Posted in Քաղաքացիական, հասարակական նախագիծ, Ինքնակրթություն, Uncategorized

Հովհաննես Թումանյան «Էսպես չի մնա»

Կարդում են Հարավային դպրոցի դասավանդողները:

Խոհերի անկյուն

Կյանքն այդպես է. մի օր ներքևն ես, մի օր վերևը, մի օր էլ կքնես ու չես արթնանա:
Շամիրամ Պողոսյան

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
/Կա կյանքում մի բան, որի լինելը կամ չլինելը միևնույն է լինում, բայց կա չէ՞, կա ու կլինի/:

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա… –
/ Ամեն ինչ աշխարքի շուրջն է պտտվում, թող ներեն բոլորն ինձ/:

Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
/ Այս պահին այդ մի բանը զգացի՝ կորուստ, որը վախ է առաջացնում/:

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։ –
/ Այն, որը այդ կա-ն ոչինչ է, չեմ ընկալում ճիշտ, եթե ոչինչ է թող կորչի գնա/:

Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
/ Լինելով հոգով և սրտով գյուղացի, շնորհակալ եմ, որ կամ/:

Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
/ ԱՂՔԱՏ, միայն ապրուստն եմ հասկանում, թե չէ ի՞նչ աղքատ/:

Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։
/Կյանքը պայքար է ու հուսով եմ, որ այս տղայի պայքարը դաս կլինի բոլորիս համար/:
Սեդա Խաչատրյան

Հ. Թումանյանի այս բալադը ներկայացնում է հավերժության միտքը` ցույց տալով, որ իրականում հավերժ չի ոչինչ։
Անցողիկ են մարդկային, հոգևոր, նյութական արժեքները` քաղաքները, պալատները, կյանքերը, փառքը։
Բալադի հերոս տղան հեռատես էր և իմաստուն. գնահատում էր այդ օրվա իր ունեցածը, բայց նաև գիտակցում էր, որ հավերժ չի ոչինչ. «Բայց ի՞նչ անես, որ… Էսպես չի մընա»։
Տաթև Մելքոնյան

Բալլադում սպասում էի, որ որդին  մի օր կայցելի հորը, բայց այդպես էլ չգնաց տեսնելու: Յուրաքանչյուր հատված կարդալով տխրում էի:
Գոհար Սմբատյան

 

Շատ տխուր զգացողություն ունեցա հենց առաջին տողերց սկսած: Մի տեսակ շատ իրատեսական բան կար բալլադում, միանգամից ամեն լավի կողքին վերջն էր երևում: Ենթագիտակցորեն բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ վերջ ունի,բայց երբ դա գալիս հասնում է գիտակցական մակարդակի, սարսափեցնում է ուղղակի:
Հոր և որդու սառը հարաբերություններն էլ լավ տպավորություններ չթողեցին ինձ վրա, մի քանի տարին մեկ էին հանդիպում, անհասկանալի է, թե ինչու:
Մի խոսքով « էսպես չի մնա»… ով ոնց կուզի, թող հասկանա:
Լուսինե Գասպարյան

Կյանքում ամեն ինչ ամեն վարկյան փոփոխվում է, և ինչպես Հերակլիտեսն է ասել՝ նույն գետը երկու անգամ չես մտնի, որովհետև ամեն վայրկյան գետը հոսում է, և ամեն հաջորդ պահին դու այլ գետ ես մտնում: Ճիշտ այդպես է ժամանակը, մենք և մեզ շրջապատող ամեն ինչ. յուրաքանչյուր վայրկյան մենք այլ ենք, այլ են մեր սովորողները, մեր գործընկերներ, ամեն ինչ, ու սա է կյանքի հմայքը, սա է մարդու ապրելու անհագ ցանկության միակ բացատրությունը… Մերն է աշխարհը ու կյանքը հիմի, բայց մեր աշխարհն էլ էսպես չի մնա. բառեր, որ կարող էր ասել մեզանից 100 տարի առաջ ապրած ու 100 տարի հետո ապրող մարդը:
Գոհար Բալջյան

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն