Posted in Ճամփորդություններ, Նախագծեր 17-18, Uncategorized

Ուսումնական ճամփորդություն

1

Ճամփորդության վայրը՝ Կոմիտասի անվան գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան

Ժամկետը՝ հոկտեմբերի 10, ժամը 13:30-15:30

Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ (15 հոգի)

Ընթացքը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողներն արդեն ծանոթ են Կոմիտասի կենսագրական որոշ տվյալների և թանգարանում գիդի ուղեկցությամբ շրջում ենք, ծանոթանում Կոմիտասի կյանքի, գործունեության հետ կապված նոր մանրամասներին, տեսնում իրեր և առարկաներ, որոնք պատկանել են նրան: Միասին երգում ենք Կոմիտասի երգերը: Թանգարանից հետո շրջում ենք Պանթեոնում, գտնում մեզ ծանոթ հայ նշանավոր մարդկանց շիրմաքարերը, պատմում, թե ինչ գիտենք այդ մարդկանց մասին, անցորդներից նույն թեմայով տհարցազրութցներ վերցնում:

Արդյունք՝ սովորողներն ավելի լավ են ճանաչում Կոմիտասին, իրենց բլոգներում դա երևում է այցելության մասին պատմող նյութերով, ճամփորդության մասին պատմող տեսանյութեր՝ սովորողներն են ներկայանում, հարցազրույցներ:

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն