Posted in Uncategorized

Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ փետրվարի 1-մարտի 10

Նպատակ՝ ծանոթանալ Թումանյանի կյանքին, գործունեությանը, ստեղծագործություններին։ Շարունակել կարդալ “Կարդում ենք Թումանյան”

Posted in Մեդիակրթություն

Գնահատման կարգ

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու, հաջողությունները խրախուսելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում, հետապնդվում է ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Շարունակել կարդալ “Գնահատման կարգ”