Posted in Ընթերցարան, Uncategorized

Գեղարվեստական գրքերի ցանկ 4-6-րդ դասարանների համար

Ալիսը հրաշքների աշխարհում

978-9939-68-291-4.bԼուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը: 

 

Ալիսը Հայելու աշխարհում

978-9939-68-292-1.b.jpg«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:
Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

Անտեսանելի Տոնինոն

toninio cover.inddՓոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար չմտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ…
Ջաննի Ռոդարիի նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական պատկերացումները:

 

Գանձերի կղզին

978-9939-68-057-6B.pngՊատանի Ջիմ Հոքինսի հետ նստե ‘ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե’ք դեպի Գանձերի կղզին:
Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:

Երկնագույն նետը

978-9939-68-340-9.b.jpgԸստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում:
Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Էմիլը Լյոնեբերգայից

978-9939-68-305-8.bԱ՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։
Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։

Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

978-9939-68-444-4b.jpgՇվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց “վրա” հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն:
Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

 

Խորհրդավոր պարտեզը

978-9939-68-517-5b.pngՏասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

 

 

Փոքրիկ արքայադուստրը

978-9939-68-405-5.b.jpg«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Peter-Pan.b.jpgՋ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում…

 

 

Փիթրը և Վենդին

978-9939-68-290-7.b.jpgՓիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ:
Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:

 

 

Փոթորիկը

978-9939-68-061-3b.jpgՍարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:

 

 

Ամռան գիշերվա երազ

978-9939-68-062-0b.jpgՉորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:

 

 

 

Մակբեթ

978-9939-68-063-7b.jpgԵրեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:

 

 

 

Հայդի

978-9939-68-400-0.jpgՓոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

 

 

 

Չիպոլինոյի արկածները

978-9939-68-204-4.b.jpgՌոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

 

Պատմվածքներ հենց այնպես

978-99941-1-982-0.b.jpg«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ:
Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն