Posted in Հոդվածներ

Հանրային աուդիտն ուսումնական նախագիծ

279793115_526997952461896_5272556606369870097_nՈւսումնական հաստատության գործունեության հաջողության գործում շատ կարևոր են արդյունքների ամփոփումները, հաջողությունների, ձեռքբերումների, անհաջողությունների գրանցումը, առաջընթացին ուղղված քայլերի մշակումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս աշխատանքն իրականացնում է մի շարք գործիքներով, որոնցից մեկն էլ «հանրային աուդիտ» նախագիծն է։ Դեռ նախորդ տարվանից մենք սկսել էինք հանրային աուդիտի նախագիծը ներքին գնահատման գործիք օգտագործելը, բայց այս տարի այդ աշխատանքն ավելի ծավալու, ընդգրկուն և, որ կարևորն է, մինչև վերջ ուսումնական դարձրինք։ Շարունակել կարդալ “Հանրային աուդիտն ուսումնական նախագիծ”

Posted in Հոդվածներ

Սովորողների ընդունելության կազմակերպումը թագավարակի պայմաններում

Ռուբեն-1-500x250
Լուսանկարում 6 տարեկան Ռուբեն Հովսեփյանն է

2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն Արևմտյան դպրոցում սկսեցինք հունվարից, երբ հրապարակվեց ընդունելության հայտարարությունը և տարածվեց  հանրային մեդիահարթակներում։

Մեր հայտարարությանն արագ արձագանքեցին, և հայտնվեցին տասնյակի չափ ծնողներ, ովքեր մտահոգ էին իրենց բալիկի կրթության հարցով և ցանկանում էին օր առաջ այդ խնդիրը լուծված տեսնել։ Շարունակել կարդալ “Սովորողների ընդունելության կազմակերպումը թագավարակի պայմաններում”

Posted in Հոդվածներ

Առցանց ուսուցումը ջնջում է սահմանները

IMG_5860
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Ինքնամեկուսացման և հեռավար ուսուցման անցումից հետո շատերս, այդ թվում և ես, սկսեցինք բողոքել տնային կալանքում աշխատելու, դպրոց չգնալու, գործընկերներին չտեսնելու, համակարգչի առաջ ավելի երկար նստելու և իրավիճակով պայմանավորված այլ խնդիրների պատճառով:

Բողոքեցինք, բողոքեցինք, բայց ոչ մի պահ չդադարեցինք աշխատել, ճանապարհներ փնտրել, հնարավորություններ օգտագործել, և աստիճանաբար պարզվեց, որ առցանց-հեռավար ուսուցումն ընձեռում է տասնյակ հնարավորություններ, որոնց մասին մենք չէինք էլ պատկերացնում: Շարունակել կարդալ “Առցանց ուսուցումը ջնջում է սահմանները”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Դպրոցի ղեկավարի աշխատանքը հեռավար ուսուցման պայմաններում

DSCF8492Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված մարտի 2-6-ը, հետո նաև մարտի 16-ապրիլի 14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողները սովորղների հետ աշխատել են առցանց: Առցանց աշխատանքի փորձը նորություն չէր կրթահամալիրի բազմաթիվ դասավանդողների համար, քանի որ տարիներ առաջ համաճարակային իրավիճակով պայմանավորված մեկ-երկու շաբաթ դպրոցներում դադարեցվել էին ուսումնական պարապմունքները, և կրթահամալիրը միակ ուսումնական հաստատությունն էր, որը շարունակում էր ուսուցումն առցանց հարթակում, կթրահամալիրի դասավանդողների առցանց աշխատանքի փորձը ձևավորվել է նաև հեռավար ուսուցման ընթացքում: Շարունակել կարդալ “Դպրոցի ղեկավարի աշխատանքը հեռավար ուսուցման պայմաններում”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Գնահատում

IMG_20171203_125124.jpgՄայրենի

2019 թվականի հունվարից սովորողներին գնահատելիս օգտվում եմ ինքնագնահատման գործիքից: Կազմում եմ Google հարցաթերթիկ, որտեղ հերթով անդրադարձ կա մայրենիի տվյալ փուլում կատարված բոլոր գործունեություններին: Հարցաթերթիկում ներառվում է նաև հարցեր, որտեղ սովորղն ինքն է գնահատում իրեն և ծնողն է գնահատում իր երեխայի առաջադրմությունը տվյալ դասընթացից: Հարցաթերթիկն օբյեկտիվ է նրանով, որ յուրաքանչյուր սովորող, անդրադառնալով ամեն մի հարցի և դնելով անհրաժեշտ հղումները, ինքն է համոզվում, թե որքանով է լավ կամ վատ աշխատել: Արդյունքում շատ սովորողների առաջադիմությունը լավանում է, որովհետև աշխատում են, որ հետո հարցաթերթիկում կարողանան  լրացումներ կատարել: Իսկ  ընթացիկ աշխատանքները ես մշտապես ստուգում եմ, սխալների, թերացումների վրա աշխատում ենք: Շարունակել կարդալ “Գնահատում”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Մի սովորողի պատմություն կամ փոքր քայլերի արվեստը

54463204_2549564345116435_8830421175386505216_o
Լուսանկարը՝ Հասմիկ Պողոսյանի

Յուրաքանչյուր սեբաստացի կրթահամալիրի մասին այլոց հետ խոսելիս թերևս ամենից հաճախ լսում է հետևյալ հարցը, թե ինչու է կրթահամալիրում ուսուցումն իրականացվում թվային տեխնոլոգիաների միջոցով և ոչ թե ավանդական գիրք տետրով: Այս հարցին կան, իհարկե, բազմաթիվ հիմնավոր ու անհիմն պատասխաններ, բայց ինձ համար առաջնային ու կարևորը մեկն է: Ուսուցման այս եղանակն ինձ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին՝ ըստ անհրաժեշտության, անհատական մոտեցում ցուցաբերել, որը ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ իրականացնել թղթային ուսուցման պայմաններում: Շարունակել կարդալ “Մի սովորողի պատմություն կամ փոքր քայլերի արվեստը”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Վերապատրաստումները՝ ուսումնական աշխատանք

img_3427«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկար ժամանակ է, որ կազմակերպվում են վերապատրաստումներ, բայց 2018 թվականի հունվարից այդ վերապատրաստումների օրացույցը համակարգվեց, և դրանք դարձան ամենամսյա՝ հստակ ժամանակացույցով:

Յուրաքանչյուր վերապատրաստում՝ կրթական ոլորտում, թե դրանից դուրս, միտված է մասնագիտական որակավորման բարձրացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը: Կրթական ոլորտում վերապատրաստումների նպատակը ժամանակակից մեթոդների, հնարների ուսուցումն ու տարածումն է: 21-րդ դարում օրվա խնդիր է դարձել նաև ուսուցչի ՏՀՏ հմտությունների իմացությունը: Չնսեմացնելով այս կարգի վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ պետք է նշել, որ շատ հաճախ այդ մեթոդներն ու հնարներն ուսուցիչների մոտ մնում են թղթի վրա, և որքան էլ որ նրանք հավանում կամ ոգևորվում են դրանցով, իրական կյանքում դրանց կիրառությունը շատ հաճախ անիրական ու անհնար է թվում: Շարունակել կարդալ “Վերապատրաստումները՝ ուսումնական աշխատանք”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները

UntitledԱ

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը:

շխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք: Շարունակել կարդալ “Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

147Նյութի վերաբերյալ ցուցադրությունը ՝այստեղ:

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը: Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի: Շարունակել կարդալ “Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք”

Posted in 2015-2016 ուստարի, Հոդվածներ

Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն

DSC085152015-2016 ուստարում աշխատելով տարբեր տարիքի սովորողների հետ` նկատեցի, որ յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի և այդ առանձնահատկություններից ելնելով` յուրովի է ընկալում իրականությունը, ուսուցանվող նյութը: Այս ամենն ինձ ավելի տեսանելի դարձնելու համար երկրորդ կիսամյակից սկասած փոքրիկ հետազոտություն սկսեցի: Հետազոտության առարկան սովորողներն էին, միջավայրը՝ մայրենի դասընթացը: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ հայոց լեզուն՝ որպես մայրենի, ծանոթ է տարիքային բոլոր խմբերին՝ սկսեցի առաջադրանքներ ստեղծել, որոնք հավասարապես հանձնարարեցի 3-րդ և 5-րդ դասարաններում: Առաջադրանքներն ըստ բովանդակության բազմազան էին՝ լեզվական, տեքստային, քննարկումներ, առցանց դասեր, տեքստի վերարտադրություն: Ահա այս աշխատանքի ընթացքում է, որ ինձ հուզող որոշ հարցեր ձևակերպումներ ստացան և մտածելու առիթ տվեցին: Շարունակել կարդալ “Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն”