Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

Գետը քաղաքում

147Հոկտեմբերի 30-31 Դիլիջան ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանք

Նախագծի ժամկետներ` հետազոտական, նախապատրաստական փուլ. հոկտեմբերի 23-27:

Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Նպատակ` հայրենաճանաչություն, հանրակրթական կամուրջներ, փորձի փոխանակում, բնապահպանություն:

Աշխատանքային ուղղություններ՝ 

  1. Դիլիջանի Աղստև գետի ուսումնասիրություն՝ որտեղից է սկիզբ առնում, ի՞նչ երկարություն ունի, ո՞ր գետն է միանում Աղստևին, ի՞նչ տարածքներով է անցնում: Հարցազրույցներ մեծերից գետի մասին:
  2. Ջուղտակ վանքը: Որտե՞ղ է գտնվում, պատմական ակնարկ վանքի մասին: հարցազրույցներ, տեսանյութեր:
  3.  Կապեր ԱՅԲ-ի, Դիլիջանի, Թումոյի սովորողների, դասավանդողների հետ, առաջիկա այցելությանը վերաբերող համատեղ քննարկումներ, առաջարկներ (բլոգում հրապարկված տեսանյութի, ձայնագրության, տեքստի ձևով):
  4. Դիլիջան քաղաքի, դրա բնության, հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների մասին պատմող նյութեր:

Աշխատանքային խմբեր՝ Սինա, Սամվել և Աշոտ (1-ին խումբ), Էլլադա, Սարգիս, Էրիկ, Ակսել (2-րդ խումբ), Իվետա, Գայանե (3-րդ խումբ)Մաքս, Աշոտ, Սամվել (4-րդ խումբ), Մանե, Հակոբ, Ալեքս (5-րդ խումբ):

Սովորողների հետազոտական աշխատանքներ՝  Նանե ԺամհարյանՄարկ Հովհաննիսյան, Իրինա Գյուրջինյան, Անահիտ Վերմիշյան, Էրիկ Հարությունյան, Սաթենիկ Մանուկյան, Արման Գևորգյան, Ալլա Գևորգյան, Մանե Հովհաննիսյան, Անդրե Վիրաբյան, Ռաֆֆաել Բալասյան, Մաքս Սինհա:

դիլիջան-երևան

Ճամփորդության ժամանակացույցը և ճանապարհի քարտեզը

Հոկեմբերի 30

8:00- մեկնում Հարավային դպրոցի բակից

11:00- 12:00 ժամանում Դիլիջան, «Սոճուտ» հանգստյան տանը սովորողների տեղավորում:

12:00-13:00- ճաշ

13:30 – 15:30 Այցելություն Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթություններ դպրոցի սովորողների միջավայրի հետ:

16:00-17:00 զբոսանք Դիլիջան քաղաքում

17:00-17:30 հետճաշիկ

18:00- 20:00 այցելություն Թումո կենտրոն

20:00-21:00 տրամաբանական խաղեր, մարզական խաղեր

21:30 քուն

Հոկտեմբերի 31

8:00- վերկաց

8:00-9:00 առավոտյան մարմնամարզություն, միջավայրի խնամք

9:00-9:30 նախաճաշ

10:00-12:00 այցելություն ԱՅԲ դպրոց: 3-րդ դասարանցիների հետ համատեղ լաբորատոր փորձեր, կոմիտասյան երգերի կատարումներ, պարուսուցում, նկարչական պլեներ:

12:30-15:30 Այցելություն Ջուղտակ վանք, բնապահպանական ակցիա գետի ափին, տեղաբնաներից հարցազրույցներ գետի, դրա հիմնախնդիրների վերաբերյալ:

16:00-17:00 ճաշ, իրերի հավաքում

17:30 Վերադարձ

Լրացուցիչ տեղեկություններ

Ճամփորդության համար յուրաքանչյուր սովորող վճարում է 8 000 դրամ, որից 3 000-ը տրամադրելու ենք ճանապարհածախսին, 3 000-ը՝ գիշերակացին, 2 000 դրամ՝ 2 օրվա սննդի համար:

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

1.Նախաճաշի բրդուճներ, միրգ (մինչև տեղ հասնելն ուտելու համար): 2.Ջուր 1լ. 3.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ,ցանկալի է 2 օրվա համար նախատեսված մեկանգամյա օգտագործման) 4. Աղբի տոպրակներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ 5. Տաք հագուստ, անջրանցիկ բաճկոն, գլխարկ, հողաթափեր, հարմար սպորտային հագուստ՝ հանգստյան տանը զգեստափոխվելու համար: 6. Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես, գիշերազգեստը երկարաթև 7.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր 9. Տաք կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող 10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր:

Նախագծի ամփոփում

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն