Posted in Ինքնակրթություն, Uncategorized

Քնից առաջ: Էռնեստ Հեմինգուեյ

heming.jpgՔնից առաջ մարդու միտքն ազատվում է ավելորդ, խանգարող ամեն ինչից և մտածելու, խորհելու հնարավորություն ստանում: Հազարավոր լավ մտքեր, հետաքրքիր գաղափարներ, անհավանական ծրագրեր ծնվում են հենց քնելուց առաջ ու եթե ընթացք տաս դրանց, շարունակես մտածել ու ոգևորվել, հնարավոր է բոլորովին չկարողանաս քնել:

Կար ժամանակ, որ ես էլ, չգիտես ինչու, ինձ մահվանը շատ մոտ էի զգում և հատկապես քնած ժամանակն էր, որ ամենախոցելին էր ինձ համար: Գիշերը անկողնում երկար պայքարում էի քնի դեմ՝ վախենալով, որ զգոնությունս կկորցնեմ և չեմ զգա, թե ինչպես հոգիս հեռացավ մարմնիցս: Հետո, չգիտես՝ ինչպես,  քնում էի ու լուսաբացին, աչքերս բանալուն պես, մոռանում էի գիշերվա վախերն ու մտատանջությունները: Սա կյանքի օրինաչափ անցումն է. յուրաքանչյուր գիշերվան հաջորդում է լուսաբացը, բայց յուրաքանչյուր լուսաբացի ու ապրած օրվա համար մենք գիշերներն ինքներս մեզ հաշվետվու ենք տալիս, ամփոփում ենք մեր ապրած օրը, հաջողություններն ու անհաջողությունները, այդպես է թերևս նաև ծերության տարիքում. մարդն անդրադառնում է իր ապրած կյանքին, մտովի վերապրում այն… Երջանիկ է այն մարդն, ով իր ապրածից գոհ է ու չի ամաչում …

Ստեղծագործությունը կարող եք կարդալ այստեղ

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն