Posted in Ընթերցարան

Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Արարատ գյուղում շատ ընտանիքներ ունեն «իրենց» օձերը: Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

Շարունակել կարդալ “Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր”
Posted in Ընթերցարան

Ստեփան Զորյան․ Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Շարունակել կարդալ “Ստեփան Զորյան․ Չալանկը”
Posted in Ընթերցարան

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:

Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ:  Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:

Շարունակել կարդալ “Վախթանգ Անանյան․ Թուխիկը”
Posted in Ընթերցարան

Ուսումնական ժամերգություն․ հոգևոր ընթերցանություն

Ն․ Շնորհալի․ Հավատով խոստովանիմ

Ա 
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ 
Հաւատով խոստովանիմ Եւ երկիր պագանեմ քեզ, Անբաժանելի լոյս, Միասնական սուրբ Երրորդութիւն Եւ մի Աստուածութիւն, Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. Հալածեա ի հոգւոյ իմմէ Զխաւար մեղաց եւ անգիտութեան. Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝ Աղօթել քեզ ի հաճոյս Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Շարունակել կարդալ “Ուսումնական ժամերգություն․ հոգևոր ընթերցանություն”
Posted in Ընթերցարան

Վ․ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։

Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։

Շարունակել կարդալ “Վ․ Սարոյան «Պատերազմը»”
Posted in Ընթերցարան

Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպրիտակ ձիու ամառը»

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Շարունակել կարդալ “Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպրիտակ ձիու ամառը»”