Posted in Նախագծեր, Քաղաքացիական, հասարակական նախագիծ, Uncategorized

Ճանաչենք մեր գեղեցկուհուն

1Շուրջտարյա նախագիծ

Նախագծի առանցքում՝ Սևանի ավազան,   ավազան թափվող գետեր

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի լրագրողներ

Աշխատանքային ուղղություններ՝

  • Հարցազրույցների, հարցումների կազմակերպում, ռեպորտաժների, լուրերի ստեղծում
  • Սևանի ծագումը. անունը
  • Բնակավայրի (քաղաքի, գյուղի, արվարձանի) ծագման և անվան  պատմությունը
  • Բանկավայրի հայտնի դեմքերը (հերոսները, մշակութային, գիտական գործիչները)
  • Բնակավայրին բնորոշ արհեստները
  • Բնակավայրի ավանդույթները
  • Բնակավայրի խոհանոցը

Արդյունքներ՝ Ֆիլմերի, ռեպորտաժների, ռադիոնյութերի, քարտեզների, գրաֆիկաների պատրաստում, քննարկումների կազմակերպում:

Առաջին ճամփորդության աշխատակարգ

Օր 1- սեպտեմբերի 9

08.00- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11.00 — Ժամանում «Ժայռ»
11.00 — 12.00 տեղավորում
12.30 — 14.00 ճաշ
14.00 — 16.00 լող, ջրացատկի ուսուցում
16.00 — 17.00 մարզական խաղեր/սուսերամարտ, վոլեյբոլ/
17.00 — 18.00 — Կլոր սեղան քննարկում ՝« Գետը համայնքում»
18.00 — 19.00 բակային խաղեր. 15 քար, թաշկինակ, 7 քար
19.00 — 19.45 ընթրիք
20.00 — 22.00 Պարերգեր
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 2- սեպտեմբեր 10

7.00 — Վերկաց
7.00 — 7.30 հիգիենայի ժամ
7.30 — 8.00 նախաճաշ
8.30 — Վերելքի մեկնարկ
14:00 — Վերադարձ ճամբար Շորժա գյուղի միջով
15.00 — Ճաշ
16.00 —Լողուսուցում, ջրացատկ
18:00-Ընթրիք
19:00-Վերադարձ
21:00- Ժամանում Երևան

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝ նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել 2.Ջուր 1լ. 3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար 4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ,ցանկալի է 2 օրվա համար նախատեսված մեկանգամյա օգտագործման) 5. Աղբի տոպրակներ 6.Հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց (տաք հագուստ անպայման, աշնանային բաճկոն) 7.Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես(քնապարկ, եթե ունեք կամ տաք ծածկոց), գիշերազգեստը երկարաթև 8.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր 9.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն

անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող, / 10.Անձրևապաշտպան բաճկոն, հողաթափ 11.Լապտեր 12.Արևապաշտպան գլարկ, ակնոց, արևապաշտպան քսուք պարտադիր, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք 13.Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ:

Արդյունքներ՝ ճամփորդության մասին պատմող ռադիոնյութ, ճամփորդության մասին իրենց տպավորություններն են ներկայացնում սովորողները՝ Իրինա ԳյուրջինյանԱնի Հակոբյան, Ինեսա Հոբոսյան

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s