Posted in Նախագծեր 17-18, Uncategorized

«Կարդում ենք Թումանյան» ստուգատեսի նախագիծ

ph138616456981Ստուգատեսում ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նախագծի ամփոփում
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանը՝ ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը.

  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
  • Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետության դասեր
  • Կարդում են դասավանդողները. յուրաքանչյուր դպրոց ընտրում է Թումանյանի որևէ բալլադ, որը դասավանդողները ռադիոթատրոնի տեսքով ներկայացնում են:
  • Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ):
  • Ակումբային, անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ
  • Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները:
  • Թումանյանական կերպարների վերլուծություն:
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում:
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները:
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
  • Թումանյանի ամենահերոսը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)
  • Իմ նվերը Թումանյանին (անհատական, ընտանեկան, խմբային)

Աշխատանքների  ամփոփում

Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Անվանակարգեր

  1. Ամենաբլբլոց (ամենակրտսեր մասնակցի պատում-ներկայացում)
  2. Լավագույն մտահղացում
  3. Ստեղծագործության ամենաանսպասելի մեկնաբանություն
  4. Ամենաընդգրկուն համագործակցային նախագիծ
  5. Լավագույն թատերական ներկայացում (նաև տիկնիկային)
  6. Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
  7. Լավագույն հետազոտական նախագիծ

Աշխատակարգ

  • Փետրվարի 5 — մարտի 16. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
    Թումանյանական ուսումնական ճամփորդություններ
  • Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
  • Մարտի 16-22.  ստուգատեսի արդյունքների ամփոփում
  • Անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ մեդիաուրբաթ-համերգին:

Բանաստեղծություններ, որոնք նախատեսված են միասնական ընթերցանության համար

Օգտվել եմ հետևյալ աղբյուրից

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s