Posted in Գրական ակումբ, Uncategorized

Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա

downloadԱնխախտ հետևորդն եմ այն պնդման, թե կյանքը բումերանգ է, ինչ էլ անես, վերադառնում է քեզ: Համոզված եմ նաև, թե յուրաքանչյուր մարդու համար աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա է ընկալում: Ես այնքան էլ լավ չպատկերացրի՝ իրական էր պատմվածքում նկարագրված մեռելային դատարկությունը թե ոչ, բայց դա էական էլ չա, որովհետև դա միջոց է այլ կարևոր խոսակցություն սկսելու համար: Պատմվածքի հերոսը մի մարդ է, ով ծառա է ոչ թե կարգավիճակով, այլ հոգով, մարդ, ում համար ծառա լինելը երանելի վիճակ է, որովհետև այդպես հեշտ է՝ կատարել ուրիշի հրամանները, ոչինչ չնախաձեռնել, ոչինչի մասին չմտածել: Պատահական չէ, որ հենց այդ մարդու մոտ պետք է ծնվեր գողության գաղափարը ու հետաքրքիր է գաղափարից մինչև իրագործումն ընկած ճանապարհը: Continue reading “Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա”

Advertisements
Posted in Նախագծի արդյունքներ, Uncategorized

Նախագծի ամփոփում

wp_20170912_001_2Սեպտեմբերի 4-8-ի նախագծային շաբաթվա համար Ամիրջանյան Մարինեի հետ մշակել էինք նախագիծ, որի արդյունքում սովորողնեն ամռանն իրենց կարդացած գրքերի հիման վրա պետք է ստեղծեին խաղեր, ապա դպրոցներով խառնվեինք ու միասին խաղայինք: խաղերն արդեն պատրաստ են, մնում է դրանք փորձարկել: Continue reading “Նախագծի ամփոփում”