Posted in Նախագծեր 19-20, Uncategorized

Բլոգային, լեզվական ուսուցում

20190925_120953371022277084348480Մասնակիցներ՝ 5.1 դասարանի սովորողներ

Ժամկետ՝ մայիսի 10-15

Նպատակ՝ մեկ անգամ ևս ծանոթանալ կրտսեր ընկերների բլոգներին։

Ընթացք՝

5-րդ դասարանի սովորողներից յուրաքանչյուրը ուսումնասիրում է 3-րդ դասարանի սովորողներից մեկի կամ մի քանիսի բլոգը և կատարում հետևյալ աշխատանքները, որոնք հրապարակում է իր բլոգում: Շարունակել կարդալ “Բլոգային, լեզվական ուսուցում”

Posted in Նախագծեր 19-20, Ընթերցարան, Uncategorized

Սասնա Ծռեր էպոս

5-1

Նախագիծ՝ «Սասնա Ծռեր» էպոս

Մասնակիցներ՝ ընտանեկան դպրոցներ

Ժամկետ՝ ապրիլի 27-մայիսի 30

Նպատակ՝ ընտանեկան դպրոցներում ընթերցել հայ ազգային մեծարժեք ստեղծագործությունը, մտածել դրա մասին, ճանաչել մեր ինքնությունը:

Աշխատանքային ուղղություններ՝ 

 

  • Էպոսի ընտանեկան ընթերցումներ
  • Ընտանեկան դպրոց-թատրոնում․Էպոսի դերաբախշում,  բեմադրում, ձայնագրում, քննարկում
  • Ընտանեկան դպրոց-արվեստանոցում․Էպոսի կերպարների ստեղծում/գեղանկարի, քանդակի, անիմացիայի, գրաֆիկակայի ժանրերում/
  • Ընտանեկան դպրոց-արվեստանոցում․ Կոլաժների,  էպոսի խորհրդանշանների, դեկորների ստեղծում
  • Ընտանեկան աշխատարանում․Էպոսի պատկերազարդում

 

Շարունակել կարդալ “Սասնա Ծռեր էպոս”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Անեկդոտներ և առակներ Օշոյից

safe_imageՏղան և քահանան

Փոքրիկ գյուղ եկած քահանան մի տղայի հարցրեց եկեղեցի տանող ճանապարհը, որտեղ երեկոյան քարոզ պիտի կարդար:

Այն բանից հետո, երբ տղան ցույց տվեց ճանապարհը, քահանան ասաց.

-Այսօր երեկոյան արի և քեզ հետ բեր քո ընկերներին: Շարունակել կարդալ “Անեկդոտներ և առակներ Օշոյից”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

gazetnyj-dozhdՄի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր: Շարունակել կարդալ “Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»”

Posted in Նախագծեր 19-20, Uncategorized

Ընտանեկան ռադիոթատրոն

img51Նախագծի մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլ ամիս

Նախագծի նպատակը՝  Սովորողների վերլուծական-ստեղծագործական մտածողության զարգացում։

Տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում։

Գեղարվեստական ճաշակի զարգացում։ Շարունակել կարդալ “Ընտանեկան ռադիոթատրոն”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Ջաննի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»

downloadԵրիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց. Շարունակել կարդալ “Ջաննի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»”

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Ինքնամեկուսացման շաբաթվա հաշվետվություն

ProletՏարվա իմ ամենասիրելի շրջանը՝ գանան առաջին ամիսը, երբ բնությունն ու մարդու հոգին զարթոնք են ապրում, մենք անցկացրինք տնային կալանքում՝ ինքնամեկուսացման մեջ:

Այս ընթացքում աշխատանքային առօրյան կազմակերպել եմ ըստ իմ աշխատաժամանակի, որի շնորհիվ ողջ օրը չեմ անցկացնել համակարգչի առաջ, այլ հնարավորություն եմ ունեցել զբաղվել տնային գործերով, զբոսնել, շփվել մտերիմների և հարազատների հետ: Շարունակել կարդալ “Ինքնամեկուսացման շաբաթվա հաշվետվություն”