Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

ԿՈՄԻՏԱՍ

Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես
աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, եկեղեցի, սրբություն, ազգայնություն և գործիք են դառնում չարի ձեռքին և ապա մի լցվիր, մի լար, մի ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբուժելի ցավերը։ Շարունակել կարդալ “ԿՈՄԻՏԱՍ”

Posted in Uncategorized

Следует помнить

Вы говорите, что любите дождь, но сами раскрываете зонтик. Вот причина, по которой я боюсь услышать ваши «я тебя люблю».

Уильям Шекспир

Когда мы осмыслим свою роль на земле, пусть самую скромную и незаметную, тогда лишь мы будем счастливы. Тогда лишь мы сможем жить и умирать спокойно, ибо то, что дает смысл жизни, даёт смысл и смерти.

А.Сент-Экзюпери

Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

Կոմիտաս. Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։ Շարունակել կարդալ “Կոմիտաս. Աշուն օր”

Posted in Uncategorized

Ավելի առակը

Մի մարդ յոթ զավակ է ունենում, յոթն էլ՝ կռվարար, անհանդուրժող, միմյանց հետ անհաշտ: Մի օր հայրը կանչում է բոլորին ու ասում.
— Տեսնո՞ւմ եք այս ավելը: Ձեզնից ո՞վ կարող է այն ձեռքով կոտրել:
Ու տալիս է նրանց մի հաստ ավել: Տղաներից ամեն մեկը փորձում է, չարչարվում է, բայց ոչինչ չի ստացվում. ցախավելը շատ ամուր է լինում:
Այդ ժամանակ հայրը բացում է ավելի կապը ու միջի ցախերը տալիս տղաներին՝ ասելով.
— Իսկ այսպես առանձին կարո՞ղ եք կոտրել:
Զավակները հեշտությամբ կոտրտում են ավելի ցախերը:
Ու հայրն ասում է նրանց.
— Նայեք, որդիներս, դուք էլ այս ավելի նման եք. քանի դեռ միասին եք, ամուր եք, ու ոչ ոք ձեզ չի կարող կոտրել, իսկ երբ առանձին եք, ամեն մեկդ մի ցախ եք՝ հեշտ հաղթահարվող:

Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆՈՎԵԼԸ

1948 թվականին Վիլյամ Սարոյանը «Իգզեմինր» թերում այսպիսի մի հայտարարություն է տպագրում.
«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:
Մեկ այլ անգամ Սարոյանը վաճառքի էր դրել իր այգին և այդ մասին տեղեկացրել նույն ոճով.
«Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, Շարունակել կարդալ “ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆՈՎԵԼԸ”

Posted in Նախագծերի արդյունքներ 2014-2016

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ արցնում.
— Դու համաձա՞յն ես: Շարունակել կարդալ “ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ”

Posted in Ընթերցարան

ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

«… Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Շարունակել կարդալ “ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ”

Posted in Թարգմանություն

ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ

Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Շարունակել կարդալ “ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ”