Posted in Ուսուցչի օրագիր, Uncategorized

Նոյեմբեր

sdr

Արդարացված հույսեր

Գրեթե մեկ ամիս է, որ 4-րդ և 5-րդ դասարանների հետ կարդում ենք «Սասնա ծռեր էպոս» նախագիծն ենք իրականացնում, քննարկում, պատմում և ձայնագրվում ենք էպոսը:

Էպոսյան ընթերցումներ՝ Արարատ ՈսկանյանԻրինա ԳյուրջինյանՏիգրան ԳրիգորյանԱնահիտ ՎերմիշյանԱշոտ ԶոզանյանԿարեն ՄարգարյանՆանե ԺամհարյանՄարկ ՀովհաննիսյանՄարիամ ՄկրտչյանՏիգրան ԳրիգորյանՏիգրան Գրիգորյան, Գոռ Մնացականյան,  Արինա ԱզնաուրյանԱնդրանիկ ՉիլոյանՄարկ ՀովհաննիսյանՄարիա ԱզնաուրյանՏիգրան ԳրիգորյանԱրինա ԱզնաուրյանԱնդրանիկ ՉիլոյանՄարկ Հովհաննիսյան:

Սովորողների հետաքրքրվածությունը, հավեսը ոգևորիչ է, և թույլ չի տալիս ինձ ընթերցումներն ավարտել: Յուրաքանչյուր շաբաթվա սկզբին նորից ու նորից ընտրում եմ հետաքրքիր հատվածներ, մտածում առաջադրանքներ, որպեսզի այդ շաբաթը ևս միասին կարդանք ու խոսենք էպոսի մասին: Հետաքրքիր է, որ էպոսի լեզուն էլ սովորողներին շատ դուր է գալիս, զգում են դրա ոճային առանձնահատկությունը և հաճախ որևէ հատված վերապատմելիս օգտվում են էպոսի բառապաշարից, հատվածներ կան, որոնք ուղղակի բերանացի գիտեն, այն դեպքում, երբ էպոսն անգիր սովորոլու խնդիր մեր առջև երբևէ չենք դրել:

Արդյունավետ ու հետաքրքիր անցկացրինք նաև կրթհամալիրի տոնին նվիրված մեր նախագիծը, որն ամփոփվեց հարիսայի ծեսով:

Ինձ համար ոգևորիչ էր սովորողների լրջությունը, որով նրանք կարդացին «Սեբաստացու ընթերցանության ոճը» տեքստը, փոխադրեցին աշխարհաբար՝ Տիգրան ԳրիգորյանԿարեն ՄարգարյանԳոռ ՄնացականյանԱրինա ԱզնաուրյանՄարիա ԱզնաուրյանՄարկ ՀովհաննիսյանԱնդրանիկ ՉիլոյանԴավիթ Բեյբության, ապա գրեցին իրենց գրիք կարդալու ոճի մասին՝ Գոռ ՄնացականյանՄելիք ԱդամյանԴավիթ ԲեյբությանՄարկ ՀովհաննիսյանՄարիա ԱզնաուրյանԱրինա ԱզնաուրյանՏիգրան Գրիգորյան:

Շատ հետաքրքիր ու հավես նյութեր էին 4-րդ դասարանցիների մայրիկներից վերցրած հարցազրույցները, որտեղ երկու սերունդներ խոսում էին իրենց դպրոցների և ուսուցիչների մասին՝  Էլեն ՊետրոսյանՀովհաննես ԲզնունիԳոհար ԲարսեղյանՄանե ՀովհաննիսյանԻրինա ԳյուրջինյանԱնահիտ Ալեքսանյան, Էդուարդ ՊետրոսյանՄարիամ ՄկրտչյանԱլեքս ԲալասյանԱնգելինա Ղազարյան:

Այս օրերին Մխիթար Սեբաստացու ապրած կյանքն ու գործունեությունը իմանալու, հիշելու համար ընտրեցինք հեքիաթի ժանրը, և սովորողները հորինեցին հեքիաթներ Մխիթարի մասին՝ հիմք ընդունելով նրա կենսագրությունը՝  Նանե Ժամհարյան, Արման ԳևորգյանԳոռ Մնացականյան, Անահիտ Վերմիշյան,  Մարիա և Արինա ԱզնաուրյաններՏիգրան ԳրիգորյանՄարիամ ՄկրտչյանԳոհար ԲարսեղյանՄանե ՀովհաննիսյանԱլեքս ԲալասյանԻրինա ԳյուրջինյանԳայանե ԲալաբանյանԱննա Սմբատյան:

Նոր նախագիծ, նոր սպասումներ

Դեռ անցյալ տարվանից ծրագրում էի սովորողների հետ կարդալ էպոսը, բայց ուսումնական օրացույցումս ոչ մի կերպ չհաջողվեց դրան տեղ հատկացնել, 2017-2018 ուսումնական տարվա սկզբին որոշումս անխախտ էր և նոյեմբեր ամսվա օրացույցում էպոսը կայուն տեղ ուներ: Ընթերցումները սկսեցինք նոյեմբերի սկզբից, ընտրեցի սասունցի դավիթ ճյուղը և սավորողների հետ սկսեցինք ընթերցել, մեկնաբանել, անծանոթ բառերը հասկանալ: Չգիտեմ տարիքն է պատճառը, թե այլ բան, բայց 5-րդ դասարանում էպոսյան ընթերցումներն ավելի հաճելի ու հետաքրքիր են ընթանում, սովորողները զուգահեռ տարբեր ուսումնասիրություններ են անցկացնում, կարդում են համացանցում լրացուցիչ տեղեկություններ էպոսի ժանրի, Սասունցի Դավթի, նրա արձանի, հայկական էպոսի մասին:

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդին սովորույթի ուժով նորից անդրադարձանք ընթերցողական նախագծին: Սեփական փորձով գիտեմ, որ գիրք կարդալու լավագույն շրջանն արձակուրդներն են և բոլոր արձակուրդներին՝ լինի գարնանը, աշնանը, թե ամռանը, հանձնարարում եմ ընթերցանության նյութեր: Այս անգամ տիկին Մարիի հետ նախագիծ սկսեցինք: Սովորողների տարբեր խմբերով այցելեցինք գրադարան և մայրենիի մի պարապմունք անցկացրինք այնտեղ: Այդ ընթացքում սովորողներն ընտրեցին գրքեր, ծանոթացան դրանց և հավանելու դեպքում վերցրին՝ աշնան արձակուրդին ընթերցելու համար:

Աշխատանքային առաջին օրն անակնկալ էր սպասում: Բոլոր սովորողները գրեքերը կարդացել էին, բլոգներում ստեղծել էին «Իմ գրադարանը» բաժինը և ներկայացրել գիրքն իրենց ընկերներին: Նախագիծն այսօր ամփոփեցինք և միասնական քննարկման արդյունքնում որոշեցինք, որ այն հաջողված է, չնայած նրան, որ սովորողները շարունակում են ուղարկել իրենց կարդացած գրքերի մասին ուսումնասիրություններ և կարծիքներ:

Առաջին մաս

Երկրորդ մաս

Կարդացած գրքերի մասին սովորողների մեկնաբանությունները՝

Իրինա Գյուրջինյան, Գոհար Բարսեղյան,  Արարատ Ոսկանյան, Տիգրան Գրիգորյան, Մարիամ Մկրտչյան, Դավիթ Բեյբության, Սաթենիկ Մանուկյան, Գոռ Մնացականյան, Ինեսա Հոբոսյան, Մելիք Ադամյան, Արտյոմ Զաքարյան, Աշոտ Զոզանյան, Սերենա Մսրլյան, Էլեն Պետրոսյան, Ալլա Գևորգյան:

Ալբերտի հետ աշխատանքները շարունակվում են

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s