Posted in Ինքնակրթություն, Uncategorized

Դինո Բուցատի «Առնետները», «Ճագարներ լուսնի տակ»

DB75-150x200Երկու պատմվածքում էլ ինչ-որ մռայլ, ծանր ու ճնշող տրամադրություն էր, հեղինակը խոսում է մեզ շրջապատող պարզ, սովորական բաների ամսին, բայց թեման շատ ավելի բարդ է, անիմանալիի սահմաններին մոտ: Որքան կարողացա հասկանալ երկու ստեղծագործությունների թեմաներն ընդհանուր մի գիծ ունեն, և դա մարդու ճակատագիրն է, եթե առաջինում մարդն ինքն է դատապարտում իրեն, ապա երկրորդում ավելի դաժան է և դաժան է նրանով, որ վերջը կարող է գալ հենց այն պահին, երբ թվում է, թե ամենի ինչ նոր է սկսվում: Ստեղծագործություններն ինձ դուր չեկան, չնայած ինքս հաճախ եմ մտածում «Ճագարները լուսնի տակ» ստեղծագործության թեմայի շուրջը: Վերջին ժամանակներում ինձ շարունակ հետապնդում մի միտք:Մարդու կյանքը պատկերացնում եմ այսպես՝ մարդիկ աչքերը փակ քայլում են անդունդի եզրով ու պատահականություն է միայն, որ որևէ մեկը շարունակում է քայլել, երբ աջ ու ձախ անդունդն են ընկնում: Մահն ինքնին սարսափելի չէ, բայց զգալ դրա դարանակալ ներկայությունն ամենուր, զզվելի է:

Դինո Բուցատիից՝ «Առնետները»«Ճագարներ լուսնի տակ»

Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի միասնական, երաժշտական ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

d5bdd5a1d5bdd5b6d5a1-d5aed5bcd5a5d680-8-rdԲեմադրության մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ (յուրաքանչյուր դպրոցից 15-20 հոգի) Շարունակել կարդալ “Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի միասնական, երաժշտական ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ”

Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

Տարեմուտի նախագիծ-բեմադրություն

dsc08286

Նախագծի ժամկետներ՝ դեկտեմբերի 1-22

Նախագծի մասնակիցներ՝ մեդիալրագրության ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Նախագծի նպատակը՝ տոնական տրամադրության ստեղծում, խոսքային կարողությունների զարգացում Շարունակել կարդալ “Տարեմուտի նախագիծ-բեմադրություն”

Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

Ամանորյա մեդիափաթեթ

img_3768Նախագծի ժամկետներ՝ դեկտեմբերի 1-22

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը՝ Ամանորը մարդկության ամենասիրելի տոններից մեկն է, որովհետև այդ օրը բոլորը սպասում են հրաշքների և նվերների: Այդ նպատակով ընտրեցի այս նախագիծը, որպեսզի տոները սկսենք հեքիաթներով և հեքիաթային տրամադրությամբ: Նախագծի նպատակն է սովորողների ծանոթացնել համաշխարհային գրականությանը և դրանում բարձրացված համամարդկային արժեքներին: Շարունակել կարդալ “Ամանորյա մեդիափաթեթ”

Posted in Նախագծեր 17-18, Վերապատրաստում, Uncategorized

Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում. նոյեմբերի 21-24

1.jpgՎերապատրաստման բովանդակությունը`

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
  • նախագծային ուսուցում.
  • ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
  • ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, քննարկում-ամփոփում:
  • Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից: Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում. նոյեմբերի 21-24”