Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

Հ. Թումանյանի հեքիաթները

DSC08378DSC08374

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ անդրադարձանք Թումանյանի հեքիաթներին՝ դրանք բեմադրելու նպատակով: Սովորողները բաժանվեցին 3-4 հոգանոց խմբերի, ընտրեցին հեքիաթը, դերերը բաժանեցին և սկսեցին պատրաստվել: Ընդամենը երկու օր հետո պատրաստ էին թումանյանական հինգ հեքիաթ, որոնք բեմադրվեցին կրտսեր դասարանների սովորողների համար: Հետո բեմադրվեցին նաև Մայր դպրոցի փոքր դահլիճում: Continue reading “Հ. Թումանյանի հեքիաթները”

Advertisements
Posted in Երկարացված օր 2015-2016, Uncategorized

Խնձորանկարչություն

DSC08399Այս անգամ որոշեցինք այլընտրանքային նկարչությունը կազմակերպել կիսատ խնձորների միջոցով: Սովորողներին առաջարկվել էր կիսատ խնձորը ներկել որևէ գույնով և ապա արտատպել սպիտակ թղթին՝ այդ կերպ հետաքրքիր պատկերներ ստանալով: Այս աշխատանքն օգտակար եղավ նրանով, որ սովորողները, գույների հետ առնչվելով, սկսեցին ստեղծագործել և խնձորի վրա նախշեր նկարել կամ շերտ-շերտ այլ գույներով ներկել և այդ կերպ ավելի հետաքրքիր պատկերներ ստանալ: Continue reading “Խնձորանկարչություն”