Posted in Ընթերցարան, Uncategorized

Ոսկու կարասը: Հ. Թումանյան

img51.jpgԵս մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։ Continue reading “Ոսկու կարասը: Հ. Թումանյան”

Advertisements
Posted in Նախագիծ, Ուսումնական ճամբար, Uncategorized

Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբարի անհատական աշխատաժամանակ

DSC09674.JPG1. Միասնական քննարկումներ (մարտի 25-27, ժամը 11:00-12:00)՝

  • Ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքի, կլոր սեղանների նախապատրաստում 
  • Հանրակրթական էկոտուր ստուգատեսի կազմակերպիչների աշխատանքներ
  • Հունիսյան բանգլադեշյան ամենամյա պլեների կազմակերպիչների աշխատանք
  • «Ձոն» տեխնոլոգիական նախագծով (Գասպարյան Լուսինեի նախագծի քննարկում)
  • հայրենագիտական ճամբար Արատեսում (անհատական նախաձեռնությունների քննարկում)
  • կրթական փոխանակման նախագծեր Հայաստանում, Արցախում (անհատական նախաձեռնությունների քննարկում)

Continue reading “Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբարի անհատական աշխատաժամանակ”

Posted in Նախագիծ, Uncategorized

Կարդում ենք Չարենց

Egishe-Charents.jpgՆախագծի մասնակիցներ`  4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամնետներ՝ Մարտի   5-20 :

Նպատակը՝ Ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, զարգացնել սովորողների գրական ճաշակը: Continue reading “Կարդում ենք Չարենց”

Posted in Ընթերցարան

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

untitled1.pngԱ

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։ Continue reading “Չախչախ թագավորը: Հ. Թումանյան”

Posted in Ընթերցարան

Արջարոս: Հ. Թումանյան

HQ.jpgՄի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու գոմի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես սրինգ եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։

Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի սարիցը։ Continue reading “Արջարոս: Հ. Թումանյան”

Posted in Մայրենիի ֆլեշմոբ, Uncategorized

Մարտի 15-ի ֆլեշմոբ

  1. Գրեք ուհի ածանցն ունեցող պարզ ածանցավոր 10 գոյական:
  2. Նախադասությունն ավարտեք այնպես, որ հասկանալի լինի, թե ով էր հեռվից մոտեցող մարդը:

Հեռվից մոտենում էր մի մարդ…. Continue reading “Մարտի 15-ի ֆլեշմոբ”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Ուրախ գիշեր: Հ. Թումանյան

12.jpgԻնչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։ Continue reading “Ուրախ գիշեր: Հ. Թումանյան”

Posted in Ճամփորդություններ, Նախագիծ, Uncategorized

Թումանյանի 150 ամյակին

imagesժամկետ՝ փետրվարի 19

Ընթացքը՝ Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից քայլք Թումանյանի թանգարան, միասնական ընթերցանություն, սարյոն փողոցով քայլք դեպի Բաղրամյան պողոտա:

Ընթերցանության ցանկ՝ Թումանյան Continue reading “Թումանյանի 150 ամյակին”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Թմկաբերդի առումը: Հ. Թումանյան

24

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։ Continue reading “Թմկաբերդի առումը: Հ. Թումանյան”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Իմ ընկեր Նեսոն: Հ. Թումանյան

I1376599_531243943635910_926197472_nՄի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։ Continue reading “Իմ ընկեր Նեսոն: Հ. Թումանյան”