Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016, Uncategorized

Եղ. Չարենց. բանաստեղծություններ

Arc-charents

* * *

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

* * *

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞քոր գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

* * *

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավորթափանցիկմարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմի՞նչ անեմոր չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում
Ես ի՞նչ անեմոր մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդիչմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավորթափանցիկմարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

* * *

Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

 

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն