Posted in Նախագծեր 17-18, Վերապատրաստում, Uncategorized

Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում. հոկտեմբերի 17-20

1_4Վերապատրաստման բովանդակային մոդուլները`
ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
նախագծային ուսուցում.
ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, քննարկում-ամփոփում։

Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից։

Աշխատակարգ
Առաջին օր. հոկտեմբերի 17. Հյուսիսային դպրոց
16։00՝ Մասնակիցների ընդունելություն Հյուսիսային դպրոցում
16։00-16։30՝ Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ www.mskh.amԿրթահամալիրի օրացույց,  Մեդիագրադարան, «Դպիր»
16։30-18։00՝ Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում, էլեկտրոնային հասցեների բացում, բլոգների բացում։

Երկրորդ օր. հոկտեմբերի 18. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ
16:00-17:00՝ Բլոգային ուսուցում (բլոգների բաժիններ, էջեր, մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ), տնային ուսումնասիրության արդյունքներ, հարցեր, քննարկում
17։00-18։00՝ Նախագծային ուսուցումը կրթահամալիրում,  2017-2018-ին իրականացվող նախագծերՈւսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:
Ուսումնական նախագծի մշակում (հեռավար աշխատանք)

Երրորդ օր. հոկտեմբերի 19. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

16:00-17:00՝ Բլոգային ուսուցում (բացված բլոգների թերություններ, շտկումներ, նախագծերի տեղադրում)
17:00-18:00` Մոնտաժային ծրագրեր

Չորրորդ օր. հոկտեմբերի 20. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

16։00 -17:00 Կրթահամալիրի կայքերի, ենթակայքերի կառուցվածքը: Էլեկտրոնային ամսագրեր:
17:00-18:00 Ստեղծած ուսւոմնական նախագծերի ներկայացում, քննարկում:

Առաջին երկու օրերի լուսաբանում, երրորդ օրվա լուսաբանում, Վերապատրաստման հաշվետվություն:

 

 

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն