Posted in Uncategorized

4-5-րդ դասարաններ. ամենամսյա ֆլեշմոբ

  • 1. Գտե′ք օրինաչափությունները և շարունակե′ք շարքերը 3-ական բառով: Ա շարքում պետք է ուշադրություն դարձնել վանկերի քանակին, Բ շարքում՝ նրան, թե բառն անձնանիշ է, թե իրանիշ: (2 միավոր)
    Ա. Կախիչ, բաժակ, դաս, մեխակ, շեփոր, տուն, քանոն…
    Բ. Մեքենա, դարակ, տատիկ, համակարգիչ, շուկա, բժիշկ, տուն…

2. Լրացրե′ք նախադասությունները: (3 միավոր)

Նապաստակներն ավելի համարձակ են, քան…:
Փիղն ավելի փոքր է քան…:
Դպրոցում ավելի ձանձրալի է, քան…:

3. Պարզե′ք, թե ինչ օրինաչափությամբ են բառերը խմբավորված և «ավելորդ» բառն ընդգծե′ք, ընտրությունը հիմնավոր′ք: Ա շարքում բառերից մեկնավել է, որովհետև ի տարբերություն մյուսների ավարտվում է ձայնավորով: Բ շարքում, որովհետև մյուսները գոյականներ են, իսկ դա բայ: (4 միավոր)

Ա. Ասեղ, հեռախոս, ափսե, ծաղկաման, մեխ, համակարգիչ:
Բ. Վազք, հուշել, շիշ, մրցում, տաքություն, քանոն, մաքրություն:

4. Բառերի վերջին բաղադրիչներով կազմե′ք բարդ բառեր, որտեղ դրանք կլինեն առաջին բաղադրիչները: (2 միավոր, յուրաքանչյուր բառին՝ 0.5 միավոր)

Խլամիտ, լուսացույց, հանցագործ, ոսկեգույն:

5. Գործողություն ցույց տվող բառերից ստացե′ք անձ ցույց տվող բառեր: (3 միավոր, յուրաքանչյուր բառին՝ 0.5 միավոր)

Գնել, վարել, մարզել, պատմել, բուժել, օգնել:

6. «Մենք իրավունք չունենք քեզ չարթնացնել» միտքը նախադասություններից ո՞րն է արտահայտում: (1 միավոր)

Ա. Մենք քեզ չենք արթնացնի:
Բ. Մենք պարտավոր չենք քեզ արթնացնել:
Գ. Մենք պարտավոր ենք քեզ արթնացնել:
Դ. Մենք ուզում ենք քեզ արթնացնել:

7. Առանձնացրե′ք այն բառերը, որոնցում ան-ը ժխտում չի արտահայտում:(1.5 միավոր, յուրաքանչյուր բառին՝ 0.5 միավոր)

Անգիր, անհույս, անասուն, անապատ, անուն, անտանելի, անիվ, անհավատ:

8. Համացանցից գտե′ք և գրե′ք, 3 մարդու անուն, որ ապրել և ստեղծագործել են Մխիթարյան միաբանությունում: (1 միավոր)

9. Շարունակե′ք նախադասությունները: (2.5 միավոր)

Մխիթարյան միաբանությունը հիմնադրել են հայերը, սակայն…
Մխիթար Սեբաստացին չի սովորել մեր կրթահամալիրում, քանի որ…
Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկում և….

Առավելագույնը՝ 20 միավոր

 

 

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s