Posted in Հոդվածներ 2014-2016, Uncategorized

Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները

UntitledԱ

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը:

շխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք: Continue reading “Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները”

Advertisements
Posted in Հոդվածներ 2014-2016, Uncategorized

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

147Նյութի վերաբերյալ ցուցադրությունը ՝այստեղ:

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը: Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի: Continue reading “Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք”

Posted in 2015-2016 ուստարի, Հոդվածներ 2014-2016

Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն

DSC085152015-2016 ուստարում աշխատելով տարբեր տարիքի սովորողների հետ` նկատեցի, որ յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի և այդ առանձնահատկություններից ելնելով` յուրովի է ընկալում իրականությունը, ուսուցանվող նյութը: Այս ամենն ինձ ավելի տեսանելի դարձնելու համար երկրորդ կիսամյակից սկասած փոքրիկ հետազոտություն սկսեցի: Հետազոտության առարկան սովորողներն էին, միջավայրը՝ մայրենի դասընթացը: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ հայոց լեզուն՝ որպես մայրենի, ծանոթ է տարիքային բոլոր խմբերին՝ սկսեցի առաջադրանքներ ստեղծել, որոնք հավասարապես հանձնարարեցի 3-րդ և 5-րդ դասարաններում: Առաջադրանքներն ըստ բովանդակության բազմազան էին՝ լեզվական, տեքստային, քննարկումներ, առցանց դասեր, տեքստի վերարտադրություն: Ահա այս աշխատանքի ընթացքում է, որ ինձ հուզող որոշ հարցեր ձևակերպումներ ստացան և մտածելու առիթ տվեցին: Continue reading “Ուսուցչի ուսումնական աշխատանք` սովորողների աշխատանքի ուսումնասիրություն”

Posted in Հոդվածներ 2014-2016, Uncategorized

Երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը

DSCF8393

Ուսուցումն արդյունավետ է, երբ այն չի ընդհատվում, երբ այն բխում է սովորողից և համապատասխանում նրա հարցասիրությանն ու շրջապատի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը, երբ ուսուցման մեջ բացակայում են արհեստականությունը, պարտադրանքը: Continue reading “Երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը”

Posted in Հոդվածներ 2014-2016

Ուսումնական-ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում

???????????????????????????????Սովորողների ինքնուրույն, ստեղծական ու ակտիվ գործունեության ավելի լավ շրջան քան այս ստուգատեսայն ճամբարն էր, դժվար է պատկերացնել: Միանգամից երեք ստուգատես՝ Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական և մարզական, «Ես կարողանում եմ» ստուգատեսն էլ նոր ենք ավարտել: Continue reading “Ուսումնական-ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում”

Posted in Հոդվածներ 2014-2016

Գնահատում

1521503_587987071273531_282201862_n2013-2014 ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումնների շրջան էր:

Ձեռքբերումներիցս մեծագույնը Հիմնական դպրոցի ընթերցասրահն է, որը ամսվա կտրվածքով սպասարկում է 100-ից ավելի գիրք: Էլգրքերի քանակը վերահսկել հնարավոր չէ, որովհետև սովորողներն ազատ օգտվում են մեդիագրադարանից: Շատ կարևոր ու նշանակալից է այն, որ սովորողները կարդում են: Continue reading “Գնահատում”

Posted in Հոդվածներ 2014-2016, Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ընթերցանություն

DSC03971Ընթերցավարի ամենակարևոր և հիմնական խնդիրն ընթերցանության խրախուսումն է, շատ ընթերցողներ ունենալը: Այս նպատակին հասնելու համար տարբեր ժամանակներում տարբեր իջոցներ են կիրառվել:
Continue reading “Ընթերցանություն”

Posted in Հոդվածներ 2014-2016, Նախագծեր 2014-2016

Ընթերցավար-դասավանդողի նախագծային աշխատանքի իմ փորձը

1014224_528900963848809_349030677_nՍեպտեմբերից սկսած Հիմնական դպրոցում իմ ղեկավարությամբ գործում է ընթերցարան, որը զուգահեռ նաև մայրենիի դասասենյակն է: Մայրենի դասավանդումը 5-6-րդ դասարաններում վստահված է ինձ: Ամփոփելով ամիսը` փորձում եմ ի մի բերել և վերլուծել իմ` ընթերցավար-դասավանդողիս, աշխատանքը: Նախ անհնար է չփաստել, որ մայրենիի դասավանդողի համար շատ մեծ պարգև է ընթերցարանում դասավանդելու հնարավորությունը: Իհարկե, ընթերցարանը ասելով` չպետք է հասկանալ սովետական գրադարանների ընթերցարանները: Continue reading “Ընթերցավար-դասավանդողի նախագծային աշխատանքի իմ փորձը”

Posted in Հոդվածներ 2014-2016

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով ուսումնական պարապմունքի մեթոդական նկարագրություն

DSC00389Ինչքան էլ մեր ծնողների և պահպանողական կրթության ջատագովների համար խորթ ու անհասկանալի թվա նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը դպրոց, միևնույն է, պետք է հասկանալ, որ դա ժամանակի հրամայականն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մեդիակրթության տարիներ փորձ ունի, սակայն ուսուցման կազմակերպման մեթոդների, ուսումնական միջոցների կիրառման համակարգ չկա։ Continue reading “«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով ուսումնական պարապմունքի մեթոդական նկարագրություն”