Posted in Թարգմանություն

Ընտրություն

Գայլուհին վազելով հասավ իր որջին և կամացուկ գռմռաց: Մթության մեջ շողշողացին հինգ զույգ հուլունքների նմանվող աչուկներ: Գայլուհու սիրտը տրորվեց ցավից: Գայլի ձագերը, զգալով մոր հոտը, միմյանց հրելով, իրենց անվարժ թաթիկները ծուռ-ծուռ դնելով՝ վազեցին նրա մոտ: Գայլուհին խոր շունչ քաշեց. դեռ ոչինչ, դեռ ժամանակ կա: Նա պառկեց կողքի վրա, աչքերն ամուր փակեց: Ձագուկները մռմռալով, մեկը մյուսի վրա բարձրանալով՝ ձգվեցին դեպի մայրը: Ահա գայլուկներից ամենամեծը և ճարպիկը մոտեցավ, և քաղցր ու տաքուկ կաթ հոսեց: Գայլուհին բարձրացրեց գլուխը և երկար ու խոնավ լեզվով լիզեց նրան: Ձագուկները հերթով գտան իրենց կուրծքը, և հաճույքից մռմռալով՝ սկսեցին ծծել: Բայց ինչ-որ մեկը վնգստաց: Գայլուհին գլուխը բարձրացրեց, և նրա աչքերի մեջ անհանգստություն կար: Շարունակել կարդալ “Ընտրություն”