Posted in Լրացուցիչ կրթություն

5-րդ դասարան

Նոյեմբերի 30

Ավ. Իսահակյան «Ես երգիչ եմ» , առաջադրանքները կատարել, ստեղծագործությունը սովորել անգիր, ձայնագրվել, հրապարակել բլոգում: Լեզվի գրքից կատարել 99 և 100 առաջադրանքները:

Նոյեմբերի 29

Ստեղծագործական աշխատանք՝ «Աշխարհի ամենապիտանի բանը» (ստեղծագործական աշխատանքը պետք է լինի ամենաքիչը 7-8 նախադասություն):

Նոյեմբերի 28

Ընթերցանության օր

Նոյեմբերի 27

Աշխատանք լեզվի գրքով  91-94, 97:

Նոյեմբերի 26

Ավ. Իսահակյան «Ամենապիտանի բանը»: Կարդալ, առաջադրանքները կատարել:

Նոյեմբերի 23

Թարգմանչաց տոն : Կարդալ 5-րդ դասարանի Ե նախադասությունները, կատարել առաջադրանքները:

Նոյեմբերի 22

Ավ. Իսահակյան «Կյանքից թանկ բանը» 9, 10 առաջադրանքները կատարել, ստեղծագործությունը սովորել անգիր:

Նոյեմբերի 21

Ընթերցանության օր

Նոյեմբերի 20

աշխատանք լեզվի գրքով  87, 89, 90:

Նոյեմբերի 19

Ավ. Իսահակյան «Կյանքից թանկ բանը»: Կարդալ 1, 3, 4, 5 առաջադրանքները կատարել:

Նոյեմբերի 16

Թարգմանչաց տոն : Կարդալ 5-րդ դասարանի Տերունական աղոթքը, կատարել առաջադրանքները:

Նոյեմբերի 15

Ս. Զորյան «Մի գիշեր անտառում» (ընթերցարանի 5-րդ էջ), դասը սովորել պատմել:

Նոյեմբերի 14

Ընթերցանության օր

Նոյեմբերի 13

Աշխատանք լեզվի գրքով 82, 83, 85, 86:

Նոյեմբերի 12

 Ս. Զորյան «Մի գիշեր անտառում», ընթերցարանի 5-րդ էջ: Կարդալ, բլոգում դուրս գրել հետաքրքիր երկու հատված, հիմնավորել ընտրությունը:

Նոյեմբերի 9

Թարգմանչաց տոն : Կարդալ 5-րդ դասարանի Ա և Բ նախադասությունները, կատարել առաջադրանքները:

Նոյեմբերի 8

Կարդալ Մ. Սեբաստացու մասին, փորձել նրա կենսագրության հիման վրա հեքիաթ հորինել:

Հարցաթերթիկը լրացնում են նորեկները:

Նոյեմբերի 7

Ընթերցանության օր

Նոյեմբերի 6

Աշխատանք լեզվի գրքով 75, 78, 80, 81:

Նոյեմբերի 5

Սովորում ենք մեր կրթահամալիրի հիմնը. «Անդաստան»: Սովորողները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խումբ վերլուծում է բանաստեղծության տրված հատվածը, բառարանի կամ ընկերների օգնությամբ փորձում բացատրել անհասկանալի բառերը: Յուրաքանչյուր խումբ անգիր սովորում և ներկայացնում է բանաստեղծության՝ իրեն հանձնարարված հատվածը:

Հոկտեմբերի 26

«Շարլ Ազնավուր» նախագիծ. լսեք Ազնավուրի երգերից որևէ մեկը և փորձեք դրան համապատասխան մի պատմություն հորինել՝ La MammaLA BOHÈMEHier encoreSheL’amour c’est comme un jour,Je t’Attendsje m’voyais deja lyricsun vie d’amour:

Հոկտեմբերի 25

Լեզվական աշխատանք՝ 77-80, թեման՝ բառակազմություն:

Հոկտեմբերի 23

Կարդալ  Ազնավուրը Ազնավուրի մասին տեքստի երկրորդ հատվածը և կատարել առաջադրանքները:

Հոկտեմբերի 19

Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ստեղծագործության հարցում:

Տնային հանձնարարություն

Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից՝ 5, 7, 8:

Հոկտեմբերի 18

Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ուշադիր կարդալ (ընթերցարան՝ 123 էջ):

Տնային հանձնարարություն

Տեքստը սովորել պատմել, տեքստից դուրս գրել 10-ական ածական և գոյական:

Հոկտեմբերի 17

Ընթերցանության օր

Տնային հանձնարարություն

Ձեր ընտրած գիրքը տանը 30 րոպե կարդալ:

Հոկտեմգերի 16

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով՝ 67-69

Տնային հանձնարարություն

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով՝ 70- 72 համանուն բառեր:

Հոկտեմբերի 15

Թարգմանչաց տոն : Գրաբարի լեզվական օրինաչափությունների ուսումնասիրություն:Ա նախադասության առաջադրանքները կատարել:

Տնային հանձնարարություն

Բ նախադասությունը կարդալ, փոխադրել աշխարհաբար, առաջադրանքները կատարել:

Հոկտեմբերի 10

Մ. Գլշայանի «Օրն ավետյաց» դասարանում մանրամասն քննարկել, անծանոթ բառերը հարցնել: Անծանոթ բառերով կազմել մեկական նախադասութություն:

Տնային հանձնարարություն

Հարցազրույց տան անդամների, հարևանների կամ այլ մարդկանց հետ հետևյալ թեմայով՝ ի՞նչ երաժշտություն եք դուք սիրում լսել, ինչո՞ւ և ի՞նչ հաճախականությամբ եք լսում Կոմիտաս: Հարցազրույցները կարող են լինել տեքստի, տեսագրության կամ ռադիոնյութի տեսքով: Աշխատանքները հրապարակեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Հոկտեմբերի 9

Լեզվական աշխատանք՝ 57, 58

Տնային հանձնարարություն

Լեզվական աշխատանք՝ 59, 64:

Հոկտեմբերի 8

Մ. Գլշայանի «Օրն ավետյաց» կարդալ, քննարկել դասարանում:

Տնային հանձնարարություն

Մ. Գլշայանի «Օրն ավետյաց» ստեղծագործությանը հաջորդող առաջադրանքները կատարել:

Հոկտեմբերի 5

Հ. Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը կարդալ, պատկերները մեկնաբանել, առաջադրանքները կատարել, մակդիրները դուրս գրել:

Տնային հանձնարարություն

Հ. Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրվել և բլոգում հրապարակել:

Հոկտեմվբերի 4

Մուշեղ Գալշոյանի  «Սպասումը» ստեղծագործության քննարկում, առաջադրանքներ բաժնից 1, 2, 3, 6, 9:

Տնային հանձնարարություն

Աչքերը փակ լսեք Կամիտասի երաժշտություններից մեկը, և 4-5 նախադասությամբ բլոգում գրեք, թե ինչ եք զգում և ինչի մասին ենք մտածում այդ երաժշտությունը լսելիս: Չմոռանաք ձեր լսած երաժշտությունը ևս նյութի հետ բլոգում հրապարակել:

Կոմիտասյան երգեր և երաժշտություններ՝ ՇորորԱլ ԱյլուղսԳարունՉինար եսԿաքավիկՎաղարշապատի պար, Շողեր ջանԴե ելՔելե-քելե:

Հոկտեմբերի 3

Ընթերցանության օր

Տնային հանձնարարություն

Ձեր ընտրած գիրքը տանը 30 րոպե կարդալ:

Հոկտեմբերի 2

Լեզվական աշխատանք՝ 52-53

Տնային հանձնարարություն

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքեվ, առաջադրանքներ 53-56

Հոկտեմբերի 1

Հ. Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունից դուրս գրել երկու մակդիր, բանաստեղծության առաջադրանքները կատարել:

Տնային հանձնարարություն

Կարդալ Մուշեղ Գալշոյանի  «Սպասումը» ստեղծագործությունը և գրել, թե ում մասին էր գրված և բնութագրել պ-ատմվածքի հերոսին:

Սեպտեմբերի 28

Հետաքրքիր մտքերի ընթերցում: Սահյանական օրեր: Հ. Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծույթունը կարդալ, հասկանալ:

Տնային հանձնարարություն

Հ. Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծույթունը սովորել անգիր, ձայնագրությամբ կամ տեսանյութով բլոգում հրապարակել:

Սեպտեմբերի 27

Վ. Սարոյան «Ես» ստեղծագործությունը կարդալ, դասարանում քննարկել:

Տնային առաջադրանք

Վ. Սարոյան «Ես» ստեղծագործության առաջադրանքները կատարել:

Սեպտեմբերի 26

Ընթերցանության օր

Տնային հանձնարարություն

Ձեր ընտրած գիրքը տանը 30 րոպե կարդալ:

Սեպտեմբերի 25

Վ. Սարոյանի «Թակարդը, Աստված իմ, թակարդը» կարդալ:

Տնային հանձնարարություն

Վ. . Սարոյանի «Թակարդը, Աստված իմ, թակարդը» կարդալ շատ ուշադիր, պատրաստ լինել քննարկման:

Սեպտեմբերի 20

Վ. Սարոյանի «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին» , կարդալ, առաջին երկու առաջադրանքները կատարել:

Տնային հանձնարարություն

Վ. Սարոյանի «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին» ստեղծագործության 3-րդ և 4-րդ առաջադրանքները կատարել: Ստեղծագործությունը դերերով ձայնագրել, հրապարակել բլոգում:

Սեպտեմբերի 19

Ընթերցանության օր

Տնային հանձնարարություն

Ձեր ընտրած գիրքը տանն ընթերցել 30 րոպե:

Սեպտեմբերի 18

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով՝ 33, 34, 36, 37

Տնային հանձնարարություն

Աշխատանք լեզվի գրքով 38-40

Սեպտեմբերի 14

Կարդալ Վ. Սարոյանի «Ճառ մարդկային քթի մասին» հատվածը:

Տնային հանձնարարություն

Հորինել նմանատիպ մի ճառ մարմնի որևէ անդամի մասին և ճառը հետաքրքիր ընթերցմամբ ձայնագրել, ցանկալի կլինի, որ ճառը լինի երկխոսության տեսքով: Աշխատանքը հրապարակել բլոգում:

Սեպտեմբերի 13

Կարդալ Վ. Սարոյանի «Խաղողի տերևով տոլմա» հուշագրությունը: Համացանցից տեղեկություններ գտնել Բիթլիսի, Սոկրատեսի և Պլատոնի մասին:

Տնային հանձնարարություն

Վ. Սարոյանի «Խաղողի տերևով տոլմա» հուշագրությունից դուրս գրել 10-ական ածական և գոյական, դրանք վանկատել:

Սեպտեմբերի 12

Լեզվական աշխատանք՝ 21, 23, 24, հաջորդող տեքստը կարդալ:

Տնային հանձնարարություն

Աշխատանք լեզվի գրքով՝ 26-29:

Սեպտեմբերի 11

Հանձնարարված նյութի հարցում, քննարկում, կարդալ Հուշերին հաջորդող Կուզեի լինել տեքստը, առաջադրանքները կատարել:

Տնային հանձնարարություն

Վ. Սարոյանի «Թե ինչ կարող  էպատահել…» կարդալ, կարողանալ մանրամասն պատմել:

Սեպտեմբերի 10

Վիլյամ Սարոյանի մասին զրույց. ի՞նչ գիտենք, ի՞նչ չգիտենք: Որոնողական աշխատանք համացանցում:

Տնային հանձնարարություն

«Վ. Սարոյանը հիշում է» կարդալ, կարողանալ մանրամասն պատմել:

Սեպտեմբերի 7

Աշխատանք լեզվի գրքով՝ 17, 18, 12, 15, 16

Տնային հանձնարարություն 

Դասարանում կիսատ մնացած աշխատանքներն ավարտել, ես և իմ ընկերը նախագիծն ամբողջացնել, այն աշխատանքները, որոնք դեռ չեն հրապարակված, հրապարակել, հղումներն ինձ ուարկել:

Սեպտեմբերի 6

Նախագծային աշխատանք Ես և ընկերս. Ընկերների գրածների տակ գրել կարծիքներ և մտածել 5-6 հարց, որոնք պետք է տալ ընկերոջը:

Տնային հանձնարարություն

Մտածած հարցերով ընկերոջ հետ հարցազրույց անցկացնել և ընկերոջ նկարով հրապարակել բլոգում:

Սեպտեմբերի 5

Աշխատանք լեզվի գրքով՝ 3, 5, 6

Տնային հանձնարարություն

Աշխատանք լեզվի գրքով՝ 7, 8:

Աշխատանքային գիրք Ալբերտի համար՝ Hayoc-lezu-2

Սեպտեմբերի 4

Շաբաթվա նախագծի ներկայացում, քննարկում, խմբերի ձևավորում, ընթերցարանի, լեզվի գրքի ներբեռնում:

Տնային առաջադրանք՝ 5-6 նախադասությամբ նկարագրեք և բնութագրեք ձեզ: Ձեր լուսանկարի հետ հրապարակեք բլոգում:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s