Posted in Ընթերցարան, Uncategorized

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ: Հ. Թումանյան

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։ Continue reading “Քեֆ անողին քեֆ չի պակսիլ: Հ. Թումանյան”

Advertisements
Posted in Նախագիծ, Uncategorized

Մեդիաուրբաթի նախագիծ

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի սովորողներ և ուսուցիչներ

Վայրը՝ մարմարյա սրահ

Ժամկետը՝ Մարտի 1

Ընթացքը՝

Մուտք՝ Հ. Շիրազ «Գարնանամուտ» (հատված)

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,― Continue reading “Մեդիաուրբաթի նախագիծ”

Posted in Նախագիծ, Ուսումնական ճամբար, Uncategorized

Հունվարյան ճամբարի աշխատակարգ

26178504_1541395422576859_729921886_o.jpgՀունվարի 8

Continue reading “Հունվարյան ճամբարի աշխատակարգ”

Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Ամանորյա բացիկներ և բարեմաղթանքներ

gif2.gif

Սիրելի ընկերներ.

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ։

Մաղթում եմ, որ 2019 թվականը լինի առողջության, նորանոր գիտելիքների ձեռքբերման, խաղաղության և հրաշքների տարի։ Ժպտացեք և հավատացեք հրաշքներին։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Continue reading “Ամանորյա բացիկներ և բարեմաղթանքներ”

Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Առցանց ուսուցում

cropped-maxresdefault.jpgՍիրելի սովորողներ, մայրենի մեր աշխատանքները շարունակում ենք առցանց:

  • Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կատարում եք մի որևէ թարգմանություն (երկու օրվա համար՝ մեկ նյութ)
  • Չորեքշաբթիից- ուրբաթ կարդում եք ձեր ընտրած նյութը և ամեն շաբաթվա վերջում բլոգում հրապարակում ձեզ դուր եկած մի որևէ հատված:

Արդյունքներ՝

Ա. Թարգմանություններ՝

  1. Երազող խեցգետինը— թարգմանեց Մելիք Ադամյանը
  2. Թութակ ուսուցիչը— թարգմանեց Գոռ Մնացականյանը
  3. Թութակը՝ ուսուցիչ, Երազող խեցգետինը — թարգմանեց Լուիզա Եղիազարյանը
  4. Երախտագիտություն— թարգմանեց Տիգրան Գրիգորյանը
  5. Շունն ու պիրանիան, Խխունջն ու մրջյունը— թարգմանեց Մարկ Հովհաննիսյանը

Բ. Կարդացած գրքեր՝

  1. Տիգրան Գրիգորյանն առաջարկում է կարդալ Վիլյամ Սարոյանի «Գաստոն» պատմվածքը:
  2. Գոռ Մնացականյանն առաջարկում է կարդալ Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը:
Posted in Ուսումնական ճամբար, Uncategorized

Անհատական աշխատաժամանակ

downloadԴեկտեմբերի 24-28

9:00-11:30՝ աշխատանք Հարավային դպրոցում՝

  • սովորողների կիսամյակի ամփոփում
  • բլոգային աշխատանք
  • կաբինետի մաքրման աշխատանքներ
  • դպրոցի ծաղիկների և բույսերի նախապատրաստում ձմռանը

11:30-12:00՝ ընդմիջում

12:00- 12:30՝ քայլք Մայր դպրոց

12:30-14:00՝ Աշխատանք մասնագիտական խմբերով

14:00-14:30՝ Ընդհանուր պարապմունք

14:30-ից՝ մարզական պարապմունք հրաձգարանում: Continue reading “Անհատական աշխատաժամանակ”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Փիրըլ Ս. Բաք: Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Pirl-S.BaqՆա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն` միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:
Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում վերջերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.
– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, կարիք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն միայնակ գլուխ բերել: Continue reading “Փիրըլ Ս. Բաք: Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ”