Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Մեդիաուրբաթի նախագիծ

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի սովորողներ և ուսուցիչներ

Վայրը՝ մարմարյա սրահ

Ժամկետը՝ Մարտի 1

Ընթացքը՝

Մուտք՝ Հ. Շիրազ «Գարնանամուտ» (հատված)

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―

Միասնական կատարում՝ «Ախ ինչ լավ է սարի վրա», նվագակցում է ….

Ռիթմիկ արտասանություն՝ Եղ. Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Միասնական կատարում՝ «Ախ գարուն է, գարուն է», նվագակցում է ….

Միասնական կատարում՝ «Զնգլիկ բորոճ եմ շարել», նվագակցում է ….

Միասնական կատարում՝ «Զուլո», նվագակցում է ….

Կարդում ենք միասին՝ Եղ. Չարենց  «Ինչ որ լավ է, վառվում է ու վառում»

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Պարերգ «Փափուռի»

Ռիթմիկ միասնական ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Կռունկներ»

Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,
Կռունկները հա՛ թռան,
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան:

Պարերգ «Կռունկ հոպ տուր ու թռի»

Ռիթմիկ ընթերցանություն՝ Հ. Թումանյան  «Համերգ» (հատված)

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Միասնական կատարում «Բարի լույսի զանգեր զարկին»

Միասնական ընթերցանություն՝ Հ. Թումանյնան «Երկու սև ամպ»

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Միասնական կատարում «Շողեր ջան»

Պարերգ՝ «Բոբիկ ջուր մի էրա»

Միասնական պարեր

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն