Posted in Ուսուցչի օրագիր, Uncategorized

Դեկտեմբեր

received_209581159398022098353820

Պատրաստվում ենք Ամանորին

Ամանորի նախապատրաստական աշխատանքներում ամենակարևոր տեղն ու նշանակությունը պետք է տալ ամանորյա տրամադրությանը, որը ստեղծվում է ամանորյա նախապատրաստական աշխատանքների և Ամանորի հետ կապված այլ մանր ու խոշոր լրացումների շնորհիվ: Այս տրամադրության ստեղծմանն է ուղղված նաև մեր Ամանորյա հեքիաթների նախագիծը, որտեղ ընդգրկել ենք տարբեր հեղինակների շատ տարբեր հեքիաթներ և ստեղծագործություններ: Նախագիծը միաժամանակ սկսել են 4-րդ և 5-րդ դասարաններում և երկուսի մոտ էլ նկատել եմ մեծ ոգևորություն: Սովորողներն իմ բլոգում գտել են հեքիաթների փաթեթը և առանց սպասելու իմ հանձնարարությանը, սկսել են հեքիաթները մեկը մյուսի հետևից կարդալ: Հիմա կանգնել ենք մի դժվարության առաջ. հեքիաթները վերջացել են, բայց սովորողներն նորերն են պահանջում: Սա իհարկե իր բացատրույթունն ունի: Արդեն մեկ ամիս է, որ սովորողների հետ կարդում ենք էպոս, ու որքան էլ սվորողները հաճույքով, հետաքրքրությամբ ու ոգևորությամբ են էպոսը կարդում, այնուամենայնիվ էպոս կարդալը բավական դժվար է ու դրանից հետո հեքիաթները ոչ թե կարդացվում են, այլ կլանվում սովորողների կողմից: Այժմ որոշել ենք ինքներս հեքիաթներ հորինել և լավագույնները տալ մյուսներին, որպեսզի կարդան: Մտածել ենք նաև դրանք ուղարկել կրթահամալիրի երիտասարդական մի որևէ ամսագրի: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Ամանորյա զրույցներ

Արդեն երկու շաբաթ, որ 4-րդ և 5-րդ դասարանների սովովորողների հետ կարդում ենք ամանորյա հեքիաթներ, զրուցում դրանց մասին, փորձում հասկանալ փոխաբերությունները, հեղիանակի ասելիքը: Սովորողները հեքիաթներով ոգևորված, իրենք էլ են սկսել ստեղծագործել ու մեծ հետաքրքրությամբ են լսում մեկը մյուսի հեքիաթը, հարցեր են իրար տալիս, պարզաբանումներ մտցնում:

Գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ մաքրություն էի անում իմ սենյակում, ձեռքս ընկան սովորողների ձմեռ պապուն գրված նամակները, որոնք պատրաստել էին երկարացված օրվա ընթացքում ու հետո էլ անփույթ գցել ու գնացել: Սկսեցի կարդալ ու պարզվեց, որ Ձմեռ պապին այլևս կարիք չունի այս ու այն կողմ ընկնելու, կարող է համագործակցել միայն Apple ընկերությնա հետ, որովհետև բոլորը iPhone էին ուզում: Զարմացա ու տխրեցի: Որքան բազմազան էին մեր մանկության տարիներին երեխաների ցանկությունները, հետո հիշեցի  ինձ, որ չէի կողմնարոշվում ինչ ուզեմ ու որոշել էի կախարդական փայտիկ ուզել ձմեռ պապիկից.  «iPhone-ն էլ կախարդական փայտիկ է էլի», մտածեցի ու սփոփվեցի: Անցավ մի շաբաթ, սովորողների հետ կարդացինք Պաուլո Կոելյոյի «Սուրբ ծննդյան հեքիաթ» ու ոչ իմ նախաձեռնությամբ խոսակցություն բացվեց երազանքների ու ցանկությունների մասին: Ահա այստեղ էր, որ սովորողներից յուրաքանչյուրը դարձավ անհատ՝ իր պայծառ երազանքով: Հուզիչ էր, որ 4-րդ դասարանի աղջիկներից մեկն ասաց, որ արդեն 2-րդ տարին է Ձմեռ պապուց քույրիկ կամ եղբայր է խնդրում, ու քանի որ չի բերում, որոշել է փող հավաքել և գնել իր համար քույրիկ, մի տղա էլ պարզվում է  երազում է սկյուռիկների մասին, ու երբ խոսում էինք այն մասին, որ եղևնի կտրելը լավ չէ, այլ կարելի է տան բակում աճեցնել ու զարդարել, նա մտահոգված ու շատ լուրջ հարցրեց. «Ընկեր Գոհար, եթե ես իմ տան բակում մի քանի եղևնի տնկեմ, սկյուռերը կգա՞ն իմ բակում ապրելու»: Մեկ ուրիշը երազում էր շան մասին, անուն էլ էր արդեն մտածել, բայց շունը չկար ու չկար: Մի խոսքով, զրուցեցինք, դասն ավարտվեց, ու ոչ ոք չէր ուզում գնար, որովհետև դեռ այնքա՜ն երազանքներ կային…

Երբ ուսուցումը կապվում է կյանքին

Յուրաքանչյուր չորեքշաբթի 4-րդ դասարանի սովորողների հետ աշխատում ենք Մարիետ Սիմոնյանիի հեղինակած մայրենիի գիրք — տետրերով; Այս օրերը հատկապես սիրելի են ինձ համար մի քանի պատճառներով. նախ եղած նյութից ընդամենը պետք է ընտրություն կատարել ու ոչ թե նոր առաջադրանք հորինել, ընթերցանության նոր տեքստեր գտնել, երկրորդ մեկ օրով ազատվում ենք նոթբուքերից ու դրանց հետ առաջացած բազմաթիվ խնդիրներից՝ լիցքավորում չկա, նոթբուքը կախում է, լիցքավորիչը փչացել է, KDWin չկա և այլն և երրերոդն էլ տանը ստուգելու նյութ չկա: Գիրք-տետրերով սովորողներն էլ են սիրով աշխատում, որովհետև առաջադրանքները շատ հետաքրքիր են և հաճախ եմ լսում կարծիքներ, թե դրանք նման են լեզվական խաղերի: Ահա այդպիսի մի առաջադրանքի մասին էլ այսօր ցանկանում եմ պատմել: Պատումի կենտրոնում 4.1 դասարանի սովորող Շահվերդյան Ակսելն է, բայց մինչ բուն թեմային անցնելը, մի քիչ խոսենք Ակսելից, ով մինչև այս տարվա աշունն իրենց տան փոքրն էր (ավագ եղբայր ունի, ով արդեն ուսանող է) և դրանով է պայմանավարված, որ ունի եզակիության զգացում. չի սիրում ունեցածով կիսվել որևէ մեկի հետ, իրեն նեղություն տալ որևէ հարցով, աղջիկներին ընդհանրապես չի սիրում, որովհետև նրանց հետ շփման ընթացքում հաճախ է ստիպված լինում զիջումների գնալ, շատ ցրված, անուշադիր և իր ճշմարտությունն ունեցող տղա է, բայց աշնանից սկսած Ակսելի կյանքում կատարվեց հեղաշրջում, որովհետև մայրիկը ունացավ երրորդ զավակը՝ այս անգամ աղջիկ , և Ակսելը ինքստինքյան դադարեց տան փոքրը լինելուց: Սա առաջացրեց Ակսելի մոտ բազմաթիվ դրական փոփոխություններ, որոնք նկատելի են թե ուսման, թե ընկերների հետ շփման և թե անձնային ոլորտներում:

Ահա այս Ակսելը հերթական մի չորեքշաբթի աշխատում է գիրք-տետրով և հանդիպում է այսպսիս մի առաջադրանքի. ներկայացված է համառոտ տեքստ, որը պետք է ընդարձակել՝ տրված հարցերին պատասխանելու միջոցով: Տեքստը հետևյալն է. մի աղջիկ մայրիկի հետ խանութից ցանկանում է տիկնիկ գնել, նրան առաջարկում են աչքերը բացուխուփ անող, լացող տիկինիկ, բայց աղջիկը հրաժարվում է՝ ասելով, որ իր փոքր քույրիկն է այդպիսին, ինքը տիկնիկ է ցանկանում ունենալ:

Ահա այս տեքստը, որն Ակսելը (և ոչ միայն նա) սովորության համաձայն չի կարդացել միչև վերջ, սկսում է ընդարձակել: Մինչ աշխատանքը սկսելը մոտենում է ինձ և ասում, որ ցանկանում է այնպես ընդարձակել, որ տեքստը դառնա վախենալու: Ես ասում եմ, որ դա իր որոշումն է և զգուշորեն սկսում հետևել նրա աշխատանքին: Խանութն ու վաճառողուհուն նկարագրելուց հետո Ակսելը սկսում է նկարագրել տիկնիկին՝ արյունոտ բերանով, չգիտեմ ինչպիսի աչքերով: Ես համբերատար սպասում եմ վերջին նախադասությանը, ու հանկարծ Ակսելը վրդովված բացականչում է՝ ընկեր Գոհար, էսպես չի լինի, ասումա.  «Ես տանն այդպիսի քույրիկ ունեմ»…

Համոզված եմ, եթե Ակսելը տանը փոքրիկ քույրիկ չունենար, այդպես էլ կշարունակեր գրել, ու այն բանից հետո, երբ ես ասեի, թե միտքը սխալ է ստացվել, որովհետև տիկնիկը պետք է քույրիկին նման լինի, նա ուսերը կթոթվեր ու կասեր՝ ոչինչ էլի, էդպես էլ կլինի … 🙂

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s