Posted in Նախագծեր 2014-2016, Uncategorized

«Կարդում ենք Թումանյան » նախագիծի արդյունքներ

Ընդհանուր պարապմունքը սկսում ենք Թումանյանով

Դասավանդողները կարդում են Թումանյան

Երկարացված օրվա սովորողները կարդում են Թումանյան

Ալբերտ կարագյոզյան- Կույր աշուղը Continue reading “«Կարդում ենք Թումանյան » նախագիծի արդյունքներ”

Advertisements
Posted in Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ուսումնական ռադիո

DSC07879Ուսումնական ռադիոն ստեղծվում է.

  • որպես մայրենիի ծրագրով ուսումնական աշխատանք, դրա իրականացման արդյունքն է.
  • որպես լրացուցիչ կրթություն (տնային աշխատանքի, ընտրությամբ գործունեության, նախագծի)՝ սովորողների անհատական, խմբային, ընտանեկան ուսումնական նախագիծ։

Continue reading “Ուսումնական ռադիո”

Posted in Նախագծեր 2014-2016

Երկարացված օրվա ռադիո և TV նախագծեր

IMG_1411Մասնակիցներ — 3-րդ դասարանի սովորողներ

Ժամկետները-2016-2017 ուստարի

Նպատակը— զագացնել սովորողների բանավոր խսոքը, շրջապատը տեսնելու և գնահատելու կարողությունները, ստեղծագործական միտքը, ձարգացնել անկաշկանդ և վստահ խոսելու ունակություններ:

Ռադիոյի Մենք

3-րդ դասարանի սովորողների հետ նախապես ընտրում ենք որևէ թեմա, դրան սովորողները պատրաստվում են՝ մյուս օրը ձայնագրվելու համար: Յուրաքանչյուր հաղորդմանը մասնակցում են 4 սովորող: Հաղորդավարների կազմաը շարունակ փոխվում է՝ բոլոր սովորողներին հնարավորություն տալով մասնակցել նախագծին: Նախագիծը ենթադրում է գրագետ, ճիշտ ձևակերպված մտածված խոսք և ուղղված է սովորողների գիտելիքների հարստացմանը, բանավոր խոսքի զարգացմանը:

Հաղորդման թեմաներն ընտրվում են կրթահամալիրի օրացույցին համապատասխան, լուսաբանում ենք նաև դպրոցի բակում 3-րդ դասարանի սովորողների կատարած պարտիզպանի աշխատանքները:

Ըստ անհրաժեշտության կարող են ստեղծվել նաև տեսանյութեր, որոնք կներկայացվեն

Ռադիոհաղորդումները հրապարակվում են բլոգում և ենթակայքում:

 

Posted in Նախագծեր 2014-2016

Ուսումնական աշուն

11Ժամկետները՝ Հոկտեմբերի 19-26-ը

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ուսումնական ճամփորդություն՝ Երևանի թանգարան

Խնդիրներն ու նպատակները՝ զարգացնել սովորողների բանավոր խոսքը, լայնացնել մտահորիզոնը, ձևավորել քաղաքացիական մտածելակերպ:

Ընթացքը

Ճամփորդության մասնակից սովորողները ծանոթանում են մայրաքաղաքի պատմությանը, փողոցնեին, շենքներին և պատմական հուշարձաններին:

Արդյունքներ

Ալբերտ Ղարագյոզյան, Հրաչ Սոսյան

Արդյունքում՝ ունենում ենք տեսածի, սովորածի մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, տեքստային պատումներ, ֆոտոշարեր:

Լրացուցիչ առաջադրանք՝ զբոսնել Երևան քաղաքում և անցորդներից տեղեկություններ հավաքել փողոցների և շեքերի մասին:

Posted in Նախագծեր 2014-2016

Էկոնախագիծ «Մանկական երկաթուղի» զբոսայգում

IMG_3092Նախագծի մասնակիցներ— 4-րդ դասարանի սովորողներ: Նախագծին ենթադրվում է, որ կմասնակցեն նաև վրաստանից ժամանած 4-րդ դասարանի սովորողների խումբը: Ժամկետը- հունիսի 10 Նպատակը— էկոլոգիական դաստիարակություն Խնդիրները— մաքրել զբոսայգին, օրինակ ծառայել մյուս երեխաներին նաև մեծերին: Ընթացքը – 4-րդ դասարանի սովորողների հետ այցելում ենք այգի (կանաչ վզկապներով, ձեռնոցներով և տապրակներով): Հավաքում ենք աղբը, այգին լուսանկարում մինչև մաքրություն անելը և հետո, պատրաստում տեսանյութ, որտեղ սովորողների միջոցով մատչելի ներկայացնում ենք, թե որքան կարևոր է էկոլոգիական դաստիարակությունը:

Posted in Նախագծեր 2014-2016

Ճամբարային լրագրողներ

DSC04500Ժամկետները- հունիսի 7-12-ը (4-րդ դասարանի գիտելիքների ստուգումից հետո):

Մասնակիցներ – 4-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը- լուսաբանել ճամբարային գործունեությունը և կրթահամալիրի ճամբարի մասին պատմել հասարակության ավելի լայն զանգվածներին (տարածել):

Խնդիրները- լեզվական, ՏՀՏ խնդիրների լուծում, ինքնուրույն գործելու, տեսածը ներկայացնելու, դրա մասին պատմելու կարողությունների ստեղծում և զարգացում:

Ընթացքը- ճամբարի ընթացքում 4-րդ դասարանի սովորողներից յուրաքանչյուրը զույգով դառնում է տվյալ օրվա լուսաբանող խումբը: Լուսաբանման ձևաչափն ազատ է, և յուրաքանչյու սովորող կարող է տվյալ օրվա համար որոշել ձայնագրություն ներկայացնել, հարցազրույց, նկարաշար, պատում, թե….:

Ակնկալվող արդյունք – օրվա վերջում տվյալ օրը լուսաբանող նյութը հրապարակվում է տվյալ սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում և տարածվում սոցցանցերի միջոցով:

Posted in Նախագծեր 2014-2016

Ճամբարային նախագիծ

IMG_0540Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝  հունվարի 19-30-ը

Նպատակը՝ մասնակցություն Դիջիթեք ստուգատեսին

Խնդիրները՝ ստեղծագործական մտքի զարգացում, ՏՀՏ հմտությունների կատարելագործում, լեզվի ուսուցում:

Ընթացքը՝

Ճամբարային օրերի ընթացքում Մայրենիի հատկացված ժամանակահատվածում կատարում ենք երկու բնույթի աշխատանքներ

  1. Կարդում, դիտում, ունկդրում ենք ստուգատեսներին ներկայացված նյութերը, քննարկում դրանց առավելություններն ու թերությունները, կարծիքներ բաժնում գրում մեր կարծիքները, հետո ստուգում դրանք, կատարում սխալների ուղղումներ:
  2. Պատրաստում ենք մուլտֆիլմ և ներկայացնում Դիջիթեքին: Մուլտֆիլմը պատրաստելու համար մի քանի վերնագրերով ստեղծագործական աշխատանք ենք հանձնարարում սովորողներին, դասարանում միասին կարդում ենք, ընտրում հաջողվածը, վերամշակում այն, զարգացնում և ստանում հետաքրքիր հեքիաթ: Հեքիաթի համար ստեղծում ենք մտացածին, մինչ այժմ գոյույթուն չունեցող կերպարներ և դրանցով նկարահանում մուլտֆիլմ: Հեքիաթը բաժանում ենք դերերի, ձայնագրում և տեղադրում նկարների տակ: Վերջնական աշխատանքը ուղարկում ենք Դիջիթեքին:
Posted in Հոդվածներ, Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ընթերցանություն

DSC03971Ընթերցավարի ամենակարևոր և հիմնական խնդիրն ընթերցանության խրախուսումն է, շատ ընթերցողներ ունենալը: Այս նպատակին հասնելու համար տարբեր ժամանակներում տարբեր իջոցներ են կիրառվել:
Continue reading “Ընթերցանություն”