Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Երբ ճախրում ես հոգով

IMG-a8c4cf4cfb76e315126f6128a8851887-VՔաղաքում ապրող մարդը դատապարտված է ապրել անհեռանկար, որովհետև չունի հորիզոններ, որտեղ հայացքը չի կանգնում, դեմ չի առնում պատին, մեքենային, մեկի լուսամուտին, խանութին ու գովազդային վահանակին, այլ արծվի թևերով ճախրում է, ու մարդը դառնում է բարի, մարդը դառնում է ներող, մանր, սովորական ու անկարևոր են թվում առօրյա շատ հոգսեր, վեճեր ու անհաջողություններ…

Օրվա համար շնորհակալ եմ Կիմային և ճամփորդության մյուս մասնակիցներին: Continue reading “Երբ ճախրում ես հոգով”

Advertisements
Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ճամբար, Uncategorized

Տերյան մշակութային կենտրոնում

Հունիսի 6-ին Հարավային դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Տաթև Գասպարյանի նախաձեռնությամբ 5-րդ ջոկատի ճամբարականների հետ այցելեցինք Ազգային գրադարան, որի նկուղային հարկում գտնվում էր արվեստանոց հիշեցնող մշակութային կենտրոնը:

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Նոր ընկերներ գտնելու ճանապարհին

DSC03147.jpgՑանկացած համագործակցության հիմքը դրական վերաբերմունքն է, փոխադարձ համակրանքը և մարդկային պարզ ընկերությունը: Այսօր Երասխահունի դպրոցում մենք բոլորս՝ սովորող թե դասավանդող, մեզ զգացինք հարազատ օջախում, եղանք սպասված ու սիրված ու ինքներս տվեցինք ներսից եկող մեր ջորմությունը: Ծանոթացանք, զրուցեցինք, կիսվեցինք մեր խնդիրներով, հաջողություններով, հասցրինք նույնիսկ մտերմանալ ու հեռախոսահամարներով Continue reading “Նոր ընկերներ գտնելու ճանապարհին”

Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ճամբար

Եռօրյա ճամբար Սևանում

Հիմնական դպրոցի 4 ուսուցիչներ 18 7-8 տարեկան սովորողների և 4 ծնողի հետ սևանի ժայռ ճամբարում անցկացրին երեք անմոռաց, արկածներով լի ճամբարային օրեր: Այս ճամփորդության շնորհիվ բացահայտվեցի մեր ուսուցիչների և սովորողների բազմաթիվ դրական կողմեր, հնարավորություն ունեցանք ավելի լավ ճանաչել մեր սովորողներին, ծնողներին: