Posted in Ուսումնական պարապմունք, Uncategorized

Պարսկուհի Հասթին

Հասթին ծնողների հետ Հայաստան է եկել օգոստոսի կեսերից և այդ ժամանակվանից սկսել է սովորել հայերեն: Սեպտեմբերից սովորում է Հարավային դպրոցի 4-րդ դասարանում, մեկ ամիս նրա հետ ծնողները թարգմանիչ էին կցել, ով օգնում էր Հասթիին շփվել ընկերների և ուսուցիչների հետ: Այժմ Հասթին կարողանում է ինքնուրույն աշխատել: Մայրենիի պարապմունքներին ամեն օր նրա համար մատչելի առաջադրաններ են կազմվում, որոնք արդեն կարողանում է կատարել:

 

Advertisements