Posted in Նախագիծ, Uncategorized

Կարդում ենք Չարենց

Egishe-Charents.jpgՆախագծի մասնակիցներ`  4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամնետներ՝ Մարտի   5-20 :

Նպատակը՝ Ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, զարգացնել սովորողների գրական ճաշակը:

Նախագծի նկարագրությունը՝ սովորողների հետ զբոսանք չարենցի քաղաքում, չարենցյան ընթերցումներ, հարցազրույցներ համաքաղաքացիներից, այցելություն Չարենցի տուն-թանգարան, մասնակցություն չարենցին նվիրված միջոցառումներին:

Չարենցյան մեդիափաթեթ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
  • Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծոթյունը:
  • Բանաստեղծությունը մտքում, տասն անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:

Արդյունքներ՝ Սամվել Շահվերդյան, Մաքս Սինհա, Ալեքս Բալասանյան, Էրիկ Հարությունյան, Հակոբ Սոսյան, Լևոն Ավետյան, Գայանե Խաչատրյան, Հայկ Սարգսյան, Կորյուն Գաբոյան, Արեն Համբարձումյան, Արսեն Գևորգյան, Գայանե Կագանյան, Անգելինա Ղազարյան, Իրինա Գյուրջինյան, Մանե Հովհաննիսյան, Անգելինա Ղազարյան, Տաթև Մամիկոնյան, Իվետտա Մեյթարջյան, Մարի Սարդարյան, Մարի Սարդարյան,

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…

***

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

 

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 9 գոյական և 7 ածական:
  • Գտեք 2 բարդ բառ, առանձնացրեք դրանց արմատները և դրանցից ամեն մեկով որքան հնարավոր է շատ բառեր կազմեք:
  • Կրկնվող տաղոերը ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Բանաստեղծությունը 10 անգամ կարդացեք և փորձեք այս բանաստեղծության համար երաժշտություն ընտրել, գրել երաժշտության անունը և հղումով երաժշտությունը դնել այդ անվան վրա:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:

Արդյունքներ՝

Անգելինա Ղազարյան, Մանե Հովհաննիսյան, Լևոնա Ավետյան, Հակոբ Սոսյան,

***

Քույր, գուցե՜ չընկանք…
Գուցե մեկը,- ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք…
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար…

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն:
  • Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝
    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
  • Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական:
  • Բանաստեղծությունից դուս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ:
  • Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:

Արդյունքներ՝ Մաքս Սինհա, Մանե Հովհաննիսյան, Իրինա Գյուրջինյան, Տարոն Մկրտչյան, Ռաֆֆաել Բալասյան, Իվետտա Մեյթարջյան, Անգելինա Ղազարյան, Լևոն Ավետիսյան, Արսեն Գևորգյան, Արեն Համբարձումյան,

***

Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, – աչքերդ փակի՛ր:
Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՜ր…

***

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

***

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Առաջադրանքներ

  1. Նարնջագույն բառերը բառարանի օգնությամբ բացատրեք
  2. Ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ նրան համեմատեն լուսամփոփի հետ:
  3. Բանաստեղծությունից դուրս գրեք երկու բարդ բառ և բաժանեք բաղադրիչների:
  4. Բանաստեղծությունը տասն անգամ կարդացեք և գրեք, թ եինչ գույն ունի այն:
  5. Ձեր կարծիքով ո՞վ է այդ աղջիկը բանաստեղծի համար:
  6. Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:

Արդյունքներ՝  Մանե Հովհաննիսյան, Գրիգորի Դանիելյան, Ալեքս Գևորգյան, Գուրգեն Մանուկյան, Արսեն Գևորգյան,

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s