Posted in Ուսումնական պարապմունք, Uncategorized

Պարսկուհի Հասթին

Հասթին ծնողների հետ Հայաստան է եկել օգոստոսի կեսերից և այդ ժամանակվանից սկսել է սովորել հայերեն: Սեպտեմբերից սովորում է Հարավային դպրոցի 4-րդ դասարանում, մեկ ամիս նրա հետ ծնողները թարգմանիչ էին կցել, ով օգնում էր Հասթիին շփվել ընկերների և ուսուցիչների հետ: Այժմ Հասթին կարողանում է ինքնուրույն աշխատել: Մայրենիի պարապմունքներին ամեն օր նրա համար մատչելի առաջադրաններ են կազմվում, որոնք արդեն կարողանում է կատարել:

 

Posted in Ուսումնական պարապմունք, Uncategorized

Հետաքրքիր մտքեր

downloadՈ՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Իմ կարծիքով «սիրել» բառը, որովհետև առանց սիրելու ոչինչ չի լինում:

Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

Ոչ ասելիս մարդու գլուխը իրեն ավելի կլոր էր զգում, որովհետև նա հոգնել էր կրկնել << ես>> բառը։ Շարունակել կարդալ “Հետաքրքիր մտքեր”

Posted in Ուսումնական պարապմունք

Պատիժը կրթահամալիրում

edf

Սաթենիկ Մանուկյան

Ես կարծում եմ, որ մեր կրթահամալիրում պետք է լինի պատիժը, բայց պատիժ ասելով ես ի նկատի չունեմ քանոնով մատերը դաղել կամ նրան ծեծել: Դա բոլոր ուսուցիչներին արգելվում է:Պատիժը պետք է այն ժամանակ, երբ երեխան իրեն չար է պահում, օրինակ՝ երբ նա դասի ժամանակ ձեզ չի լսում և խաղ է խաղում կամ նա դաս չի անում և խոսում է կողքինի հետ, եթե երկուսով են խանգարում դասը, ապա պետք է երկուսի վրա էլ ջղայնանաք այլ ոչ թե՝ մեկի վրա, որովհետև, եթե դուք մեկի վրա եք ջղայնանում, այն մյուսը քմծիծաղ է տալիս: Մեր դպրոցում պատիժը պետք է լինի օրինակ այսպես՝ զանգեք նրա ծնողին և կանչեք դպրոց կամ նրան տարեք տնօրենի մոտ: Այսպես պատիժը ավելի ճիշտ կլինի: Շարունակել կարդալ “Պատիժը կրթահամալիրում”