Posted in Ուսումնական պարապմունք, Քաղաքացիական, հասարակական նախագիծ

Ընթերցում ենք

dsc09589Նախագծի ընթացքում 4-րդ դասարանի սովորողները այցելելու են Մայր դպրոցի ընթերցասրահ՝ իրենց նախընտրած գրքերը ընթերցելու, քննարկումներին մասնակցելու: Այս անգամ սովորողները պատմում են իրենց կարդացած գրքի մասին:

Մարկ Հովհաննիսյան

Երեխաները սիրում էին խաղալ նրա պարտեզում, ուր ծաղկում և առատ բերք էին տալիս դեղձենիները: երեխաների ուրախ օրերը ավարտվեցին, երբ Հսկան վերադարձավ 7 տարվա բացակայությունից հետո:

Կարեն Մարգարյան

Ինձ գիրքը շատ դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր էր, հեշտ էր կարդացվում, և նկարազարդ էր և պատրաստվում եմ շարունակել գիրքը ընթերցել:

Անդրանիկ Չիլոյան

Գլխավոր հերոսը Վինի Թուխն է։ Հեքիաթը Վինի արջուկի և նրա ընկերների մասին է։ Մի ծիծաղելի հատված մեջ բերեմ․ «—Այստեղով, հավանորեն անցել են երկու Բոբո, և մեկ, ասենք․․․

Արինա Ազնաուրյան

Գրքի հերոսներն էին՝ Հսկան և Էլիզաբեթը: Գիրքը մի Հսկայի մասին է, որն անդադար քնում ու զարթնում էր և մի օր զարթնելով նա տեսավ մի գեղեցկուհու և ուզում էր շահեր Էլիզաբեթի սիրտը և ամուսնանալ նրա հետ:

Տիգրան Գրիգորյան

Գրքի առաջին մասը ինձ շատ դուր եկավ, այդ պատճառով ես շատ եմ ուզում կարդալ գրքի շարունակությունը, որ իմանամ Էմիլի նոր արկածների մասին:

Անահիտ Վերմիշյան

Թոմը անըդհատ ընկնում էր արկածների մեջ,որի համար մորաքույր Պոլին բարկանում էր, արդարանալու համար նա ստում էր:Իսկ Սիդը միշտ խուսափում էր արկածներից և չէր սիրում ստել:

Դավիթ Բեյբության

Հեքիաթը պատմում է աշխատասեր գյուղացու և անբան թագավորի մասին։ Ամենահետաքրքիր մասը հեքիաթում այն էր,որ աշխատող,ազնիվ մարդը հողից ոսկի է գտնում իսկ անբանը՝ օձեր։

Մարինա Ազնաուրյան

Հեքիաթի ծիծաղելի մասն էր այն, երբ աղվեսը գողացավ կաթ պառավից, պառավն էլ թռավ աղվեսի վրա ու պոչը կտրեց:

Մարիամ Քորողլյան

Հեքիաթի հերոսներն էին Թոմ Սոյերը և Լեդի Պոլին: Այս պատմությունը միտղայի մասին էր, որը միշտ մորաքույր Պոլիին խաբում էր, և միշտ փնտրում էրարկածներ:

Գևորգ Հարությունյան

Ինձ շատ դուր եկավ գիրքը, որովհետև շատ հետաքրքիր էր: Ես այն կիսատ եմ թողել բայց  անպայման պետք է շուտ վերջացնեմ, որ նորը վերցնեմ: 

Արման Գևորգյան

Ես կարդացել եմ « Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները» գիրքը: Այդ գրքի հեղինակը Աստրիդ Լինդգրեն, իսկ հերոսը Էմիլը: Գիրքը Էմիլի չարաճճիությունների մասին է: 

Սեդա Մարգարյան

Թոմը մտածեց, որ աշխարհը, ի վերջո, այնքան էլ դատարկ չէ։ Նա առանց իմանալու, հայտնաբերել էր մարդկային գործողության մի մեծ օրենք՝ որպեսզի երեխան կամ հասակն առած մարդը մի բանի ձգտի, անհրաժեշտ է պարզապես այնպես անել, որ նա դրան դժվարությամբ հասնի։

 

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն