Posted in Հոդվածներ, Uncategorized

Գնահատում

IMG_20171203_125124.jpgՄայրենի

2019 թվականի հունվարից սովորողներին գնահատելիս օգտվում եմ ինքնագնահատման գործիքից: Կազմում եմ Google հարցաթերթիկ, որտեղ հերթով անդրադարձ կա մայրենիի տվյալ փուլում կատարված բոլոր գործունեություններին: Հարցաթերթիկում ներառվում է նաև հարցեր, որտեղ սովորղն ինքն է գնահատում իրեն և ծնողն է գնահատում իր երեխայի առաջադրմությունը տվյալ դասընթացից: Հարցաթերթիկն օբյեկտիվ է նրանով, որ յուրաքանչյուր սովորող, անդրադառնալով ամեն մի հարցի և դնելով անհրաժեշտ հղումները, ինքն է համոզվում, թե որքանով է լավ կամ վատ աշխատել: Արդյունքում շատ սովորողների առաջադիմությունը լավանում է, որովհետև աշխատում են, որ հետո հարցաթերթիկում կարողանան  լրացումներ կատարել: Իսկ  ընթացիկ աշխատանքները ես մշտապես ստուգում եմ, սխալների, թերացումների վրա աշխատում ենք: Continue reading “Գնահատում”

Advertisements
Posted in Հոդվածներ, Uncategorized

Մի սովորողի պատմություն կամ փոքր քայլերի արվեստը

54463204_2549564345116435_8830421175386505216_o
Լուսանկարը՝ Հասմիկ Պողոսյանի

Յուրաքանչյուր սեբաստացի կրթահամալիրի մասին այլոց հետ խոսելիս թերևս ամենից հաճախ լսում է հետևյալ հարցը, թե ինչու է կրթահամալիրում ուսուցումն իրականացվում թվային տեխնոլոգիաների միջոցով և ոչ թե ավանդական գիրք տետրով: Այս հարցին կան, իհարկե, բազմաթիվ հիմնավոր ու անհիմն պատասխաններ, բայց ինձ համար առաջնային ու կարևորը մեկն է: Ուսուցման այս եղանակն ինձ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին՝ ըստ անհրաժեշտության, անհատական մոտեցում ցուցաբերել, որը ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ իրականացնել թղթային ուսուցման պայմաններում: Continue reading “Մի սովորողի պատմություն կամ փոքր քայլերի արվեստը”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Վերապատրաստումները՝ ուսումնական աշխատանք

img_3427«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկար ժամանակ է, որ կազմակերպվում են վերապատրաստումներ, բայց 2018 թվականի հունվարից այդ վերապատրաստումների օրացույցը համակարգվեց, և դրանք դարձան ամենամսյա՝ հստակ ժամանակացույցով:

Յուրաքանչյուր վերապատրաստում՝ կրթական ոլորտում, թե դրանից դուրս, միտված է մասնագիտական որակավորման բարձրացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը: Կրթական ոլորտում վերապատրաստումների նպատակը ժամանակակից մեթոդների, հնարների ուսուցումն ու տարածումն է: 21-րդ դարում օրվա խնդիր է դարձել նաև ուսուցչի ՏՀՏ հմտությունների իմացությունը: Չնսեմացնելով այս կարգի վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ պետք է նշել, որ շատ հաճախ այդ մեթոդներն ու հնարներն ուսուցիչների մոտ մնում են թղթի վրա, և որքան էլ որ նրանք հավանում կամ ոգևորվում են դրանցով, իրական կյանքում դրանց կիրառությունը շատ հաճախ անիրական ու անհնար է թվում: Continue reading “Վերապատրաստումները՝ ուսումնական աշխատանք”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները

UntitledԱ

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը:

շխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք: Continue reading “Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

147Նյութի վերաբերյալ ցուցադրությունը ՝այստեղ:

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը: Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի: Continue reading “Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք”

Posted in 2015-2016 ուստարի, Հոդվածներ

Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն

DSC085152015-2016 ուստարում աշխատելով տարբեր տարիքի սովորողների հետ` նկատեցի, որ յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի և այդ առանձնահատկություններից ելնելով` յուրովի է ընկալում իրականությունը, ուսուցանվող նյութը: Այս ամենն ինձ ավելի տեսանելի դարձնելու համար երկրորդ կիսամյակից սկասած փոքրիկ հետազոտություն սկսեցի: Հետազոտության առարկան սովորողներն էին, միջավայրը՝ մայրենի դասընթացը: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ հայոց լեզուն՝ որպես մայրենի, ծանոթ է տարիքային բոլոր խմբերին՝ սկսեցի առաջադրանքներ ստեղծել, որոնք հավասարապես հանձնարարեցի 3-րդ և 5-րդ դասարաններում: Առաջադրանքներն ըստ բովանդակության բազմազան էին՝ լեզվական, տեքստային, քննարկումներ, առցանց դասեր, տեքստի վերարտադրություն: Ահա այս աշխատանքի ընթացքում է, որ ինձ հուզող որոշ հարցեր ձևակերպումներ ստացան և մտածելու առիթ տվեցին: Continue reading “Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը

DSCF8393

Ուսուցումն արդյունավետ է, երբ այն չի ընդհատվում, երբ այն բխում է սովորողից և համապատասխանում նրա հարցասիրությանն ու շրջապատի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը, երբ ուսուցման մեջ բացակայում են արհեստականությունը, պարտադրանքը: Continue reading “Երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը”

Posted in Հոդվածներ

Ուսումնական-ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում

???????????????????????????????Սովորողների ինքնուրույն, ստեղծական ու ակտիվ գործունեության ավելի լավ շրջան քան այս ստուգատեսայն ճամբարն էր, դժվար է պատկերացնել: Միանգամից երեք ստուգատես՝ Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական և մարզական, «Ես կարողանում եմ» ստուգատեսն էլ նոր ենք ավարտել: Continue reading “Ուսումնական-ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում”

Posted in Հոդվածներ

Գնահատում

1521503_587987071273531_282201862_n2013-2014 ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումնների շրջան էր:

Ձեռքբերումներիցս մեծագույնը Հիմնական դպրոցի ընթերցասրահն է, որը ամսվա կտրվածքով սպասարկում է 100-ից ավելի գիրք: Էլգրքերի քանակը վերահսկել հնարավոր չէ, որովհետև սովորողներն ազատ օգտվում են մեդիագրադարանից: Շատ կարևոր ու նշանակալից է այն, որ սովորողները կարդում են: Continue reading “Գնահատում”

Posted in Հոդվածներ, Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ընթերցանություն

DSC03971Ընթերցավարի ամենակարևոր և հիմնական խնդիրն ընթերցանության խրախուսումն է, շատ ընթերցողներ ունենալը: Այս նպատակին հասնելու համար տարբեր ժամանակներում տարբեր իջոցներ են կիրառվել:
Continue reading “Ընթերցանություն”