Posted in Գրական ակումբ, Uncategorized

Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա

downloadԱնխախտ հետևորդն եմ այն պնդման, թե կյանքը բումերանգ է, ինչ էլ անես, վերադառնում է քեզ: Համոզված եմ նաև, թե յուրաքանչյուր մարդու համար աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա է ընկալում: Ես այնքան էլ լավ չպատկերացրի՝ իրական էր պատմվածքում նկարագրված մեռելային դատարկությունը թե ոչ, բայց դա էական էլ չա, որովհետև դա միջոց է այլ կարևոր խոսակցություն սկսելու համար: Պատմվածքի հերոսը մի մարդ է, ով ծառա է ոչ թե կարգավիճակով, այլ հոգով, մարդ, ում համար ծառա լինելը երանելի վիճակ է, որովհետև այդպես հեշտ է՝ կատարել ուրիշի հրամանները, ոչինչ չնախաձեռնել, ոչինչի մասին չմտածել: Պատահական չէ, որ հենց այդ մարդու մոտ պետք է ծնվեր գողության գաղափարը ու հետաքրքիր է գաղափարից մինչև իրագործումն ընկած ճանապարհը: Ցանկացած միտք, որ ծնվում է մեր գլխում, կամա թե ակամա, սկսում է իրագործման իր ուղին: Հենց այդ ճանապարհին էր, որ մարդը պետքէ  հանդիպեր կապկանման պառավին, ով այլ բան չէր գտել գողանալու, քան մեռելների մազեր: Ենթադրում եմ, որ հեղինկը պատահական չէ, որ այսպիսի ծայրահեղության է հասել, թերևս սա միջոց է ընդգծելու մարդու բնույթը, այսինքն՝ այն, որ եթե մարդը պիտի գողություն անի, կարևոր չի թե ինչ է գողանում, ումից է գողանում, կարևորն այն է, որ նա իր գլխում այդ գաղափարն արդեն թույլ է տվել, իր ներսում հավանական է համարել այդ փաստը: Մնացածը ժամանակի և հանգամանքների խնդիր է:

Պատմվածքը լավ դաս է մարդուն, որ իմանա՝ եթե չի ցանկանում սխալ ու վատ արարք թույլ տալ, պետք է անգամ մտքի ծայրով էլ դրա մասին չմտածի:

Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s