ատամն ցավում էր և․․․․։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ թեպրոզ, աձշնուկ, դնկեանի, աամտ, տնգիական, մալէ, կնքյա։
  • Պատասխանեք հարցերին՝
    Քանի՞ ատամ ունի մարդը։
    Ի՞նչ է տեղի ունենում մարդու բերանում, որ թթուն չքայքայի էմալը։
    Ինչպե՞ս են վերականգնվում մարդու ատամները։

Երեքշաբթի

Համացանց

Աշխարհում գրեթե ամեն ինչ թվային է դարձել համացանցի միջոցով։ Մենք արդեն 1 րոպե անգամ չենք պատկերացնում մեր կյանքը առանց  համացանցի։ Համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփվելու, գումար աշխատելու, զվարճանալու համար: Համացանցը հասանելի է դարձել նոթբուքների, նեթբուքների, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով, բայց տարատեսակ սարքերից ամենատարածվածը բջջային սարքերն են․ շուրջ 4.28 մլրդ մարդ միանում է համացանցին հենց բջջայինով։ Համացանցի հիմնական լեզուն անգլերենն է։ Այս ամենով հանդերձ կան երկրներ, որտեղ համացանցը շատ քիչ է տարածված, այդպիսի երկրներից է Հյուսիսային Կորեան։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, Դանիայում, Իսլանդիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Քաթարում բնակչության 98-99%-ը օգտվում է համացանցից։ Chrome բրաուզերը ամբողջ աշխարհում օգտագործում է համացանցից օգտվողների 65,9%-ը։ Նրան հաջորդում է Safari-ն՝ 16.82%, իսկ 3-րդ տեղում է Firefox-ը՝ ընդամենը 4.09%։ Իսկ դու ո՞ր բրաուզերն ես նախընտրում։  Ինտերնետ օգտատերերի 92․17%-ն օգտվում է Google որոնողական համակարգից, որը կազմում է ավելի քան 4․2 միլիարդ մարդ: Որքան էլ տարօրինակ է՝ համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա:

Առաջադրանքներ

  • Բաց կանաչով նշված բառերը բառարանի օգնությանբ բացատրիր և դրանցից յուրաքանչյուրով մեկական նախադասություն կազմիր։
  • Պատասխանիր վարդագույնով նշված հարցին։
  • Կարմիրով նշված սարի մասին համացանցից տեղեկություն գտիր՝ որտե՞ղ է գտնվում, որքա՞ն է բարձրությունը։
  • Շարունակիր նախադասությունները տեքստից՝
    Համացանցի հիմնական լեզուն․․․․․․․․․․։
    Որքան էլ տարօրինակ է՝ համացանցը հասանելի․․․․․․․․․․․․․։
    Մենք արդեն 1 րոպե․․․․․․․․․․․․․․․․․․․․։
  • Տեքստից գտիր ինչե՞ր հարցին պատասխանող 4 բառ։

Չորեքշաբթի

Ագռավներ

Ագռավին վաղուց ի վեր մարդիկ չեն սիրում, որովհետև համարում են չար ուժերի, կախարդների օգնական, նրանց արձակած ձայնը համարում են դժբախտություն բերող, բայց իրականում ագռավները շատ խելացի ու նաև օգտակար թռչուններ են։ Ագռավներն իրենց խելքով կարող են մրցել շիմպանզեների և դելֆինների հետ: Ագռավները կարողանում են մարդու նման խոսել և դա անում են հաճախ ավելի լավ, քան որոշ թութակներ: Նրանք կրկնօրինակում են նաև ավտոմեքենաների ձայնը, կենդանիների և թռչունների կռինչը: Հայտնի է, որ ագռավները կրկնօրինակում են աղվեսների և գայլերի ձայները, նրանց դեպի այլ կենդանիների դիակներ կանչելու համար: Նրանք երբեմն չեն կարողանում պատառոտել կենդանու դիակը` նրա միսն ուտելու համար: Ուստի՝ կանչում են աղվեսին կամ գայլին, որ նրանք պատառ-պատառ անեն դիակը, իսկ նրանց հեռանալուց հետո ագռավն իջնում է և սկսում ուտել դիակի մնացորդները:  Ագռավները հեշտ են հարմարվում տարբեր պայմաններում․ նրանք կարող են բնակվել ձյան մեջ, անապատում, լեռներում կամ անտառներում: Նրանք աղբակերներ են, որով մեծ օգուտ են տալիս մարդուն։ Նրանք, հաճախ խաբելով, կեր են թռցնում իրարից: Ագռավների կյանքի միջին տևողությունը կազմում է 40 տարի: Նրանք, ինչպես մարդիկ իրենց կյանքի համար մեկ զուգընկեր են ընտրում և նրա հետ անցկացնում մնացած ողջ կյանքը: Երբ նրանց ձագերը հասնում են հասուն տարիքի, նրանք լքում են իրենց հայրենի բույնը և մտնում դեռահաս ագռավների երամների մեջ: Երիտասարդ թռչունների այս երամները բնակվում և սնվում են միասին, մինչև գտնում են իրենց զույգին և առանձնանում նրա հետ: 

Առաջադրանքներ

  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ երիտասարդ, հասուն, տարբեր, չար
    Բ․ ուժեր, պայմաններ, տարիք, թռչուններ
  • Պատասխանեք հարերին՝
    Ինչո՞վ են ագռավներն օգտակար մարդուն։
    Ի՞նչ խորամանկության է դիմում ագռավը, որ սատկած կենդանու լեշը կարողանա ուտել։
    Ինչո՞ւ մարդիկ ագռավներին չեն սիրում։
  • Դուրս գրեք այն հատվածները, որտեղ հեղինակը խոսում է ագռավի խելքի մասին։
  • Մոխրագույնով նշված բառերի հականիշները գրեք։

Հինգշաբթի

Դելֆիններ

Վաղուց ի վեր դելֆինները մարդու համար օվկիանոսի ամենասիրելի բնակիչներն են: Դելֆինը ծովային կենդանիներ են, բայց ի տարբերություն ծովում ապրող մյուս կենդանիների, չափազանց խելացի են, մարդամոտ և ունեն ուրախ բնավորություն։ Դելֆինները կարողանում են արտաբերել ձայներ, որոնցով խոսում են իրար հետ։ Դելֆինների խելքի մասին է վկայում նաև այն, որ տարիքով դելֆինները երբեմն իրենց ձագուկներին սովորեցնում են որսի ժամանակ օգտվել հատուկ գործիքներից: Օրինակ՝ նրանք իրենց դնչին են «հագնում» ծովային սպունգեր, փշոտ ծովային բույսերի արանքում կամ ժայռերի խորշում ձկներ որսալուց չվնասվելու համար: Գիտնականները նկատել են, որ դելֆինները հոգ են տանում իրենց հիվանդ, վիրավոր և ծեր ազգակիցների մասին։ Դելֆինի մաշկը շատ նուրբ է և հեշտ վնասվում է այլ մակերեսների հետ առնչվելուց: Հենց այդ պատճառով, նախքան դելֆինին շոյելը, պետք է հանել բոլոր սուր առարկաները, օրինակ մատանին: Դելֆինները ունենում են մինչև 100 ատամ: Բայց նրանք դրանցով չեն ծամում կերը, այլ ընդամենը բռնում են: Դելֆինները որսը կուլ են տալիս ամբողջությամբ: Դելֆինները ձու չեն ածում, նրանց ձագերը ծնվում են և ապրում իրենց ծնողների հետ 2-3 տարի։ Դելֆինները, ինչպես մարդիկ, ամենակեր են: Նրանք ուտում են այն, ինչ գտնում են, բայց ամենից շատ սիրում են ձուկ ուտել։

Առաջադրանքներ

  • Բաց թողած տառերը լրացրեք, բառերը տեքստում գտեք և կանաչ ներկեք՝ կեն․․․անիներ, մար․․ամոտ, օ․․տվել, եր․․եմն, ձա․․եր։
  • Բաց կապույտով նշված նախադասությունը կարդա և բացատրիր, թե ինչու պետք է հանել մատանիները։
  • Դեղինով նշված բառերը դուրս գրիր, դրանց համար ի՞նչ կամ ո՞վ հարցին պատասխանող բառեր գրիր՝ օրինակ՝ ծովային- ծավային հիվանդություն
  • պատասխանիր հարցերին՝
    Ի՞նչ են ուտում դելֆինները։
    Ինչպե՞ս են դելֆինները վարվում իրենց հիվանդ կամ ծեր ազգականների հետ։
    Ինչպե՞ս են դելֆինները խոսում։
    Ինչպիսի՞ կենդանիներ են դելֆինները։

Ուրբաթ

Մազեր

Գեղեցիկ մազերը կանանց համար շատ կարևոր են․ կանայք սիրում են փորձարկել տարբեր սանրվածքներ, մազերը տարբեր գույների ներկել՝ ավելի գեղեցիկ և հմայիչ տեսք ունենալու համար, բայց ցավոք, հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ մազերն ավելի արագ են աճում, քան կանանց, բացի դրանից տղամարդու մազն ավելի հաստ է, քան կնոջինը։ Իրականությանը չի համապատասխանում կարծիքն այն մասին, թե մազերը կտրելու արդյունքում դրանք ավելի արագ կաճեն։ Միջինում մարդու գլխամաշկի վրա աճում է 100 000 մազ։ Կարմրահերների մոտ այդ թիվը 80 հազար է, իսկ շիկահերների մոտ՝ 120 հազար։ Մազն ունի որոշակի ամրություն, եւ մեկ մազը դիմանում է մինչեւ 100 գրամ ծանրության։ Իսկ մազի ամբողջ կապը կդիմանա մինչեւ 120 տոննա քաշի, որը հավասար է 2 աֆրիկյան փղերի ծանությանը։ Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը «հանգստանում» է։ Մազերն օրական աճում են 0.3-0.5 մմ, դա ամսական մոտավորապես 1-1.5 սմ է, իսկ տարեկան՝ 12-15 սմ։ Աշխարհում ամենաերկար մազերն ունեցել է մի հնդկուհի, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա մազերի երկարությունը հասնում էր 4 մետրի։ Մազերն ի տարբերություն ատամների աճում են ողջ կյանքի ընթացքում։ Դրանք պարբերաբար թափվում են և փոխարենրը աճում են նոր մազեր։ Օրական մոտ 100 մազի կորուստը նորմալ է։ Երեխաներն օրական կորցնում են միջինում 90 մազ, իսկ ծերերը՝ 120։ Տարիքի հետ մարդու մազը կորցնում է իր բնական երանգավորումը և ճերմակում է։ Միջինում մարդկանց մազերը ճերմակում են 40-50 տարեկանից սկսած։

Առաջադրանքներ

  • Շարունակեք նախադասությունները տեքստից՝
    Դրանք պարբերաբար թափվում են և ․․․․․։
    Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ․․․․։
    Մազն ունի որոշակի ամրություն․․․․։
    Նրա մազերի երկարությունը․․․․․։
  • Նարնջագույնով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
  • Կապույտով նշված բառերը դուրս գրեք և դրանցից յուրաքանչյուրի համար գրեք 3 ինչ հարցին պատասխանող բառ։
  • Վարդագույնով նշված բառը դուրս գրեք և դրա ածանցով կազմեք 4 նոր բառ՝

Նոյեմբերի 27-հեկտեմբերի 1

Երկուշաբթի

Փղեր

Փղերը խելացի ու հանգիստ արարածներ են, բայց չպետք է նրանց բարկացնել, քանի որ զայրացած փիղն իրոք սարսափելի է: Փղերը լավ հիշողություն ունեն, եթե որևէ մեկը վատություն անի փղին, անգամ տարինեն անց փիղը կարող է դա հիշել և վրեժխնդիր լինել, սակայն փիղը հիշում է նաև լավությունը և կարողանում շնորհակալ լինել դրա համար։ Որպեսզի պատկերացնենք, թե փիղը որքան մեծ է, պետք է իմանալ, որ փղի սիրտը կշռում է 25-30 կգ:  Մեծահասակ փիղը օրական խմում է 100-200 լիտր ջուր, իսկ կնճիթով կարող պահել ութ լիտր ջուր։ Նորածին փղի քաշը գերազանցում է հարյուր կիլոգրամը:

Փղերը ապրում են միջինում 50 տարի: Ամենաերկար ապրող փիղը Լին Վանգ անունն ուներ։ Նա ապրել է 86 տարի: Երբ որևէ փիղ սատկում է, մյուսները մարդկանց նման հավաքվում են  և թաղում են նրան, որից հետո նրանք մի քանի օր լուռ նստում են այդ վայրի կողքին:

Առաջադրանքներ

  • Գրեք կապույտով նշված բառերի հականիշները։
  • Կանաչով նշված բառերը գրեք եզակի թվով։
  • Շարունակեք նախադասույթունները ձեր բառերով
    Եթե որևէ մեկը նեղացնի փղին, տարիներ հետո փիղը․․․․․
    Փղերը մարդկանց նման իրենց մահացած ընկերներին․․․․․
  • Պատասխանեք հարցերին․
    Քանի՞ կիլոգրամ է կշռում հասուն փիղը։
    Տեքստի ո՞ր հատվածն է մեզ հուշում, որ փղերը լավ հիշողություն ունեն։
    Ինչպիսի՞ փիղն է վտանգավոր մարդու համար։

Երեքշաբթի

Ջուր

Բոլորս էլ գիտենք, որ առանց ջրի երկրագնդի վրա կյանք լինել չի կարող, ուստի՝ կարելի է ասել, որ ջուրն ամենակարևոր բաներից մեկն, որի պատճառով էլ 1973 թվականից մարտի 22-ը համարվում է ջրային պաշանրենի համաշխարհային օր։ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր, բայց գիտե՞ք, որ երկիր մոլորակի վրայի ջրերից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։ Քաղցրահամ ջրի ամենօրյա կիրառությունը յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտություն է։ Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ լինել։ Այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։ Չնայած մեզնից շատերին ջուրը հասանելի է, բայց աշխարհում կան տարածքներ, որոնց համար խմելու ջուրն ուղղակի երազանք է։ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում երազում է մաքուր ջուր խմելու մասին։ Աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։

Առաջադրանքներ

  • Տեքստից գտեք հետևյալ բառերի հոգնակի թվով գործածված տարբերակները, տեքստում դրանք գունավորեք և դուրս գրեք։ Բան, պաշար, ջուր, մարդ։
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ քաղցրահամ ջուրը։
  • Շարունակեք նախադասությունները՝
    Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում ․․․․․․․․․։
    Քաղցրահամ ջրի ամենօրյա կիրառությունը յուրաքանչյուր ․․․․․․․․․․․․։
    Ջրի բավականաչափ օգտագործումն․․․․․․․․․․․․։
  • Լրացրեք բաց թողած տառերը, բառերը ստուգեք բառարանով՝ միլ․․արդ, տարա․․ք, ամեն․․րյա, երկարա․․ունդ, ամենակար․․որ։
  • Ո՞ր երկրների ջուրն է ամենամաքուրը։
  • Կա՞ն արդյոք երկրներ, որտեղ խմելու ջրի պակաս է զգացվում։ Դուրս գրեք այդ մասին պատմող հատվածը։

Չորեքշաբթի

Խխունջներ

Խխունջները մոլորակի ամենահին բնակիչներից են․ հայտնվել են ավելի քան 500 միլիոն տարի առաջ։ Նրանք կարող են հարմարվել ցանկացած միջավայրի և շատ սնունդ չեն պահանջում։ Խխունջները ապրում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ Գիտնականները հաստատում են այն փաստը, որ խխունջները շատ ավելի խելացի են, քան մենք մտածում ենք նրանց մասին։ Այս արարածները մտածելու ունակություն ունեն և կարող են նույնիսկ տարբեր որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց կյանքի փորձից: Այս արարածները հիմնականում շարժվում են դանդաղ սահելու միջոցով։ Մաշկի շարժման ժամանակ դուրս եկած լորձը հեշտացնում է սահելը, քանի որ այն փափկացնում է շփումը։ Երբ խխունջը շարժվում է, նրա մարմինը գտնվում է մի տեսակ լորձի բարձիկի վրա, այնպես որ, եթե նույնիսկ նա սողա սուր դանակի վրայով, նրա մարմինը չի վնասվի: Խխունջները միջինում ապրում են մոտ 15 տարի։ Նրանց կենսունակությունը զարմանալի է։ Նրանք կարող են ձմեռել նույնիսկ վեց ամիս: Տարվա ցուրտ շրջանի սկսվելուն պես խխունջն իր ոտքն ու գլուխը քաշում է պատյանի մեջ՝ նախապես թաքնված լինելով տերևների տակ կամ հողի մեջ։ Պատյանի մուտքը փակվում է լորձով, որը ժամանակի ընթացքում չորանում և պնդանում է։

Առաջադրանքներ

  • Տեքստում վարդագույնով նշեք այն հատվածը, որտեղից իմանում ենք, որ խխունջները կարողանում են մտածել։
  • Մանուշակագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
  • Տեքստից դուրս գրեք խխունջի ինչիսի լինելը ցույց տվող 3 բառ։
  • Պատասխանեք հարցերին՝
    Ինչպե՞ս են խխունջները դիմանում ցրտին։
    Խխունջի մարմնի արտադրած լորձն ինչպե՞ս է օգնում խխունջին։
    Քանի՞ տարի են ապրում խխունջները։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ ուխգլ, եձմռ, իտար, նպտյաա, խնջխու, դսնուն, լորմոակ։

Հինգշաբթի

Ձյուն

Ոմանց համար ձյունը կարող է անհարմարությունների պատճառ դառնալ, բայց շատերի համար ձյունն ուրախություն է: Աշխարհի գրեթե բոլոր երեխաները ձմռանն անհամբեր սպասում են ձյան գալուն, որովհետև ձյունով պատրաստում են ձնեմարդ, սահում են դահուկներով, ձնագդիկ են խաղում, իսկ երբեմն էլ առատ ձյան պատճառով դպրոց չեն գնում և մնում են տանը։ Սակայն այս կախարդանքի մասին կան փաստեր, որոնց մասին շատերը չգիտեն։ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուրը: Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, այն վեցանկյուն է, բայց որքան էլ փնտրես, երբեք հնարավոր չէ գտնել իրար նման երկու ձյան փաթիլ։ Ձյունը սպիտակ չէ, ինչպես թվում է շատերին։ Այն կարող է սպիտակ թվալ, երբ ընկնում է կամ պառկում գետնին, բայց իրականում ձյունը կիսաթափանցիկ է, քանի որ այն բաղկացած է փոքրիկ սառցե բյուրեղներից, և դրանք գրեթե թափանցիկ են, ինչպես ապակի։ Երբ նայում ենք երկինք, հաճախ թվում է, թե ձյան փաթիլները շատ արագ են թափվում, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Ձյան փաթիլը միջինում գետին է հասնում 1 ժամվա ընթացքում։

Առաջադրաննքեր

  • Կարմիրով նշված բառերի արմատները, ածանցներն առանձնացրեք։
  • Նարնջագույնով նշված բառի ածանցն առանձնացրեք և դրանով 5 նոր բառ կազմեք։
  • ինչպիսի՞ն կարող է լինել ձյան փաթիլը, գրեք 3 հատկանիշ։
  • Շարունակեք նախադասությունները՝
    Ձյունը ոչ այլ ․․․․․․․․․․․։
    Ոմանց համար ձյունը կարող է անհարմարությունների․․․․․․․․․․։
    Սակայն այս կախարդանքի մասին կան փաստեր,․․․․․․․․․․․։
  • Ինչո՞ւ են երեխաները սիրում ձյունը։
  • Ի՞նչ գույն ունի ձյան փաթիլը։

Ուրբաթ

Առնետներ

Առնետները այն բացառիկ կենդանիներից են, որոնցից մարդիկ ոչ միայն վախենում են այլև սարսափելի զզվում։ Առնետները ամեն տարի մեծ վնաս են հասցնում՝ փչացնելով սննդի պաշարները, կծելով մարդկանց, մետաղալարերը: Առնետները շատ դիմացկուն կենդանիներ են և կարող են հարմարվել ամենավատ պայմաններին։ Առնետը կարող է ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտը, առանց վնասվածքի ընկնել 5-րդ հարկից, կիլոմետրերով լողալ ջրում: Սերնդե — սերունդ առնետները որոշակի իմունիտետ են ձեռք բերում և կեղտաջրերը, հիվանդույթունները նրանց չեն վնասում։ Առնետներն ունեն շատ սուր ատամներ, դրանք աճում են ողջ կյանքի ընթացքում:

Չնայած նրան, որ գրեթե բոլորը զզվում են առնետներից, բայց նրանցից նաև օգուտ է լինում։ Չի կարելի չգնահատել լաբորատորային առնետների դերը որոշ հետազոտություններում: Նրանց շնորհիվ բազմաթիվ հայտնագործություններ են արվել: Առնետները իրենց դերն ունեն նաև տիեզերագնացության մեջ․ 1961 թ.-ին Ֆրանսիայից տիեզերք է ուղարկվել առաջին առնետը: Որքան էլ զարմանալի է, կան երկրներ, որտեղ մարդիկ առնետներին օգտագործում են նաև սննդի մեջ։ Այդպիսի երկրներ են Աֆրիկան, Ճապոնիան, հարավ-արևելյան Ասիայի մի քանի երկրներ:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ օգտակար նպատակներով կարող է առնետն օգտագործվել։
  • Որտե՞ղ են սովորաբար առնետներն ապրում։
  • Ի՞նչ վնասներ են առնետները հասցնում մարդկանց։
  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։

Նոյեմբերի 20-24

Երկուշաբթի

Առյուծներ

Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից։ Առյուծներին անվանում են կենդանիների արքա և դրա համար կան բոլոր պատճառները։ Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։ Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։ Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։ Հասուն առյուծը կշռում է 200-250 կգ, իսկ էգը երկու անգամ թեթև։ Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ հով տեղ օրական անց են կացնում 20 ժամ։ Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 2 0 տարի։

Առաջադրանքներ

  • Վայրի բնության մեջ առյուծը քանի՞ տարի կարող է ապրել։
  • Փիրուզագույնով նշված բառերը բաժանեք արմատների և ածանցների։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ որմոլակ, շգիեր, նսիրու, ծառյու, կդաեննի։
  • Քանի՞ ատամ ունի առյուծը և սնունդն ինչպե՞ս է ուտում։
  • Հասուն առյուծը քանի՞ կիլոգրամ է կշռում։
  • Բառերը ուղիղ ձևով դրեք՝ առյուծները, գիշատիչների, սնունդը, գիշերով։

Երեքշաբթի 

Խնձոր

Տարվա բոլոր եղանակներին մեր սեղանից անպակաս է խնձորը, ուստի՝ անհրաժեշտ է շատ բան իմանալ խնձորի մասին։ Խնձորն ավելի լավ է ուտել կեղևով, որովհետև ամենաշատ վիտամինները գտնվում են անմիջապես կեղևի տակ: Խնձորի ծառը կոչվում է խնձորենի, որը ծաղկում է վաղ գարնանը, իսկ պտուղները հավաքում են ուշ աշնանը։ Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի՝ խնձորն ուտելիս խորհուրդ է տրվում կորիզները հանել: Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ: Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է: Խնձորն այնքան կարևոր միրգ է, որ Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր: 

Առաջադրանքներ

  • Վարդագույնով նշված բառերը դրված են հոգնակի թվով, դարձրեք եզակի, օրինակ՝ եղանակներին- եղանակ։
  • Հետևյալ բառերի հականիշները գտեք տեքստում՝ քիչ, վրա, թափում են։
  • Բաց թողած տառերը լրացրեք՝ խոր․․․ուրդ, կառու․․վածք, աշխար․․․, ծա․․կել։
  • Ինչու՞ պետք է խնձորն ուտել կեղևով։
  • Ինչո՞ւ են խորհուրդ տալիս խնձորի կորիզները չուտել։
  • Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 21-ին ինչի՞ տոնն են նշում։

Չորեքշաբթի 

Անձրև

Արձրևը բնության երևույթ է, որի ժամանակ կաթիլի տեսքով ջուր է թափվում երկնքից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի վրա։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։ Հայաստանում տարվա ընթացքում ամենից հաճախ անձրևներ են գալիս աշնանը և գարնանը։ Անձրևն ունի շատ կարևոր նշանակություն․ այն մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։ Գիտե՞ք, որ Պորտուգալիայում անձրևը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել և «լավ չաշխատել»: Մարդը կարող է անձրևի տակ մնալ և չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրևներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրևի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում և օդում արագ գոլորշիանում են:

Առաջադրանքներ

  • Անապատում անձրևի ժամանակ մարդն ինչո՞ւ չի թրջվում։
  • Ինչպե՞ս է կոչվում անձրևի թույլ տեսակը։
  • Նարնջագույնով նշված բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
  • Բաց կապույտով նշված բառի վերջածանցով կազմեք 4 նոր բառ։
  • Ե՞րբ է երկնքում ծրածան առաջանում։

Հինգշաբթի

Ժամացույց

Դժվար է պատկերացնել մեր կյանքը, եթե ժամացույցը հորինված չլիներ: Առաջին ժամացույցները եգիպտացիները ստեղծել են մ.թ.ա. մոտ 1500 թվականին: Ամենատարածված ժամացույցի գույնը սևն է, ամենահին ժամացույցները արևային ժամացույցներն են, հետո մարդիկ սկսեցին ավազե ժամացույցները կիրառել, մեր իմացած էլեկտրոնային ժամացույցը ստեղծվել է մոտավորապես 100 տարի առաջ: Ամեն տարի աշխարհում ստեղծվում է ավելի քան 1 միլիարդ ժամացույց: Կան երկրներ, որտեղ ժամացույցների թանգարաններ են գործում, դրանցից ամենահայտնին բրիտանական թանգարանն է, որտեղ կան հազարավոր ժամացույցներ։ Ամենաթանկ ժամացույցներից մեկը գտնվում է Ռուսաստանում․ դա սիրամարգ ժամացույցն է, որը ստեղծվել է Անգլիայում:

Առաջադրանքներ

  • Գրեք մանուշակագույնով նշված բառերի հականիշները։
  • Ե՞րբ և որտե՞ղ են ստեղծվել առաջին ժամացույցները։
  • Որտե՞ղ է գործում ժամացույցի ամենահայտնի թանգարանը։
  • Դեղինով նշված բառերի համար գրեք ինչպիսի՞ հարցին պատասխանող զույգեր։
  • Ավարտեք նախադասությունները՝ օգտվելով տեքստից
    Ամեն տարի աշխարհում ստեղծվում է․․․․․․․․․․․․․․․։
    Ամենաթանկ ժամացույցներից մեկը գտնվում է Ռուսաստանում․ դա․․․․․․․․․․․․․․։
    Դժվար է պատկերացնել մեր․․․․․․․․․․․․․․։

Ուրբաթ

Մոծակ

Ամառային տաք օրերին բոլորիս տներում կան չսպասված հյուրեր, դրանք մոծակներն են, որոնք վամպիրների նման խմում են մեր արյունը, սակայն դա չնչին բան է համեմատած նրան, ինչը հաջորդում է մոծակի խայթոցին։ Սակայն պետք է իմանալ, որ ոչ մարդկանց խայթում են միայն էգ մոծակները։ Արու մոծակները մարդու արյուն չեն խմում, նրանք սնվում են նեկտարով, քանի որ նրանց ծնոտները հարմարեցված չեն խայթոցների համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կա մոծակների ավելի քան 3000 տեսակ, և նրանք ապրում են ամենուր, բացի Անտարկտիդայից: Կա տարածված կարծիք, որ ծուխը վախեցնում է մոծակներին, բայց դա այդպես չէ։ Միջատներից պաշտպանվելու համար մաշկին կարելի է քսել վանիլի յուղ։ Չգիտես ինչու, մոծակներին իսկապես դուր չի գալիս նրա նուրբ բույրը:

Առաջադրանքներ

  • Կարմիրով նշված բառերը հոգնակի են, դրանք եզակի դարձրեք։
  • Շարունակեք նախադասությունները՝
    Կա տարածված կարծիք, որ ծուխը․․․․․․․․․․․․։
    Սակայն պետք է իմանալ, որ․․․․․․․․․․․․։
    Չգիտես ինչու, մոծակներին ․․․․․․․․․․․․։
  • Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ ղյու, շմակ, կմծոա, ույրբ, կտնեար, րդմա
  • Բաց թողած տառերը լրացրեք՝ նուր․․․, խայ․․ոց, հաջոր․․․, մար․․․։

Նոյեմբերի 13-17

Երկուշաբթի

Անտառ

Բոլորս գիտենք, որ երկիր մոլորակի վար անտառները շատ մեծ տարածք են զբաղեցնում և կարևոր նշանակություն ունեն։ Անտառների ամենակարևոր գործառույթը մաքուր օդի ապահովումն է։ Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում, որքան արտադրում է ավտոմեքենան՝ հազար կիլոմետր անցնելիս: Անտառում գտնվող մարդն իրեն շատ լավ է զգում։ Մարդու սիրտն աշխատում է ավելի դանդաղ, շնչառությունն ավելի հանգիստ է դառնում, զայրույթը, լարվածությունն անցնում են, և մարդը հանգստանում է: Անտառները մարդուն անհրաժեշտ են նաև փայտանյութի համար։ Մի մարդը իր կյանքի ընթացքում միջինը 100 խորանարդ մետր փայտ է ծախսում:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի հականիշները գրեք։
  2. Շարունակեք հետևյալ նախադասությունները։
    Անտառները մարդուն անհրաժեշտ են․․․․․․․․․․․․․․։
    Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում,․․․․․․․․․․․․․․․․․․։
    Անտառում գտնվող․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  3. Կապույտով նշված բառերի համար գրեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր․
  4. Պատասխանեք հարցերին։
    Ի՞նչ կարևոր դեր ունեն ծառերը երկրագնդի համար։
    Կարո՞ղ է մարդն ապրել առանց կանաչ տարածքների։

Երեքշաբթի

Շնաձկներ

Շնաձկերը  օվկիանոսների և ծովերի ամենահայտնի գիշատիչ կենդանիներից են։ Ներկայումս հայտնի է շնաձկների մոտ 450 տեսակ, որոնցից ամենափոքրը 17սմ է, իսկ ամենամեծը՝ մոտ 20 մետր: Շնաձկներին գրավում է մարդու մաշկի և արյան հոտը, այդ պատճառով էլ, եթե ջրի մեջ լինեն մի խումբ մարդիկ, շնաձուկը կհարձակվի այն մարդու վրա, ով ջուր է մտել առանց հագուստի։ Սակայն շնաձկան դեմ կա պայքարի միջոց։ Գիտե՞ք, որ շնաձկան քիթը շատ զգայուն է, եթե շնաձուկը հարձակվում է ձեզ վրա ու դուք  հարվածեք նրա քթին ապա նա կհեռանա ձեզանից: Եթե շնաձուկը ջրի մեջ շրջվի մեջքի վրա, ապա նա կսատկի, քանի որ նրանք չեն կարողանա շրջվել փորի վրա: Շնաձկների հոտառությունը շատ սուր  է, նրանք կարող են իրենց զոհին գտնել մինչև 1000 մետր հեռավորության վրա: Շնաձկների ատամները մի քանի շարք են և դրանց թիվը կարող է անցնել 120-ից:

Առաջադրանքներ

  1. Կանաչով նշված բառերը բաժանեք արմատ-ածանցների։
  2. Շանունակեք նախադասությունները՝
    Սակայն շնաձկան դեմ կա․․․․․․․․․․․․․․․։
    Ներկայումս հայտնի է շնաձկների մոտ 450 տեսակ,․․․․․․․․․․․․։
    Շնաձկների հոտառությունը շատ սուր  է, նրանք կարող․․․․․․․․․․․․․․․։
  3. Պատասխանեք հետևյալ հարցերին՝
    Ինչպե՞ս կարելի է պայքարել շնաձկան դեմ։
    Ի՞նչ հեռավորությունից շնաձուկը կարող է մարդու հոտը զգալ։
    եթե շնաձուկը շրջվի մեջքի վրա, ի՞նչ կպատահի։
  4. Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ թիք, տմեր, քշար։

Դեղինով նշված բառերի հականիշները գրեք։

Չորեքշաբթի

Կապիկներ

Կապիկները ի տարբերություն մյուս կենդանիների շատ նման են մարդուն և գուցե այդ պատճառով մարդկանց ամենսիրելի կենդանիներից են։ Բնության մեջ կա կապիկների մոտ 400 տեսակ: Կապիկներն ինչպես մարդիկ կարող են մինչև 60 տարի ապրել։ Արու կապիկները ճաղատանում են այնպես, ինչպես տղամարդիկ, նրանք մարդու նման շատ ժամանակ են ծախսում իրենց ձագերին խնամելու, դաստիարակելու համար:  Կապիկները ունեն իրենց լեզուն և վտանգի դեպքում իրար զգուշացնում են բզզոցների ձայն արձակելով: Բոլորը կարծում են, որ կապիկները սնվում են բացառապես բանանով, բայց դա այդպես չէ: Այս կենդանիները բանան են ուտում շատ քիչ: Զարմանալի է, բայց Շիմպանզեները, մարդու նման ունեն բնությունով հիանալու հատկություն և նրանք կարող են երկար ժամանակ դիտել մայրամուտը ՝ հիանալով դրանով:

Առաջադրանքներ

  1. Գրեք պակասող տառեր՝ մար․․․․, կեն․․․անի, պա․․․ճառ, կար․․․իք, վտան․․․։
  2. Ինչո՞ւ են մարդիկ սիրում կապիկներին։
  3. Քանի՞ տարի են ապրում կապիկները։
  4. Նախադասությունների համար վերջ մտածեք՝
    Կոկորդիլոսը հանդիպեց կապիկին և․․․․․․։
    Կապիկը վերցրեց հեռախոսը, բայց․․․․․․․։
    Ես տանը պահում եմ մի փոքրիկ կապիկ, իսկ․․․․․․․։
  5. Դեղինով նշված բառերի հականիշները գրեք։

Հինգշաբթի

Վարդ

Հայտնի է, որ ծաղիկների թագուհին համարվում է վարդը, որն իր գեղեցկությամբ և շքեղությամբ տարբերվում է մնացած բոլոր ծաղիկներից։ Մարդիկ վարդը շատ հին ժամանակներից են նկատել և սիրել և դեռևս 5000 տարի առաջ սկսել են մշակել և աճեցնել։ Այսօր աշխարում կա վարդի 300 տեսակ: Ճապոնացի գիտնականները ստեղծել են վարդի շատ յուրահատուկ տեսակ`քամելեոն, որի թերթիկները առավոտյան ալ կարմիր են, իսկ երեկոյան ձյունաճերմակ երանգ են ստանում։ Վարդի յուղը մտնում է կանացի գրեթե բոլոր օծանելիքների բաղադրության մեջ: Կան վարդի տեսակներ, որոնք թոշնելուց հետո ավելի ուժեղ են բուրում, քան թարմ վիճակում:

 Առաջադրանքներ

  1. Գրեք ծաղիկների անուններ, որոնք ձեզ հայտնի են։
  2. Գրեք այնպիսի ծաղիկների անուններ, որոնք նաև մարդու անուն են։
  3. Վարդագույնով նշված բառերը գրեք ուղիղ ձևով։
  4. Ե՞րբ են մարդիկ սկսել մշակել վարդը։

Ուրբաթ

Աչքեր

Աչքերը թույլ են տալիս մարդուն լիարժեք ապրել, հիանալ շրջակա աշխարհի գեղեցկությամբ։ Մենք հասկանում ենք, թե ինչ կարևոր դեր են խաղում աչքերը, սակայն հաճախ չենք էլ ենթադրում , թե, օրինակ, ինչու ենք թարթում աչքերը, կամ ինչու է աչքի մեջ որևէ բան ընկնելու դեպքում արցունք հոսում: Մարդու կոպերը աչքը պաշտպանելու լավագույն միջոցն են։ Դրանց միջոցով պահպանվում է աչքի խոնավությունը, ինչպես նաև կոպերը պաշտպանում են աչքը վնասվելուց, այդ պատճառով է մարդը հաճախ թարթում աչքը, իսկ երբ աչքի մեջ այնուամենայնիվ որևէ բան է հայտնվում, աչքն արցունք է արտադրում, որ դրա հետ ավելորդ բանը դուրս գա աչքից։ Կյանքի առաջին մեկ տարում մարդու աչքերի գույնը կարող է փոխվել: Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում: Եվ, իհարկե, մեր աչքերը տարբերում են մոխրագույնի 50 հազար երանգներ:

Առաջադրանքներ

  1. Բառերը դասավորեք, որ նախադասությունը ստանաք՝ «կարող է , առաջին մեկ , Կյանքի, մարդու,  տարում, գույնը, փոխվել, աչքերի»:
  2. Բառերի պակասող տառերը լրացրեք՝ աչ․․․, դար․․նագույն, հիա․․ալ, ար․․ունք։
  3. Նախադասությունները շարունակեք՝
    Դրանց միջոցով պահպանվում է աչքի խոնավությունը,․․․․․․․․․․․․․․․․․։
    Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, ․․․․․․․․․․․․․․․․։
    Եվ, իհարկե, մեր․․․․․․․․․․․․․․․․։
  4. Դեղինով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։

Նոյեմեբերի 6-11

Երկուշաբթի

Վայր ընկնող աստղեր

Բոլորն էլ սիրում են խաղաղ երեկոներին դիտել երկինքը, հիանալ մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Հենց այդ երեկոների ընթացքում տեսած կլինեք, որ երկնքում մի լոսավոր գիծ է անցնում և հանգչում․ «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:

Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, այրվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Առաջադրանքներ

  1. Քո կարծիքով աստղերը կարո՞ղ են ընկնել։
  2. Երբ մարդիկ ասում են աստղ ընկավ, իրականում դա ի՞նչ է։
  3. Տառերը դասավորիր և բառեր ստացիր՝ Րաք, ղաստ, կերիր, զտիերքե, գարեակ, քեկրին։
  4. Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝ մարել-․․․․․․․․․․․․․․, այրվել- ․․․․․․․․․․․․․․, երբեմն- ․․․․․․․․․․․․, խաղաղ- ․․․․․․․․․․․․։

Երեքշաբթի

Արեգակնային համակարգ

Մեր Երկիր մոլորակն ունի 8 հարևան (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն): Միասին նրանք կազմում են Արեգակի շուրջը պտտվող ինը հիմնական մոլորակների խումբը: Արեգակը և նրա շուրջը պտտվող տիեզերական մարմինները միասին մենք անվանում ենք Արեգակնային համակարգ: Արեգակից և մոլորակներից բացի Արեգակնային համակարգի մեջ են մտնում լուսիններ, գաճաճ մոլորակներ, աստղակերպեր և գիսաստղեր:

Ի՞նչ տարբերություն կա աստղերի և մոլորակների միջև

Մոլորակներն այնքան մեծ կամ տաք չեն, որքան աստղերը, և իրենք լույս չեն արձակում: Նրանք ստեղծվել են մեր աստղի՝ Արեգակի կազմավորման ժամանակ եղած նույն գազի և փոշու ամպերի մնացորդներից:

Առաջադրանքներ

  • Արեգակնային համակարգի մեջ ո՞ր մոլորակներն են մտնում, թվարիկի դրանք։
  • Ի՞նչ տարբերություն կա աստղերի և մոլորակների միջև։
  • Նախադասություններում դիր պակասող բառը՝  լույս, արեգակ  պտտվել, արեգակնային

Արեգակի շուրջ ․․․․․․․ են 8 մոլորակ։

Երկիր մոլորակը գտնվում է ․․․․․․․․․․․․․․․ համակարգում։

Մոլորակները աստղերի նման ․․․․․․ չեն արձակում։

Երկիր մոլորակի աստղը ․․․․․․․ է։

Չորեքշաբթի

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Առաջադրանքներ

  • Լրացրու նախադասությունները
    Արևն ավելի հեռու է քան ․․․․․․․․․․․․։
    Լուսինն ավելի ․․․․․․․․․․․․․․․․․ է քան Արևը։
    Արևն ավելի ․․․․․․․․․․․․․․․․․ է քան լուսինը։
    Լուսինն ․․․․․․․․․․․․․․․․․․․․ փոքր է։
  • Շարունակի՛ր.
    Այն շատ մուգ գույնի է և …
    Լուսնի վրա ոչ օդ կա, …
    Լուսինն իր լույսը չունի …
  • Գրիր տրված բառերի հականիշները՝ մեծ, երկար, տաք, հեռու, բարձր, շուտ, տխուր, կարճ, պարզ, արթնանալ։

Հինգշաբթի

Առասպել Լուսնի մասին

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ սովածանում է՝ խավարում։

Առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է պատահում, որ Լուսինը հայտնվում է երկնքում։
  2. Լուսնի վրայի հետքերն ինչի՞ց են առաջացել։
  3. Հետևյալ բառերի համար հատկանիշներ մտածիր՝ մայր, լուսին, րկինք,
  4. , խմոր, երեխա, դեմք, ձեռք։
  5. Բառերի տառերը դասավորիր՝ մդեք, կտուշ, ամյր, սիլուն, ածքնե։

Ուրբաթ

Առասպել Արևի և Լուսնի մասին

Մի անգամ մայրը Արևին ու Լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Առաջադրանքներ

  1. Ըստ առասպելի Արևն ու Լուսինը հին ժամանակ ովքե՞ր էին։
  2. Բնութագրիր Արևին։
  3. Ըստ քեզ Արևը ճի՞շտ վարվեց։
  4. Քո կարծիքով մայրիկի օրհնությունը ի՞նչ է լինում։
  5. Գրիր բառերի հականիշները՝ մայր, քույր, օրհնել, լիքը, տակ, թափվել, տալ։

Հոկտեմբերի 30-նոյմեբերի 3

30․10, 31․10, 01․11, 02․11, 03․11

Հոկտեմբերի 16-20

16․10, 17․10, 18․10, 19․10, 20․10

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն