Posted in Հաշվետվություն

Առաջին ուս․շրջանի ամփոփում

2022-2023 ուսումնական տարում 4․1 և 4․3 դասարաններին դասավանդել եմ մայրենի։ Ուսումնական տարվա սկզբին հրապարակել եմ իմ դասընթացի օրացույցը, յուրաքանչյուր շաբաթվա սկզբին հրապարակել եմ տվյալ շաբաթվա աշխատանքային փաթեթները, Շաբաթվա ընթացքում սովոորղների հետ իրականացրել ենք օրացույցով նախատեսված տարատեսակ աշխատանքներ՝ լեզվական, ընթերցողական, աշխատել ենք գիք-տետրով, կարդացել, քննարկել ենք բանաստեղծություններ։

Սեպտեմբերին սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Նախագծային շաբաթվա ընթացքում շատ ենք ստեղծագործել, սովորողները պատմել են իրենց ամառային հանգստի մասին, ներկայացրել են իրենց սպասելիքները 4-րդ դասարանից, պատմել են իրենց կարդացած գրքերի մասին։

Այս տարվա 4-րդ դասարանցիների հետ Կոմիտասյան նախագծի ընթացքում շատ մանրամասն ուսւոմնասիրեցինք Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, սովորողները սիրեցին Կոմիտասին ու շատ լավ պատկերացրին նրա կատարած աշխատանքի կարևորությունը։ Դրան նպաստեց նաև Կոմիտասի թանգարան մեր սուսումնական այցելությունը։

Այս տարի սովորողների հետ քիչ կարդացինք Վիլյամ Սարոյան, հասցրեցինք միայն ծանոթանալ առակներին։

Հոկտեմբերին աշնանային տրամադրությամբ կարդացինք Սահյան՝ Սահյանական օրեր , բայց քանի որ Սահյանի բանաստեղծություններն ավելի խորն են ու անհրաժեշտ է, որ սովորողներն ավելի հասուն լինեն, առանձնացրինք առավել պարզ բանաստեղծությունները ու դրանք կարդացինք ու սովորեցինք։

Նոյեմբերը շատ հագեցած ամիս էր, միանգամից երեք մեծ նախագծի վրա ենք աշխատել՝

  1. Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն 
  2. Կարդում ենք Ավետիք Իսակահյան 
  3. Մեդիաուրբաթի նախապատրաստական աշխատանք

Երեք նախագիծն էլ լիարժեք իրականացրել ենք։ Սեբաստացու օրերին 4 ստեղծագործական աշխատանք ենք ունեցել, Իսահակյան նախագծի ընթացքում կարդացել ենք 4 արձակ ստեղծագործություն և քննարկել, առաջադրանքները կատարել, իսկ ուրբաթին նախապատրաստվելիս Թումանյանի երեք բանաստեղծություն ենք կարդացել, քննարկել և անգիր սովորել։

Դեկտեմբերին իրականացրել ենք երկու նախագիծ, իսկ ուսւոմնական ձմեռ նախագիծը դեռ ընթացքում է։

  1. Ամանորյա հեքիաթներ 
  2. Մայրենիի առաջին շրջանի հաշվետվություն 
  3. Ուսումնական ձմեռ 

Հատկապես կարևոր եմ համարում ուսումնական առաջին շրջանի հաշվետվությունները, որոնց ընթացքում սովորողներն ի մի բերեցին 4 ամիսների իրենց կատարած աշխատանքը։ Այսպիսի աշխատանքի սովորողները վարժված էին, որովհետև յուրաքանչյուր ամիս մենք ունենում ենք ինքնաստուգումներ և դրանց ընթացքում սովորողները առցանց հարցաթերթիկով հրապարակում էին տվյալ ամիս իրենց կատարած աշխատանքները։

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն