Posted in Ինքնակրթություն, Uncategorized

Կուրթ Վոնեգութ. Սպանդանոց համար հինգ

46522556_973483346169163_3191047846367330304_n«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է պատերազմների հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս՝ Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութը ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:

Գրքի հերոսը Բիլի Փիլգրիմն է, ով մասնակցել է պատերզմին, տեսել է ամենասարսափելի ռմբակոծություններից կեը՝ Դրեզդեն քաղաքի կործանումը, Բլին ապրում է ուրիշ իրողությունում, որը նրե ենթագիտկցական ինքնապաշտպանությունն է պատերազմի սարսփներին դիմանալու համար:

Posted in Ուսուցչի օրագիր

Լավ է, երբ «մոլորյալները» կարող են «մոլորեցնել»

33897340_2006407282764829_2830544281704333312_nԿրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումներին հետևում եմ ամեն օր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, և դրանով հետաքրքիր է,  ուսումնական: Ամեն անգամ այս հավաքներին մասնակցելով՝ փորձում եմ պատկերացնել, որ հարցն ինձ է ուղղված, ուստի պատկերացնում եմ, թե ինչպես դրան կպատասխանեի: Հանդիպումները կարծես փոքր փորձույթուններ լինեն, որոնք հաղթահարելը միշտ էլ հաճելի: Այդպիսի հաճույք էի ստանում ուսանողության տարիներին, երբ քննություններ էի հանձնում:

7-րդ հանդիպմանը ներկա էի ոչ թե որպես ունկնդրի, այլ մասնակից: Շարունակել կարդալ “Լավ է, երբ «մոլորյալները» կարող են «մոլորեցնել»”

Posted in Ինքնակրթություն

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Искатель водыИскатель воды— Պատերազմական դրամա, որով օսկարակիր գլադիատոր Ռասել Քրոուն սկսեց իր լիամետրաժ ռեժիսորական կարիերան։ Հերոսը շտապում է կատարել մահացած կնոջը տված իր խոստումը և Ավստրալիայից մեկնում է Թուրքիա՝ գտնելու իր որդիների գերեզմանները։ Սյուժեի նախապատմությունը Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններն էին, երբ հազարավոր ավստրալացիներ զոհվեցին Գալիպոլի թերակղզում Անտանտի և Թուրքիայի զորքերի միջև մարտերում։ Կենտրոնանալով սիրելիներ կորցրած հերոսի անձնական դրամայի վրա՝ կինոգործիչները շատ զգույշ են եղել նաև մանրամասների ճշգրտության նկատմամբ։ Քոնորը չի կարողանում հասկանալ ճշմարտությունը. ինչ հանգամանքներում են անհետացել իր որդիները և որտեղ փնտրել նրանց գերեզմանները: Չկարողանալով վերապրել կորուստը՝ նրա կինը ինքնասպան է լինում, և հերոսը որոշում է ամեն գնով հասնել երկրագնդի մյուս ծայրը և ի հիշատակ իր սիրելիի՝ գտնել ու տուն տանել իր որդիների մարմինները։ Այս անհույս թվացող որոնումների ընթացքում էր, որ գլխավոր հերոսն իր համար անսպասելի գտավ երջանկության և ապրելու իր իմաստը։

Фильм Свингеры (2021) смотреть онлайнСвингеры — Կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսները սոցիալական ծագմամբ, նյութական հնարավորություններով, զբաղմունքով և կյանքի հայացքներով շատ տարբեր մարդիկ են, ովքեր հայտնվում են զվարճալի իրավիճակում։ Հարուստ գործարար Իգորը և նրա ընկերուհի Օլգան, ով երազում է դիզայներ դառնալ. Ֆիզիոթերապևտ Անդրեյը՝ հոգնած աշխատանքից և ընդհանրապես կյանքից, և նրա կինը՝ դեղագործ Իրինան։ Հուզմունքների որոնումը և ամուսնական փակուղուց ելք գտնելու ցանկությունը այս զույգերին բերում են սվինգերների ամանորյա խնջույքի: Սեռական փորձը բոլորի համար վերածվում է հիմար միջադեպերի ու ավարտվում սարսափելի անհաջողությամբ։ Ի զարմանս նրանց, նրանք բոլորն էլ բացահայտում են իրական զգացմունքներ և ուժեղ փոխադարձ սեր:

Мой друг Дед Мороз смотреть онлайн бесплатно HD качествоМой друг Дед Мороз -Անտուանը վեցամյա տղա է, ով տառապում է ասթմայով և դեռ հավատում է Ձմեռ պապի գոյությանը։ Ամեն տարի նա նամակներ է գրում նրան, որտեղ պատմում է տարվա ընթացքում կատարած բոլոր բարի գործերի մասին։ Անուտանը շատ է ցանկանում Ամանորի համար ծովահենների կոստյում և հեռադիտակ ձեռք բերել, բայց ամենից շատ երազում է Ձմեռ պապի սահնակ նստել։ Սուրբ Ծննդյան գիշերը իսկական հրաշք է տեղի ունենում, և տղան պատուհանից դուրս տեսնում է Ձմեռ պապին։ Սակայն պարզվում է, որ նա ոչ թե կախարդական ծերունի է, այլ սովորական ավազակ Վիկտորը՝ ձմեռ պապի կոստյումով, ով թալանում է բնակարանները, քանի դեռ դրանց տերերը տանը չեն։ Բանից անտեղյակ Անտուանը հավատում է, որ հանդիպել է իսկական Ձմեռ պապին, ուստի գնում է նրա հետևից…

Мёд в голове

Мёд в голове— 11-ամյա Թիլդայի պատմությունը, ով պարզապես պաշտում է իր պապիկ Ամանդուսին։ Երբ նրա մոտ ախտորոշվում է Ալցհեյմերի հիվանդություն, և ծնողները, նրա կարծիքով, ցանկանում են ազատվել նրանից՝ տեղավորելով ծերանոցում, նա իրավիճակը վերցնում է իր ձեռքը և պապիկի հետ փախչում առասպելական Վենետիկ։ Քաղաքը պատահական չի ընտրվել. Ի վերջո, գրեթե կես դար առաջ Ամանդուսն այնտեղ ամուսնության առաջարկ արեց Թիլդայի տատիկին: Հիմա թոռնուհին հույս ունի, որ մի անգամ այնտեղ իր պապն իրեն լավ կզգա, և նա գոնե մի բան կհիշի:

Папы. ФильмПапы— Աշխարհում հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվել երեխաների և նրանց մայրերի հարաբերությունների մասին։ Հայրերի պատմությունները հաճախ չեն լսվում: Բայց դա չի նշանակում, որ նրանց սերն ավելի քիչ է: Այդ ուժը երբեմն այնքան մեծ է, որ ոչ մի բառ չի կարող փոխանցել այն: Տղամարդիկ հաճախ կոպիտ են թվում և դժվարանում են սիրալիր լինել կամ բացահայտ ասել իրենց երեխաներին, թե որքան են սիրում նրանց: «Հայրիկները» ֆիլմը չորս բոլորովին տարբեր պատմություններ է ցուցադրում, որոնց միավորում է հայրերի ու երեխաների փոխհարաբերությունների ընդհանուր թեման։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ երբեմն չեն կարողանում հասկանալ միմյանց, բայց գալիս է մի պահ, երբ տղամարդիկ պետք է մի կողմ դնեն սեփական հպարտությունը, որպեսզի չկորցնեն այն մարդկանց, ում ամենաշատն են սիրում:

Смотреть Мажоры на мели онлайн в HD качестве 720pМажоры на мели -Մոնակոյում միլիարդատերը հոգնել է սեփական երեխաների քմահաճույքներից և որոշում է դաս տալ նրանց։ Նա հայտարարում է, որ սնանկացել է։ Այժմ փչացած սերունդը ստիպված կլինի անել այն, ինչ երբեք չի արել՝ գնալ աշխատանքի, սովորել սիրել և գնահատել կյանքը։

download (1)Лев— Ֆիլմը նկարահանված է հնդիկ պատանի Սարու Բրիերլիի կյանքի պատմության հիման վրա, որը նա ներկայացրել է իր «Երկար ճանապարհ դեպի տուն» ինքնակենսագրական գրքում։ Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է պատանին փնտրում իր հայրենի օջախը։ Սարուն ծնվել է  Կալկուտեի շատ աղքատ, բայց սիրառատ և ջերմ ընտանիքում, 5 տարեկանում մոլորվել է և անհավանական պայմաններում կարողացել է կենդանի մնալ և կյանքը վերսկսելու հնարավորություն է ստացել ավստրիալական ընտանիքում, որտեղ նրան որդեգրում են և պահում հարազատ որդու նման, բայց մանկությունից եկող հիշողությունները տղային հանգիստ չեն տալիս, և նա որոշում է ամեն գնով գտնել իր հայրենի գյուղը։ Շարունակել կարդալ “Ֆիլմեր, որոնք արժե դիտել”

Posted in Ինքնակրթություն

Հակոբ Խաչիկյան, Ժան-Իվ Սուսի. «Ամառ առանց այգաբացի»

1aad71b9cc199c9ea2e59c27b244474aԳրքում հեղինակներն անդրադարձել են հայ ժողովրդի ամենացավոտ հարցին՝ 15 թվականի ջարդերին: Գործողությունների կիզակետում Պալյանների ընտանիքն է, ում ճակատագիրը կապվել է Սվասի հայության ճակատագրին: Դեղագործ Վարդան Պալյանն իր հեղափոխական հայացքների համար ստիպված է լինում լքել Ստամբուլը և ընտանիքի հետ բնակություն է հաստատում Թուրքիայի անատոլիական շրջանում՝ հայաշատ Սվաս քաղաքում:

Շարունակել կարդալ “Հակոբ Խաչիկյան, Ժան-Իվ Սուսի. «Ամառ առանց այգաբացի»”

Posted in Ինքնակրթություն

Խալեդ Հոսսեինի. «Օդապարուկ թռցնողը»

big_1494653424_7001111Գիրքը կարդացի մեկ շնչով, ընթերցումից մեծագույն հաճույք ստացա, տպավրված էի ու ցնցված: Հեղինակը պարզ, խաղաղ շարադրանքով ներկայացնում է մարդկային ներաշխարհի հարյուրավոր ծալքեր, ստիպում ընթերցողին վերապրել և զգալ գրքի յուրաքանյուր դրվագը, տխրել և ուրախանալ գրքի հերոսների հետ: Շարունակել կարդալ “Խալեդ Հոսսեինի. «Օդապարուկ թռցնողը»”

Posted in Հոդվածներ

Սովորողների ընդունելության կազմակերպումը թագավարակի պայմաններում

Ռուբեն-1-500x250
Լուսանկարում 6 տարեկան Ռուբեն Հովսեփյանն է

2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն Արևմտյան դպրոցում սկսեցինք հունվարից, երբ հրապարակվեց ընդունելության հայտարարությունը և տարածվեց  հանրային մեդիահարթակներում։

Մեր հայտարարությանն արագ արձագանքեցին, և հայտնվեցին տասնյակի չափ ծնողներ, ովքեր մտահոգ էին իրենց բալիկի կրթության հարցով և ցանկանում էին օր առաջ այդ խնդիրը լուծված տեսնել։ Շարունակել կարդալ “Սովորողների ընդունելության կազմակերպումը թագավարակի պայմաններում”