Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Մայրենի

Ժամկետ՝ շուրջտարյա

Մասնակիրցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ զարգացնել սովորողների գրավոր խոսքը, ստեղծագործական միտքը, գրագիտությունը, ընթերցասիրությունը: Continue reading “Մայրենի”

Advertisements
Posted in Նախագիծ 18-19

Թարգմանչաց տոն

374376_210482215690687_1369619121_n

Հոկտեմբերի  15-25

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ,  5-րդ, 6-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Ծանոթացում հին հայերենին՝ գրաբարին
  • Թարգմանանչական կարողությունների ձեռքբերում
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն,, նախագծին

Continue reading “Թարգմանչաց տոն”

Posted in Ուսումնական պարապմունք, Uncategorized

Հետաքրքիր մտքեր

downloadՈ՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Իմ կարծիքով «սիրել» բառը, որովհետև առանց սիրելու ոչինչ չի լինում:

Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

Ոչ ասելիս մարդու գլուխը իրեն ավելի կլոր էր զգում, որովհետև նա հոգնել էր կրկնել << ես>> բառը։ Continue reading “Հետաքրքիր մտքեր”

Posted in Ուսումնական պարապմունք

Պատիժը կրթահամալիրում

edf

Սաթենիկ Մանուկյան

Ես կարծում եմ, որ մեր կրթահամալիրում պետք է լինի պատիժը, բայց պատիժ ասելով ես ի նկատի չունեմ քանոնով մատերը դաղել կամ նրան ծեծել: Դա բոլոր ուսուցիչներին արգելվում է:Պատիժը պետք է այն ժամանակ, երբ երեխան իրեն չար է պահում, օրինակ՝ երբ նա դասի ժամանակ ձեզ չի լսում և խաղ է խաղում կամ նա դաս չի անում և խոսում է կողքինի հետ, եթե երկուսով են խանգարում դասը, ապա պետք է երկուսի վրա էլ ջղայնանաք այլ ոչ թե՝ մեկի վրա, որովհետև, եթե դուք մեկի վրա եք ջղայնանում, այն մյուսը քմծիծաղ է տալիս: Մեր դպրոցում պատիժը պետք է լինի օրինակ այսպես՝ զանգեք նրա ծնողին և կանչեք դպրոց կամ նրան տարեք տնօրենի մոտ: Այսպես պատիժը ավելի ճիշտ կլինի: Continue reading “Պատիժը կրթահամալիրում”

Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Սահյանական օրեր

DSC01684Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ:

Նպատակը՝ ծանոթանալ Հ. Սահյանի բնությանը նվիրված բանաստեղծություններին:

Ժամկետները՝ հոկտեմբերի 10-20

4-րդ դասարան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու: Continue reading “Սահյանական օրեր”

Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Կոմիտասյան օրեր

dav

Ժամկետներ՝ սեպտեմբերի 29 — հոկտեմբերի 16

Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ Հայ ժողովրդական, հոգևոր երգին հաղորդակից դարձնել սովորողներին, կոմիտասյան երգի տարածում Continue reading “Կոմիտասյան օրեր”

Posted in Ընթերցարան, Uncategorized

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին»

1Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։ Continue reading “Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին»”

Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Ուսումնական ճամփորդություն Էրեբունի Թանգարան

Erebuni-fortressՄասնակիցներ՝ 4-5-րդ ռ 6-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը՝ 15 սովորող)

Վայրը՝ Էրեբունի թանգարան-ամրոց

Ժամկետը՝ հոկտեմբերի 27-ին՝ ժ. 10:30-13:00

Նպատակը՝ Երևան 2800-ի նախապատրաստական աշխատանքներ, ծանոթացում Երևանի ստեղծմանն ու պատմությանը: Continue reading “Ուսումնական ճամփորդություն Էրեբունի Թանգարան”

Posted in Մեդիակրթություն 18-19 ուստարի

Մայրենի 4-րդ դասարան

Մայիսի 27 — հունիսի 3 մայրենիի ստուգատեսային ճամբարի աշխատանքներ
(բոլոր հղումներն ուղարկում եք ընկեր Անուշին, լիարժեք կատարված յուրաքանչյուր առաջադրանքի համար սանում եք 2 միավոր)

  • Մայիսի 27՝  Հարցազրույց ընկերոջ, ուսուցչի, ծնողների կամ ցանկացած որևէ մեկի հետ (հարցազրույցը հրապարակել բլոգում մինչև մայիսի 29-ը տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով):
  • Մայիսի 29՝ Ճամփորդական օրվա լուսաբանում պատում (նյութը ներկայացնել բլոգում մինչև մայիսի 30 տեքստային պատումի ձևով, հետը կցել օրվա լուսանկարներից):
  • Մայիսի 30՝ Բլոգային ստուգատես (պատասխանել google հարցաթերթիկին, ներկայացնելով սեփական բլոգը: Աշխատանքն ավարտել մինչև մայիսի 31-ը):
  • Մայիսի 31՝ Ստեղծագործական աշխատանք՝ «Եթե ես…. » (ներկայացնել բլոգում տեքստային պատումի ձևով՝ դրան կցելով paint  ծրագրով ստեղծված նկար, աշխատանքը ներկայացնել մինչև հունիսի 1-ը):
  • Հունիսի 3՝ Գուգլ հարցաթերթիկում լեզվական առաջադրանք (աշխատանքը պարտադիր է սկսել և վերջացնել մեկ ժամվա ընթացքում)
  • Լրացուցիչ աշխատանք ստուգումից առաջ ՝թեսթ 9, թեսթ 10

Continue reading “Մայրենի 4-րդ դասարան”