Posted in Ուսումնական պարապմունք

Պատիժը կրթահամալիրում

edf

Սաթենիկ Մանուկյան

Ես կարծում եմ, որ մեր կրթահամալիրում պետք է լինի պատիժը, բայց պատիժ ասելով ես ի նկատի չունեմ քանոնով մատերը դաղել կամ նրան ծեծել: Դա բոլոր ուսուցիչներին արգելվում է:Պատիժը պետք է այն ժամանակ, երբ երեխան իրեն չար է պահում, օրինակ՝ երբ նա դասի ժամանակ ձեզ չի լսում և խաղ է խաղում կամ նա դաս չի անում և խոսում է կողքինի հետ, եթե երկուսով են խանգարում դասը, ապա պետք է երկուսի վրա էլ ջղայնանաք այլ ոչ թե՝ մեկի վրա, որովհետև, եթե դուք մեկի վրա եք ջղայնանում, այն մյուսը քմծիծաղ է տալիս: Մեր դպրոցում պատիժը պետք է լինի օրինակ այսպես՝ զանգեք նրա ծնողին և կանչեք դպրոց կամ նրան տարեք տնօրենի մոտ: Այսպես պատիժը ավելի ճիշտ կլինի:

Տիգրան Գրիգորյան

Պատիժը լինում է  տարբեր: Այն պետք է, որ մարդը հասկանա կատարած արարքների սխալը:  Չկա այնպիսի երեխա, որին գոնե մեկ անգամ չեն պատժել:  Պատիժն օգնում է ձևավորելու ամուր բնավորություն, պատասխանատվություն և մեծանում է կամքի ուժը: Շատ դեպքերում պատիժն օգնում է երեխային հասկանալ լավն ու վատը, դառնալ ավելի լավը, կարողանա հաղթահարել  վատ արարքը: Բայց պատիժը չպետք է լինի ֆիզիկական:

Ցանկացած մարդ պետք է իմանա, թե ինչի համար է պատիժ կրում:

Գոռ Մնացականյան

Պատիժը մարդու սխալը ուղղելու մի միջոց է։ Երբ աշակերտի վարքը շատ վատ է դասարանում, խանգարում է ուսուսչին, կամ աշակերտներին ուսուցիչը որպես պատիժ կարող է նրան դուրս հրավիրել դասարանից և զրկել այդ օրվա գիտելիքից։ Իսկ դա կլինի նրան խրատ, որ այդպիսի վարքագիծ չդրսևորի։

Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի խստապահանջ, բարի ու անկողմնապահ։

Արարատ Ոսկանյան

Ես կարծում եմ, որ մեր կրթահամալիրում պետք է լինի պատիժը, բայց ոչ թե քանոնով մատերը դաղել:Պատիժը պետք է այն ժամանակ, երբ երեխան իրեն վատ է պահում, խաղ է խաղում դասերի ժամանակ կամ խոսում է։ Մեր դպրոցում պետք է զանգենք ծնողին և կանչեք դպրոց կամ նրան տանենք տնօրենի մոտ այդպես պատիժը ավելի ճիշտ կլինի:

Անահիտ Վերմիշյան

Ամեն ինչ չէ, որ կյանքում ճիշտ է ընթանում: Անկախ քեզնից սկսում ես քեզ վատ դրսևորել: Ճիշտ է, դրա համար քեզ պատժում են, իսկ գիտե՞ս, թե ինչի համար են պատժում դպրոցում և ինչպես են պատժում: Ուզու՞մ ես իմանալ: Դե լավ կպատմեմ: Հաճախ լինում են, որ դասի ժամանակ դու ուշադիր լսում ես դասը, բայց կողքինիդ հետաքրքիր չէ և քեզ սկսում է խանգարել: Նրան բացատրում են, որ պետք է ուշադիր լինի թե չէ չի կարողանա տնային առաջադրանքը կատարել: Մի քանի րոպե նա լռում և ուշադիր լսում է, բայց դարձյալ նա սկսում է քեզ խանգարել: Նրան գիտե՞ս դրա համար ինչ են անում: Ճիշտ է պատժում: Հաճախ մեր դպրոցում էլ են լինում այդպիսի դեպքեր: Նրան, այդ մարդուն երեք նկատողությունից հետո նա գնում է կազմակերպիչի մոտ, որպեսզի նարան հասկացնեն, որ պետք չէ այդպիսի բան անել: Նա հասկանում է, և նորից հետ գալիս դասարան: Նրան այս անգամ էլ հետաքրքիր չի լինում և նրան ուղարկում են տնօրենի մոտ: Եթե նա մյուս անգամ էլ այդպիսի բան անի, Իսկ գիտե՞ս ինչ կլինի, նրան դպրոցից դուրս կհանեն: Կամ լինում են, որ դու գնացել ես խանութ հետո եկել դասի: Դրա համար քեզ կհարցնեն «Դու որտե՞ղ էիր», Իսկ դու ինչ կպատասխանեիր, միգուցե «ինձ հայրիկս ուշ է բերել դպրոց» կամ «ես չգիտեի, որ դասերը սկսվում են ժամը իննին»: Այդ պատասխաններիդ համար քեզ հասկացնում են, մյուս անգամ չուշանալ դասից: Դու մյուս անգամ էլ ես գնում խանութ, հետ ես գալիս, դասը սկսված է: Այս դեպքում քո պատասխանները չեն աշխատի, իսկ գիտես ինչու՞, որովհետև ուսուցիչդ արդեն գիտի, թե դու ուր էիր այսքան ժամանակ: Այս անգամ քեզ կպատժեն: Դասերից հետո կխնդրեն քո մայրիկի հեռախոսահամարը և կզանգեն իմանալու, թե քո մայրիկը քեզ թո՞ւյլ է տվել առավոտյան խանութ գնաս: Տուն ես գալիս սկսում են քեզ հարցնել «որտե՞ղ էիր դասի ժամանակ», իսկ դու ի՞նչ կպատասխանես: Այսպես էլ կարելի է պատժել: Երբ դու խոսում ես ինչ-որ մեկի հետ դասի ժամանակ: Ուսուցիչդ ասում է «իմ խոսացեք»: Դարձյալ խոսում ես: Հետո հարցնում են «դասը ինչի՞ մասին էր»: Պատասխան չկա: Ուսուցիչդ գալիս է և ստուգում է ինչ ես այսքան ժամանակ գրել: Ի՞նչ է տեսնում, դե իհարկե ոչինչ: Ուսուցիչդ ասում է՝ ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չես գրել: Դու սկսում ես պատասխանել ուսուցիչիդ: Շատ այն կողմ չանցա՞ր: Այդ ժամանակ զանգահարում են մայրիկիդ և բողոքում են քո պահվածքից: Իմ կարծիքով, եթե պատիժ չլիներ, ուրեմն մարդիկ չէին հասկանա, որ իրենք սխալ ուղղությունով են գնում: Հենց այստեղ առաջ է գալիս պատժելու գաղափարը, բայց երբեմն պատժվողը մտածում է ոչ թե ողղվելու մասին, այլ պատասխան տալու մասին:

Ի վերջո. պատժել, թե ոչ, իսկ դուք ի՞նչ եք մտածում…

Մելիք Ադամյան

Պատիժ է դա մարդուն ուղղելու, դաստիարակելու, ճիշտ ուղղու վրա կանգնեցնելու, ու ճիշտը ցույց տալու միջոց է։Պատիժը է չպետք է լինի խիստ և դաժան։Երբ աշակերտը խախտում է դպրոցի ներքին կարգ ու կանոնը իմ կարծիքով նրա նկատմամբ պետք է կիրառել ոչ-թե պատժի միջոցներ, այլ լավ օրինակով փորձել բացատրել լավ ու օրինակելի լինելու, լավ մարդ մեծանալու միջոցը։

Կարեն Մարգարյան

Ես կցանկանայի, որպեսզի մեր դպրոցի պատիժը մի փոքր ավելի դաժան լիներ, որ պատժելուց հետո պատժվածը հասկանա իր սխալը և այլևս չկրկնի: Ուշանալու դեպքում պետք է ուշացողի վրա ջղայնանալ և առաջինը նրան դաս հարցնել, իսկ եթե ուշացողը գալիս է դասի կեսից, ապա դասի մյուս կեսը նա կանգնած մնա: Դասի ժամանակ խոսակցության դեպքում պետք է սկզբում ջղայնանալ, եթե դա չի օգնում, ապա պետք է առանձնացնել խոսացողներին: Դասին չմասնակցելու, տնային չանելու դեպքում պետք է ցածր գնահատական դնել, իսկ եթե սովորողը շարունակում է չմասնակցել և տնային չանել, պետք է տեղեկացնել իր ծնողին: Սովորողը, եթե դասին չի մասնակցում և խանգարում է մյուսներին, սկզբում պետք է ջղայնանալ, շարունակելու դեպքում կանչել կազմակերպչին, հետո տեղեկացնել խանգարողի ծնողին և վատագույն դեպքում պետք է հեռացնել:

Մարկ Հովհաննիսյան

Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր պատժամիջոցներ են օգտագործել դպրոցներում՝ աշակերտներին կարգի հրավիրելու, լռեցնելու համար։ Ոչ վաղ անցյալում շատ էր տարածված ծեծը դպրոցներում, նույնիսկ կար <<Տեր Թոդիկի դպրոց>> արտահայտությունը։ <<Տեր Թոդիկի դպրոց>> ասելով՝ մարդիկ հասկանում են դպրոց, որտեղ ծեծը կրթության անբաժան մասն է կազմում։ Բարեբախտաբար, այժմ ես սովորում եմ այնպիսի դպրոցում, որտեղ բացակայում է ծեծը։ Մեր դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր պատժամիջոցը։ Օրինակ՝ ընկեր Սյուզին՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, օրվա վերջում, իր բլոգում գրում է դասարանում վատագույն  աշակերտի անունը։ Երեք անգամ այդ անունը կրկնվելու դեպքում, աշակերտը ստանում է անբավարար։ Կարծում եմ վատ տարբերակ չէ։

Ինձ համար ամենավատ և արհամարական պատիժը կլինի այն, որ ինձ թույլ չտան մտնել դասարան և մասնակցել դասերին։

Սեդա Մարգարյան

Ես մտածում եմ, որ պետք է երեխաներին պատժել դաս հարցնելով, պետք չէ գոռալ, որովետև դրանից երեքաները՝ այսինքն մենք, ավելի ենք չարանում:

Կարելի է ընդամենը կանգնել, սպասել մինչև մենք մեզ լուռ կպահենք, և վերջին տարբերակը այն է`ով որ իրեն վատ է պահում, կանգնացնել ամբողջ դասարանը և մինչև լուռ չմնան չնստացնել:

Արման Գևորգյան

Իմ կարծիքով, նախ աշակերտների հետ պետք է զրուցել, նրանց հասկացնել, որ իրենք սխալ են։ Եթե աշակերտները կրկնում են նույն սխալը ,այդ ժամանակ նոր պետք է մտածել պատժելու մասին։ Պատժելու տարբեր միջոցներ կան։Կարող են աշակերտի վատ արարքի, բացակայության, վատ պահվածքի, դասը խանգարելու, կամ ուսուցչին պատասխանելու համար տեղեկացնել ծնողին, որպեսզի ծնողը զբաղվի իր երեխայի դաստիարակությամբ՝ նախատելով կամ ինչ-որ բանից զրկելով։ Իսկ երբ այդ ամենը չի օգնում, այդ ժամանակ կարելի է դիմել տնօրենի կամ հոգեբանի օգնությանը։

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s