Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Ավ. Իսահակյան

avedik-isahakian-17-10-2016Նախագծի մասնակիցներ՝ 4-6-րդ դասարաններ
Նախագծի ժամկետներ՝  նոյեմբերի 19 — դկտեմբերի 8
Նպատակը՝  Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցում
Խնդիրները՝  

  •  Բանավոր և վերլուծական խոսքի զարգացում
  •  Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)
  • Պատկերավորման միջոցների ուսուցում  (փոխաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ)

4-րդ դասարան

Նուկիմ քաղաքի խելոքները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
  3. Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  5. Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
  6. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
  7. Շարունակի՛ր հեքիաթը:
  8. Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:

Երջանիկ խրճիթը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Կարդա՛ այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  4. Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
  5. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
  6. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
  7. Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:

Եղնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
  3. Պատմվածքը համառոտ պատմի՛ր:
  4. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  6. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

5-րդ դասարան

Կյանքից թանկ բանը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրավորբացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  3. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  4. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
  5. Համամի՞տես աղավնու հետ: Ինչո՞ւ:
  6. Paint-ով նկարի՛ր առակը :
  7. Ձայնագրի՛ր առակը և նկարածդ նկարներով ֆիլմ պատրաստիր:
  8. Տեղադրի՛ր բլոգումդ:
  9. Նայի՛րայս ֆիլմը և գրավոր գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
  10. Գրի՛ր, թե որն է ամենաթանկ բանը քեզ համար:

Այդ ոչինչը ես եմ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
  3. Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
  4. Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
  5. Ո՞րն է այս առակի ասելիքը:

«Ո՞վ է ապրում» ընթերցարան էջ 128, հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 4, 7:

Ամենապիտանի բանը

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛րայս հեքիաթի թագավորին:
  3. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  4. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Ես երգիչ եմ

Ես երգիչ եմ — երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ — լե՜ռ ու բե՜ռ.
Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, —
Ծաղկի բուրմունք, կոյսի սէր.
Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,
Տանջուած սրտի երգ ու վէրք։

 Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունը արձակ շարադրի՛ր:
  2. Փոխաբերությունները դո՛ւրս գրիր և բացատրի՛ր:
  3. Քնարական հերոսին բնութագրի՛ր:
  4. Ի՞նչ գույներ կլինեն բանաստեղծությունը պատկերող նկարում Paint-ով նկարի՛ր:

Արևի մոտ

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից դու՛րս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  3. Բացատրի՛ր վերնագիրը:
  4. Գրի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին:
  5. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝  խրճիթ, ճամփորդ, հրճվանք, խավար, անգութ, ամուր:
  6. Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ քնքուշ, խեղճ, վերելք, անվախ, խավար, խրճիթ:

6-րդ դասարան

Երգի հրապույրը

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
  3. Բացատրի՛ր փոխաբերությունները. Ա. Նա մեծացավ բոլորի աչքի առաջ անտես ու անհայտ: Բ. Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից:
  4. Բնութագրի՛ր տղային:
  5. Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
  6. Ստեղծագործության մեջ ի՞նչ հակադրություններ կան:

Ծառա Սիմոնը

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Պատմվածքի միջից դո՛ւրս գրիր հականիշ զույգեր:
  3. Բնութագրի՛ր Սիմոնին:
  4. Մեղադրի՛ր կամ հակառակը՝ արդարացրո՛ւ նրա արարքը, վարմունքը:

Ահմեդի ուղտը

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր երդիկ, կտրիճ, գուռ, պարուսան, խնդումերես  բառերի հոմանիշները:
  3. Բացատրի՛ր հույսը կտրել, բան ու գործ չունենալ, ապրուստը հող դառնալ դարձվածքների իմաստները:
  4. Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:

4-6-րդ  դասարաններ (Լրացուցիչ առաջադրանքներ)

Նախագծի հեղինակ՝ Քրիստինե Շահբազյան

Արդյունքներ՝

«Կյանքից թանկ բանը»- Տարոն Մկրտչյան, Գոռ Կազարով, Լևոն Ավետիսյան, Գայանե Կագայան, Իրինա Գյուրջինյան,

«Կյանքից թանկ բանը»

«Ահմեդի ուղտը»- Արարատ Ոսկանյան, Գոռ Մնացականյան, Տիգրան Գրիգորյան, Սեդա Մարգարյան, Արինա Ազնաուրյան, Լուիզա Եղիազարյան,

Աշխարհի ամենապիտանի բանը՝ ստեղծագործում են սովորողները՝ Հակոբ Սոսյան, Ալեքս Բալասյան, Սամվել Շահվերդյան, Արտյոմ Զաքարյան, Ռաֆաել Բալասանյան, Լևոն Ավետյան, Աշոտ Զոզանյան, Տարոն Մկրտչյան:

«Ես երգիչ եմ»՝ Անգելինա Ղազարյան, Արտյոմ Զաքարյան, Մանե Հովհաննիսյան, Գոհար Բարսեղյան, Իրինա Գյուրջինյան, Մաքս Սինհա, Իվետտա Մեյթարջյան, Ալեքս Բալասյան,

«Եղնիկը» կարծիքներ՝ Գուրգեն Մանուկյան, Հայկ Սարգսյան, Իշխան Գևորգյան,

«Ով է ապրում» կարծիքներ՝ Ալեքս Բալասյան, Հակոբ Սոսյան, Մաքս Սինհա, Սամվել Շահվերդյան, Լևոն Ավետյան, Իվետտա Մեյթարջյան,

«Երջանիկ խրճիթը»- Ալեքս Գևորգյան, Իշխան Գևորգյան, Գայանե Խաչատրյան,

«Այդ ոչինչը ես եմ»- Գոհար Բարսեղյան, Մարի Սարդարյան,

«Ռիալտոյի կամրջին»- Մարի Սարդարյան, Ինեսա ՀոբոսյանԻրինա Գյուրջինյան, Սամվել Շահվերդյան, Մաքս Սինհա, Էլեն և Էդուարդ Պետրոսյան, Իշխան Գևորգյան,

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն