Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

Հ. Թումանյանի հեքիաթները

DSC08378DSC08374

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ անդրադարձանք Թումանյանի հեքիաթներին՝ դրանք բեմադրելու նպատակով: Սովորողները բաժանվեցին 3-4 հոգանոց խմբերի, ընտրեցին հեքիաթը, դերերը բաժանեցին և սկսեցին պատրաստվել: Ընդամենը երկու օր հետո պատրաստ էին թումանյանական հինգ հեքիաթ, որոնք բեմադրվեցին կրտսեր դասարանների սովորողների համար: Հետո բեմադրվեցին նաև Մայր դպրոցի փոքր դահլիճում:

Այս աշխատանքը թիմով աշխատելու հերթական լավ հնարավորությունն էր, նպաստեց նրան, որ սովորողները ինքնաարտահայտվեն, ի ցույց դնեն իրենց դերասանական, բեմական շնորհները և այդ կերպ ավելի ինքնավստահ դառնան, զարգանա բանավոր խոսքը:

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն