Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

Հ. Թումանյան «Անուշ»

DSC00836.JPGՄասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովոողներ, երաժշտության, մայրենիի տեխնոլոգիայի դասավանդողներ

Ժամկետը՝ ապրիլի 20-մայիսի 18

Նպատակը՝ սովորել համբարձման երգեր, կարդալ պոեմը, առանձին հատվածներ բերանացի իմանալ, մեդիաուրբաթին ներկայացնել Հարավային դպրոցը

Ընթացքը՝

Սովորողների հետ կարդում ենք պոեմը, հասկանում իրավիճակը, փորձում հասկանալ հեղինակի ասելիքը, զրուցում ենք ժամանակաշրջանի, տիրող բարքերի , հերոսների մասին:

Մայրենիի պարապմունքին սովորողներին ներկայացնում ենք բեմադրության կառուցվածքը, այն հատվածները, երգերը, որոնք պետք է սովորել, միասին կարդում և քննարկում ենք դրանք:

Երաժշտության պարապմունքին ընտրված երգերն ու պերերգերը սովորում են, միասին կատարում:

Տեխնոլոգիայի պարապմունքների ընթացքում մեդիաուրբաթին ներկայանալու համար ստեղծվում են բեմական հագուստներ՝ թիկնոցներ, գլխակապեր, գոտիներ….

Ներկայացման կառուցվածքը՝

Երաժշտական կատարում Մարիամ Մնացականյան՝ «Սարի գլխին»

Գոհար Բալջյան՝
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

Միասնական
 — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Միասնական պարերգ «Համբարձում է գարուն է»

Միասնական ընթերցում՝ 
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,

Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Մարկ Հովհաննիսյան, Արարատ Ոսկանյան, Տիգրան գրիգորյան

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։

Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.

Միասնական պարերգ՝ «…………..» (աղջկա գովք)

Ինեսա Հոբոսյան
— Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

Միասնական
-Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Միասնական երգ՝ «Ամպի տակից ջուր է գալիս»

Աղջիկներ շրջանում մի քայլ առաջ են գալիս ու դեմքվ կանգնում տղաներին՝ գոյացնելով շրջան շրջանի մեջ

Աղջիկների խումբ
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Տղաները շրջանը մեծացնում են, աղջիկները կենտրոնում պարում են:

Միասնական երգ «Ասում են ուռին»

Տղաների խումբ
— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

Աղջիկներն ու չպարող տղաները մի գծով կանգնում են բեմի առջը՝

Միասնական պար՝ «Յարխուշտա» 

Միասնական
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Միասնական պարերգ «Համբարձում յայլա»

Վիճակահանություն ՝ 

— Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Միասնական պարերգ՝ «Մանի ասեմ ու շարեմ»

Երկու շարքով սովորողները կանգնում են բեմի առջևը՝

Միասնական՝
Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր էր ասում ու ման էր գալիս։

Երաժշտական կատարում Մարիամ Մնացականյան՝ «Սարերի հովին մեռնեմ»

Զանգակները զնգացնելով հավաքվում են բոլորը, իրար թիկունքով շրջան կանգնում, երկրորդ տունից կանգնում են իրար դեմքով և ձեռքերը բռնած դանդաղ շրջանով պտտվում:

Միասնական՝
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Միասնական պարերգ՝ «Հեյ գյուլ եմ, նա՜յ-նա՜յ»

Արդյունքներ՝

Սովորողները կարդում են հատվածներ՝ Գայանե Բալաբանյան, Իվետտա Մեյթերջյան, Էլեն Պետրոսյան, Մարիամ ՄկրտչյանՄանե Հովհաննիսյան,

Մոսիի և Սարոյի հանդիպումը. ստեղծագործում են սովորողները՝ Արարատ Ոսկանյան, Սաթենիկ Մանուկյան, Գոռ Մնացականյան, Արման Գևորգյան, Կարեն Մարգարյան, Սերենա Մսրլյան, Տիգրան Գրիգորյան,

Սովորողներն ընտրել են պոեմից իրենց դուր եկած հատվածները՝ Սաթենիկ Մանուկյան, Մելիք Ադամյան, Անդրանիկ Չիլոյան, Գոռ Մնացականյան

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s