Posted in Ուսուցչի օրագիր, Uncategorized

Հունվար

26113960_1808163225874105_4631550030923498168_n.jpg

Ճամբարային հունվար

Կրթահամալիրում նորություն չէ ուսուցման կազմակերպման ճամբարային եղանակը, բայց ինձ համար հունվարյան ճամբարը բացահայտումների ու ոգևորության նոր հնարավորություն տվեց: Թերևս ողջ գաղտնիքը թաքնված է այնտեղ, որ այս տարի առաջին անգամ ճամբարի ծրագիրը կազմեցինք սովորողների հետ: Մինչև ճամբարի սկսելը, ես մշակել էի նախագիծ, որի համաձայն հունվարին մենք պետք է պատրաստվեինք Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի բեմադրությունը: հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին սովորողների հետ կարդացել էինք էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը, և վստահ էի, որ տոների ընթացքում պոեմը սովորողները հաճույքով կկարդան և հանձնարարված հատվածներն անգիր կսովորեն: Արձակուրդից հետո սովորողների մի մասն, իհարկե, կատարել էր հանձնարարությունը, բայց հրաժարվեցին գալ իմ ջոկատ՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում բեմադրությանը մասնակցել: Ջոկատումս ընդամենը 6 ճամբարական գրանցվեց, որոնք հետ սկսեցինք ճամբարային նախագիծ կազմել: նախագծի հիմնական կետերը, ճամփորդության ուղղությունները քննարկեցինք և նույն օրը երեկոյան ես հրապարակեցի հունվարի 8-12-ի աշխատակարգը: Առավոտյան պարզվեց, որ ջոկատս համալրվել է ու դարձել 17 հոգանոց: սկսեցինք աշխատանքը, և յուրաքանչյուր օրը դարձավ անկրկնելի, հետաքրքիր, իրադարձություններով ու տպավորություններով հագեցած: սովորողներից շատերը խոստովանեցին, որ այս ճամբարից հետո սկսելե ն սիրել ձմեռային ճամբարն ավելի շատ, քան ամառայինն են սիրում: առջևում դեռ հետաքրքիր ու բազմաբովանդակ օր են: մարիամ քալանթարյանի հետ աշխատում ենք անել առավելագույնը, որ հունվարյան այս ճամբարն անմոռաց մնա մեր ջոկատի բոլոր սովորողների համար:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s