Posted in Ուսուցչի օրագիր

Լավ է, երբ «մոլորյալները» կարող են «մոլորեցնել»

33897340_2006407282764829_2830544281704333312_nԿրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումներին հետևում եմ ամեն օր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, և դրանով հետաքրքիր է,  ուսումնական: Ամեն անգամ այս հավաքներին մասնակցելով՝ փորձում եմ պատկերացնել, որ հարցն ինձ է ուղղված, ուստի պատկերացնում եմ, թե ինչպես դրան կպատասխանեի: Հանդիպումները կարծես փոքր փորձույթուններ լինեն, որոնք հաղթահարելը միշտ էլ հաճելի: Այդպիսի հաճույք էի ստանում ուսանողության տարիներին, երբ քննություններ էի հանձնում:

7-րդ հանդիպմանը ներկա էի ոչ թե որպես ունկնդրի, այլ մասնակից: Շարունակել կարդալ “Լավ է, երբ «մոլորյալները» կարող են «մոլորեցնել»”

Posted in Ուսուցչի օրագիր, Uncategorized

Հերթապահի օրագիր

IMG_20180801_104500.jpgՕգոստոսի 1-ին հուլիսյան երկար ու հաճելի հանգստից հետո հերթապահության էի Հարավային դպրոցում, իհարկե արձակուրդի օրերին մի քանի անգամ այցելել եմ դպրոց, մեր Արջուկի համար որսկորներ բերել, բայց դրանք աշխատանքային այցելություններ չէին:

Հերթապահության ինձ հետ վերցրել էի եղբորս չորսամյա որդուն՝ Արտյոմին, ով հեշտ  ընկերացող, հետաքրքրասեր ու ակտիվ տղա է: Արտյոմի հետ զբոսնեցինք դպրոցում, կերակրեցինք աշջուկին, ջրեցինք ծաղիկները, ծանոթացանք նախակրթարանների սաների և դաստիարակների հետ, լողացինք լողավազանում, նկարեցինք ու խաղացինք: Հերթապահության ընթացքում մի ծնող իր երեքամյա երեխայի համար հետաքրքրվում էր մեր նախակրթարանով, ներկայացրել եմ պայմանները: Ընտրելու հնարավորությունից օգտվելով՝ ծնողը որոշել է դիմել Հյուսիսային դպրոց, նրան ուղարկել եմ դպրոցի ղեկավարի հեռախոսահամարը: Շարունակել կարդալ “Հերթապահի օրագիր”