Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016, Uncategorized

Մայրենիի պարապմունք տարատարիք խմբերով

DSC08699Մայիսյան հավաքի ողջ ընթացքում 5-րդ դասարանի սովորողներին մայրենիի դասերի ժամանակ միացան 3-րդ դասարանի սովորողների մի խումբ: Նրանք միասին կարդացին պատմվածքներ, մասնակցեցին դրանց վերաբերյալ առցանց դասերին՝ Թարս հարցեր, Երիտասարդ խեցգետինը,  ուղղեցին միմյանց սխալները, պատմեցին իրենց կարդացածը: Սա տարատարիք խմբով աշխատելու մի փորձ էր, որը կարելի է գնահատել դրական: Կցված են դասի մասին պատմող փոքրիկ տեսանյութ և լուսանկարներ:Арарат команда Continue reading “Մայրենիի պարապմունք տարատարիք խմբերով”

Advertisements
Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016

Աշխատանքային եռուզեռ

DSC08690Մայիսյան հավաքին երրորդ դասարանի սովորողների հետ սկսել ենք թատերական փոքրիկ նախագիծ, որտեղ ամեն ինչ շա՜տ խառն է: Սովորողները աշխատում են խմբերով. յուրաքանչյուր խումբ իր կողմից նախապես ընտրած հեքիաթը խմբագրում է, փոփոխությունների ենթարկում, դերերի բաժանում կատարում և պատրաստվում ներկայացման: Պայմանավորվածության համաձայն՝ վերցրել ենք Թումանյանի հեքիաթները և Ջաննի Ռոդարիի ոճով դրանք փոփոխության ենթարկել: Արդյունքում յուրաքանչյուր հեքիաթի համար ունենում ենք երկու հեղինակ, որոնցից մեկը հեքիաթը ու դրա հերոսներին խառնում է, իսկ մյուսը նրան ուղղում: Continue reading “Աշխատանքային եռուզեռ”

Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016, Քաղաքացիական-հասարակական նախագծեր 2014-2016, Uncategorized

Ծառը, որ երկար ու հզոր ճյուղեր ունի

DSC08631Գրեթե մեկ ամիս է, որ Հիմնական դպրոցում է Զանգակ հրատարակչության տնակը, որի գրքերը մեր սովորողների մոտ մեծ ոգևորություն առաջացրին: Ուստի, որոշեցինք մեզ հյուր կանչել Աշխեն Բախչինյանին, ով մի շարք մանկական գրքեր է թարգմանել: Հանդիպմանը մասնակցում էին նաև Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողները, ովքեր եկել էին՝ գրքերով տնակն իրենց դպրոց տանելու: Continue reading “Ծառը, որ երկար ու հզոր ճյուղեր ունի”

Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016

Մայրենին՝ ընթերցասրահում

Հոկտեմբերի 12-ի մայրենիի դասն անցկացրինք Մայր դպրոցի ընթերցասրահում: Դասը սկսեց տիկին Նոնա, ով ներկայացրեց ընթերցասրահից և էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգը, ապա սովորողներն ընտրեցին գրքեր և սկսեցին ընթերեցել:

Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016

Անհաղթ աքլորը

DSC02890Այսօր Հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաների սովորողները նախաձեռնեցին 1-ին դասարանի իրենց ընկերների համար պատմել «Անհաղթ քլորը» հեքիաթը: Պատումը սովորական չէր: Սովորողները նաև մի փոքր բեմականացրել էին իրենց խոսքը: Փոքրիկներին հեքիաթը թեև ծանոթ էր, բայց նրանք լսեցիմ մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ, խոստացան նաև ընկեր Թամարայի հետ բեմականացում պատրաստել: Մենք էլ մեր հերթին խոստացանք, որ սա մեր վերջին հանդիպումը չի լինի և շուտով նոր հեքիաթների պատումներով հանդես կգանք:Ի դեպ, այսօր Հիմնական դպրոցում էր մեդիագրադարանի ղեկավար Զարուհի Առաքելյանը, ով ոչ միայն մասնագիտական խորհուրդներ տվեց մեզ` մեդիագիրք ստեղծելու ուղղությամբ, այլև ներկա գտնվեց կազմակերպված միջոցառմանը:

Տեսանյութը` այստեղ