Posted in Գրական ակումբ, Uncategorized

Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա

downloadԱնխախտ հետևորդն եմ այն պնդման, թե կյանքը բումերանգ է, ինչ էլ անես, վերադառնում է քեզ: Համոզված եմ նաև, թե յուրաքանչյուր մարդու համար աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա է ընկալում: Ես այնքան էլ լավ չպատկերացրի՝ իրական էր պատմվածքում նկարագրված մեռելային դատարկությունը թե ոչ, բայց դա էական էլ չա, որովհետև դա միջոց է այլ կարևոր խոսակցություն սկսելու համար: Պատմվածքի հերոսը մի մարդ է, ով ծառա է ոչ թե կարգավիճակով, այլ հոգով, մարդ, ում համար ծառա լինելը երանելի վիճակ է, որովհետև այդպես հեշտ է՝ կատարել ուրիշի հրամանները, ոչինչ չնախաձեռնել, ոչինչի մասին չմտածել: Պատահական չէ, որ հենց այդ մարդու մոտ պետք է ծնվեր գողության գաղափարը ու հետաքրքիր է գաղափարից մինչև իրագործումն ընկած ճանապարհը: Continue reading “Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա”

Advertisements
Posted in Գրական ակումբ, Uncategorized

Գաստոնը: Վիլյամ Սարոյան

dscf9785Ինձ թվում է ավելի հավես ու ավելի հետաքրքիր հայրիկ դժվար էլ հնարավոր լիներ պատկերացնել: Ակամայից հիշեցի իմ հայրիկին, ով մեզ համոզում էր, որ մրգերի որդերից ընդհանրապես զզվել պետք չէ, որովհետև դրանք իրենց ողջ կյանքն ապրել են մրգի մեջ ու սնվել են միայն նրա քաղցրահամ պտղամսով և աշխարհի ամենամաքուր կենդանիներն են: Ինձ թվում է երջանկության բանաձևը հենց այստեղ է. սիրել այն ամենն, ինչ բնական է, ինչ մաքուր է, կարողանալ փոքրիկ ու առերես անկարևոր թվացող բաների մեջ տեսնել մի ամբողջ աշխարհ ու ապրել այդ աշխարհում: Վերջերս մի տեղ կարդացի, որ մարդու ուղեղը չի տարբերում մտացածինն իրականից ու ցանկացած ազդակ՝ իրական թե մտացածին ազդեցություններից բխող, ուղեղը նույն կերպ է ընդունում: Հետևաբար՝ մարդը ինքն է որոշում երջանիկ լինել թե չլինել, զայրանալ, բորբոքվել այսինչ բանի վրա, թե ոչ, որովհետև ընդամենը պետք է մտածել, որ դա գոյություն չունի, ու մեր ուղեղի համար այն կդադարի գոյություն ունենալ՝ իր հետ տանելով զայրույթը, անհանգստությունը… Continue reading “Գաստոնը: Վիլյամ Սարոյան”

Posted in Գրական ակումբ, Uncategorized

Դղյակ տանող Ճանապարհը: Սինյիտիրո Նակամուրա

123Կյանքը մարդուն տրված է ապրելու, ոչ թե փնտրելու համար: Թումանյանի լեզվով եթե խոսեինք, կպատմեինք «Սնխելք մարդը» հեքիաթն ու վերջին երեխան էլ կհասկանար իրավիճակի անհեթեթությունը: Երբ ես փոքր էի, տխրում էի, որ անխելք մարդուն գայլն ուտում էի, մտածում էի, որ կարող էր հեղինակն այլ ավարտ մտածել, բայց այլ ավարտ չկա ու չի ակրող լինել: Արդեն օրիորդ դարձած աղջկան տրվեց հնարավորություն կանգ առնել, դուրս գալ այն փակ շրջանից, որի մեջ նրան ծնողները ներքաշել էի, բայց քայլած ճանապարհով հեշտ է գնալ, և նա ընտրեց այն, ինչ մանկուց մտել էր նրա մեջ: Պատմվածքն ինձ համար շա՜տ տխուր էր: Տխուր էր ամենից առաջ այն պատճառով, որ հազարավոր մարդիկ ապրում են հենց այսպես՝ դղյակի երազանքով, այնինչ կյանքն անցնում է նրանց կողքից և անցնում է  անվերադարձ:

Դղյակ տանող Ճանապարհը: Սինյիտիրո Նակամուրա

Posted in Գրական ակումբ, Uncategorized

Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր: Էռնեստ Հեմինգուեյ

imagesՇատ կարևոր է, որ մարդն իմանա, թե ինչու է ապրում, որ նրա կյանքում լինի լույսն ու կարգուկանոնը: Ըստ հեղինակի ոչ փողը, ոչ աշխատանքը, ոչ էլ երիտասարդությունը դրա գրավականը չեն: Երջանկությունը ներսից եկող մի բան է, ինքնաբավության խնդիր, որը կամ ունես կամ չունես: Ու եթե դա չկա, չկա նաև ապրելու իմաստ, ու շատ մոտիկ է ապրելուց դեպի մահ անցումը:

Պատմվածքն՝ այստեղ

Posted in Գրական ակումբ, Uncategorized

Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ… Ջերոմ Սելինջեր

j-d-salinger-wallpaper.jpgՀավատարմության մասին է պատմվածքը: Անհավատարիմ ու դավաճան կարող են լինել ինչպես ամուսիններն, այնպես էլ ընկերները: Պատմվածքի հերոսը մի գիշերվա ընթացքում կրկնակի կորուստ է ունենում, որովհետև բացահայտում է կնոջ ու ընկերոջ անհավատարմությունը: Այն, թե որն է դավաճանության պատճառը, մեզ չպետք է հետաքրքրի, որովհետև հաղինակը չի էլ փորձում դա ներկայացնել: Այստեղ կարևորն այն է, որ մարդկային արժեքների խոր անկում է, որովհետև հարաբերություններ են կառուցվում կեղծիքի, շողոքորթ բառերի, սուտ հոգատարության քողի տակ:

Ենթադրում եմ, որ ընկերոջը զանգահարելու առաջ էլ Արթուրը կասկածում էր, թե կինը որտեղ կարող է լինել, բայց զանգահարում է, որպեսզի պատռվի կեղծ ընկերության դիմակը: Պատմվածքի վերջում, երբ խոսափողն ալեհերը ցած է դնում, այլևս հայտնի է, որ այդ ընկերությունն էլ չի շարունակվելու

Ջերոմ Սելինջեր «Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…»

Posted in Գրական ակումբ, Uncategorized

Դժբախտ պատահար: Ջեյմ Ջոյս

600px-d5a4d5aad5a2d5a1d5add5bfd5bad5a1d5bfd5a1d5b0d5a1d680Կյանքի ընթացքում մեզնից յուրաքանչյուրը տասնյակ անգամներ թերթով, համացանցով կամ հեռուստատեսությամբ իմանում է այս կամ այն դժբախտ պատահարի մասին. պատահարներ, որոնք մեզ համար դեմք չունեն, որոնք մեզ ոչինչ չեն ասում և կարդալուց մի քանի րոպե հետո մոռանում ենք դրանց մասին, բայց դրանցից յուրաքանչյուրն ամփոփում է մարդկային մեծագույն ողբերգություն: Հեղինակը ցանկանում է, որ մարդիկ լինեն ավելի Continue reading “Դժբախտ պատահար: Ջեյմ Ջոյս”

Posted in Գրական ակումբ, Uncategorized

Պատը: Ժան Պոլ Սարտր

Կյանք.jpgՄարդու ապրելու բնազդը, երբ դեմ է առնում պատի, սկսում է գործել՝ չենթարկվելով որևէ օրինաչափության: Մահապատժի դատապարտված մարդը մի գիշերվա մեջ մի քանի անգամ վերապրում է իր մահը և լուսաբացին ներկայանում է իբրև մեկը, ում համար արդեն կյանքն ու դրա հետ կապված ամն ինչն անցած փուլ է, ով կարողանում է երկրային մարդկանց՝ իրենց խնդիրներով ու հոգսերով, վերևից նայել, բայց կա մի բայց. նրա մեջ ապրելու ցանկությունը չի մեռել, ահա թե ինչու՝ ինքն էլ չիմանալով, թե ինչպես՝ ճշգրիտ մատնում է դաշնակցին՝ այդ կերպ պահպանելով իր կյանքը: Չնայած պատմվածքում ներկայացված են դատապարտյալներ ու մահ, բայց հեղինակը խոսում է ապրելու անհագ տենչի ու կյանքի անհաղթահարելի ուժի մասին:

Պատը: Ժան Պոլ Սարտր

Posted in Գրական ակումբ

Ծերունին կամրջի մոտ: Էռնեստ Հեմինգուեյ

92_big«Ծերունին կամրջի վրա» պատմվածքում ներկայացված են կյանքի  իրար հակադիր երկու կողմերը՝ պատերազմը և խաղաղությունը: Պատերազմը չարիք է, որը բերում է մահ և խանգարում ու խաթարում է ամեն լավն ու գեղեցիկը:
Ծերունին չուներ ընտանիք, վստահորեն ապրում էր աղքատ՝ ընդամենը երկու այծ ու մի կատու, բայց երջանիկ էր, որովհետև ապրում էր իր աշխարհում, որովհետև սիրում և հոգ էր տանում նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Ենթադրում եմ, որ ծերունին ու նրա տխուր կյանքն հատուկ են բերված պատմվածք, որպեսզի առավել ցայտուն ընդգծեր այն փաստը, որ անկախ տարիքից, անկախ ունեցվածքից, ընտանեկան կարգավիճակից պատերզմը չարիք է բոլորի համար, որովհետև խախտում է մարդկանց կյանքի  բնականոն ընթացքը:

Ծերունին կամրջի վրա: Էռնես Հեմինուգուեյ

Posted in Գրական ակումբ

Կատուն անձրևի տակ: Էռնեստ Հեմինգուեյ

83681472«Կատուն անձրևի տակ» պատմվածքում հեղինակը խոսում է 21-րդ դարի կանացի ողբերգության մասին, երբ կինը կորցնում է կանացիությունը: Իրավահավասարության պայմաններում կանայք ձգտում են հասնել տղամարադկանց՝ լինել նրանց նման ինքնուրույն, զբաղեցնել պատասխանատու և կորևոր պաշտոններ, հասարակույթան մեջ ունենալ բարձր դիրք, տնային հոգսերը համարելով իրենց անձին ոչ արժանի աշխատանք:
Ժամանակի ընթացքում հանգամանքների ճնշման տակ տղամարդիկ էլ զիջումների են գնում՝ համարելով կնոջն իրենց հավասար, ու բնական է հավասարությունն էլ բերում է տղամարդու դիրքի անկման և կնոջ կանացիության կործանման: Ինձ թվում է երկար մազերի, սեփական սպասք, սեփական օջախ ունենալու ձգտման միջոցով կինն ուզում է վերադառնալ իր կին տեսակին, իսկ կատուն խորհրդանշում է քնքշանք, որի պակասը պետք է որ զգա պատմվածքի հերոսուհին:

Կատուն անձրևի տակ: Էռնես Հեմինգուեյ